Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2007 77223 ընտրողի ծննդյան ամիս-ամսաթիվը ընտրացուցակներում...
Ընտրություններ 2007
2007 Հուն
7

77223 ընտրողի ծննդյան ամիս-ամսաթիվը ընտրացուցակներում...

77223 ընտրողի ծննդյան ամիս-ամսաթիվը ընտրացուցակներում գրված են եղել զրոներով. այսւինքն` ոմն Պողոս Պողոսյան ծնվել է 1945 թվականի 00 ամսի 00 օրը: Միաժամանակ, պարզվել է, որ Հայաստանում կա 27 հազար մարդ, ովքեր ծնվել են հունվարի 1-ին, և 17 հազար էլ` ծնված հուլիսի 1-ին: Իսկ ստուգման ենթարկված ցուցակներից, որոնք ներառել են 95 հազար ընտրողի տվյալներ, 1600-ի մոտ նույնն են եղել անունը, հայրանունը և ազգանունը: Այս ամենը խոսում է ընտրացուցակների հսկայական թերությունների մասին, որ իբրև թե համակարգչային սխալների արդյունք են և «չեն նկատվել» համապատասխան պետական մարմնի` ՀՀ ոստիկանության կողմից: