Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Հայրիկը խոստացել է որդուն վնասողին նստեցնել
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2009 Նոյ
6

Հայրիկը խոստացել է որդուն վնասողին նստեցնել

Մայրաքաղաքի Աջափնյակ-Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ ընթացող դատաքննությունը ցանկություն չի դրսևորոմ պարզելու ճշմարտությունը: Դրա պատճառ կարող է լինել այն, որ Երևանի փողոցներից մեկում անչափասների միջև ծագած կոնֆլիկտի մի կողմի մասնակիցներից մեկի հայրը Աջափնյակի հարկային ոստիկանության պետ Միհրան Դավթյանն է: Վերջինիս որդին «սուր կտրող-ծակող գործիքի» հարվածներից ստացել է վնասվածքներ, և նրա հայրը խոստացել է նստեցնել նրան, ով համարձակվել է վնաս պատճառել իր որդուն: Ո'չ դատաքննության, և ո'չ էլ նախաքննության ընթացքում հաշվի չի առնվել այն համգամանքը, որ Դավթյանի որդուն վնաս հասցնող Հովհաննես Չիլինգարյանը ստիպված է եղել միայնակ պաշտպանվել 8-9 ծեծողներից, և հանցագործության իրեղեն ապացույց գործիքն էլ չի պատկանել նրան: Չգիտես ինչու, ոստիկանության կողմից հաշվի չի առնվել և դատարանում էլ հաշվի չի առնվում նաև այն հանգամանքը, որ կոնֆլիկտի պատճառ է եղել ծեծողների` «33 333» պետհամարանիշով «Տոյոտա քեմրի» կողմից ստեղծված վթարային իրավիճակը:

Հեղինակ՝ Ռուզան Ավոյան