Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2007 Գորիսի թիվ 37 ընտրատարածքում քվեները...
Ընտրություններ 2007
2007 Մայ
15

Գորիսի թիվ 37 ընտրատարածքում քվեները...

Գորիսի թիվ 37 ընտրատարածքում քվեները հաշվելու ընթացքում չգիտես ինչու վատացել է հանձնաժողովի նախագահի և անդամների առողջությունը և նրանք բոլորը անսպասելի դուրս են փախել տարածքից: Թերթին նման լուր է հայտնել անկուսակցական, Գորիսի նախկին քաղաքապետ Ս.Հարությունյանը, որը նշված ընտրատարածքում մրցակցում էր վարչապետի եղբայր Սաշիկ Սարգսյանի հետ: Ս.Հարությունյանի ասելով հաղթանակի համար Ս.Սարգսյանը ծախսել է մի քանի միլիոն դոլար` ամեն մի առանձին ընտրողին բաժանելով մինչև 100 դոլարի, իսկ երբեմն նաև մինչև 200 դոլարի ընտրակաշառք: