Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2007 Թիվ 15 ընտրատարածքից մեծամասնական կարգով...
Ընտրություններ 2007
2007 Հուն
7

Թիվ 15 ընտրատարածքից մեծամասնական կարգով...

Թիվ 15 ընտրատարածքից մեծամասնական կարգով ԱԺ պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԿԸՀ: Սա անսովոր քայլ է, քանի որ մեծամասնական կարգով ընտրվելու համար թեկնածուները, որոնք հիմնականում գործարար են, հսկայական գումարներ են ծախսում, որպեսզի դառնալով պատգամավոր` իրենք իրենց բիզնեսի համար «տանիք հանդիսանան»: Քայլը կրկնակի է անսովոր, քանի որ իր կողմից ԿԸՀ դիմում ներկայացնելու մասին լուրը Խ.Մանուկյանը լսել է լրագրողներից, որին ի պատսախան ԿԸՀ նախագահը Խ.Մանուկյանին հեռակա կարգով խորհուրդ է տվել դիմել դատարան: