Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Հափշտակված12 միլիոն ԱՄՆ դոլարը տնօրինել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2011 Նոյ
30

Հափշտակված12 միլիոն ԱՄՆ դոլարը տնօրինել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները

Ռուսաստանի Դաշնության ,Ռենովաե ընկերության տնօրեն Գեորգի Իոսիֆյանին Հայաստանում ,քցելե են 12 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ հափշտակված գումարը տնօրինել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները: Տվյալ գործի վերաբերյալ Գ. Իոսիֆյանը նամակ է հղել ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին և թերթի խմբագրությանը: 2008 թ. Գ. Իոսիֆյանի մասնակցությամբ Հայաստանում գրանցվել է ,Սար Կապիտալե ընկերությունը, որի ակտիվները կազմել են 16 մլն ԱՄՆ դոլար: Կես տարի անց` 2009 թ. մայիսին ՀՀ քաղաքացի Մհեր Ավետիսյանը (վերջինս Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկն է, համարվում է Խանջյան փողոցում գործող ,Josseե ռեստորանային համալիրի սեփականատերը) համաձայնության գալով Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Մարատ Ելտայևի և ,ԲՏԱ բանկ Երևանե-ի նախագահ Նուռ Բագբերգենովի հետ, անօրինական ճանապարհով ոմն Լևոն Խաչատրյանի պետռեգիստրում գրանցել են որպես ընկերության նոր տնօրեն։ Եվ ընդամենը երկու ամսվա ընթացքում վերոհիշյալ անձինք տարբեր խարդախ սխեմաների միջոցով ընկերությունից հանել են 29 մլն դոլար արժեքով բոլոր ակտիվները։ 2009 թ. հուլիսին Գ. Իոսիֆյանի դիմումի հիման վրա (12 մլն դոլարի հափշտակության առթիվ) հարուցվել է քրեական գործ, որի քննությունը կատարվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից։ 2010 թ. օգոստոսին Լ. Խաչատրյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման` պաշտոնական դիրքի չարաշահման և հարկերից չարամտորեն խուսափելու համար։ Սակայն Գ. Իոսիֆյանի ներկայացուցչի հետ մասնավոր զրույցի ընթացքում ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Մ. Մարուքյանը ներկայացրել է, թե ովքեր են իրական կազմակերպիչները, նաև նշել է Լ. Խաչատրյանի` լռության դիմաց առաջարկված գումարի չափը, և վստահեցրել է, որ գործը դեռևս փակված չէ: Այնուամենայնիվ, Լ. Խաչատրյանի դատապարտման օրից անցել է արդեն մեկ տարի, սակայն առ այսօր որևէ տեղաշարժ չկա, և արդյունքում, Գ. Իոսիֆյանի կորցրած 12 միլիոնի հարցը այդպես էլ մնում է չլուծված։

Հեղինակ՝ Գոհար Վեզիրյան