Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2007 Թերթը վերջապես հայտնաբերել է ընտրախախտման...
Ընտրություններ 2007
2007 Մայ
14

Թերթը վերջապես հայտնաբերել է ընտրախախտման...

Թերթը վերջապես հայտնաբերել է ընտրախախտման մի դեպք, որն արժանի է համարել հանրության ուշադրությանը: Մայրաքաղաքի թիվ 4/26 ընտրական տեղամասում ՕԵԿ-ական հանձնաժողովի անդամի նկատմամբ ճնշման փորձ է կատարվել իր իսկ կուսակցության կողմից: Քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացը տեղամասում բնորոշվել է աշխատանքային մթնոլորտով: Սակայն ամփոփիչ փաստաթղթերի ստորագրման ժամանակ ՕԵԿ-ական քարտուղարը հեռախոսային զանգ է ստացել և հրաժարվել է դա անելուց, ասելով, որ ՕԵԿ շտաբից իրեն հրահանգել են չստորագրել: Բայց մի քանի րոպե անց մի քանի անգամ ՕԵԿ շտաբի հետ խոսելուց հետո «ուժեղ բնավորության տեր փոքրամարմին այդ կինը», ինչպես նշված է հոդվածում, որոշել է ստորագրել ամփոփիչ փաստաթուղթը: