Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2007 Հայ իշխանավորների կողմից բաժանված ընտրակաշառքների...
Ընտրություններ 2007
2007 Հուն
5

Հայ իշխանավորների կողմից բաժանված ընտրակաշառքների...

Հայ իշխանավորների կողմից բաժանված ընտրակաշառքների ֆինանսավորման աղբյուրը եղել է ՀՀ կենտրոնական բանկը: Կենտրոնական բանկը ապրիլի սկզբից կտրուկ բարձրացրել է փողի բազայի մակարդակը` 260 մլրդ դրամից այն դարձնելով 282,5 մլրդ դրամ (մայիսի 12-ին), այսինքն` 22,5 մլրդ դրամով կամ 62,5 մլն դոլարով: Հաշվի առնելով, որ փողի բազայի հիմնական մասը` 80 տոկոսը կանխիկ դրամն է, ապա մեկ ու կես ամսում ընտրակաշառքի ձևով բաժանված գումարներից 50 մլն դոլարը «տրամադրվել» է Հայաստանի կենտրոնական բանկից: