Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2007 Գեղարքունիքի մարզի Սոթքի թիվ 23/57...
Ընտրություններ 2007
2007 Հուն
16

Գեղարքունիքի մարզի Սոթքի թիվ 23/57...

Գեղարքունիքի մարզի Սոթքի թիվ 23/57 ընտրատեղամասի արձանագրության վերջնական տվյալներում առկա են բազմաթիվ անհամապատասխանություններ: Ըստ պատգամավորության նախկին թեկնածու ՕԵԿ-ական Հ.Բիշարյանի` նշված տեղամասում գրանցված է եղել 1171 ընտրող, սակայն քվեարկել է 1302-ը: Ըստ ԿԸՀ մամուլի խոսնակի` գրանցված է եղել ավելի քիչ ընտրող` 1121, իսկ քվերակել է 1302-ը: Թվերի տարբերությունը խոսնակը բացատրել է նրանով, որ այդ տեղամասում դատական կարգով ընտրելու իրենց իրավունքը վերականգնել են բազմաթիվ ընտրողներ: Թիվ 23 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) քարտուղար Ս.Աբրահամյանի տվյալներով տեղամասում գրանցված է եղել 1334 ընտրող, սակայն քվեարկել է դրանցից 1302-ը, իսկ «1121» թիվը վավեր ճանաչված քվեաթերթիկների թիվն է: Նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Դ.Ոսկանյանի ասելով տեղամասում քվեարկել է 1121 ընտրող, իսկ 192 քվեաթերթիկ ետ է ուղարկվել ԸԸՀ: Ընտրատեղամասում գրանցված է եղել 1313 ընտրող, և նրանցից ոչ մեկը չի վերականգնել ընտրելու իր իրավունքը դատական կարգով: