Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Ընտրություններ 2008

Ընտրություններ 2008

Հայկական ժամանակ
12.04.2008

Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի»ուսանողական միության...

Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի»ուսանողական միության կազմակերպած հայ-թուրքական հարաբերություններին նվիրված կոնֆերանսի անցկացումն «Անի Պլազա» հյուրանոցում ձախողվել է դրա տնօրինության պատճառով:


Հայկական ժամանակ
12.04.2008

Հայաստանում վերսկսվել են իշխանություններին ոչ...

Հայաստանում վերսկսվել են իշխանություններին ոչ հաճո անհատների բերման ենթարկելու ակցիաները, որ դադարեցվել էին ապրիլի 9-ին տեղի ունեցած երդմնակալության օրից:


Հայկական ժամանակ
12.04.2008

Նախորդ օրը Գեղարքունիքի մարզի ընդհանուր...

Նախորդ օրը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեքական տարվա ազատազրկման է դատապարտել Լ.Տեր-Պետրոսյանի երկու վստահված անձանց քվեարկության արդյունքները կեղծելու պատճառաբանությամբ:


Ժամանակ Երևան
12.04.2008

ՀՀՇ Վանաձորի կառույցի ղեկավար, քաղբանտարկյալ...

ՀՀՇ Վանաձորի կառույցի ղեկավար, քաղբանտարկյալ Ռ.Ոսկանյանին ձերբակալության պահին առաջադրված մեղադրանքները վերաորակավորվել են ավելի մեղմի` փորձելով նրան ներկայացնել որպես զուտ քրեական հանցագործի:


Հայկական ժամանակ
09.04.2008

Նախորդ գիշեր ժամը 2-ին 40...

Նախորդ գիշեր ժամը 2-ին 40 մեքենաներով ոստիկաններ են հարձակվել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում հացադուլ հայտարարած 10 ազատամարտիկների վրանի վրա:


Հայկական ժամանակ
09.04.2008

Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում...

Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացված ջարդից հետո ոստիկանները հետապնդել են նաև կանանց, գցել են նրանց գետին և շարունակել ծեծը:


Հրապարակ
08.04.2008

«Արմավիայի» ներկայացուցիչ Ա.Մարուքյանի հայտարարության հիման...

«Արմավիայի» ներկայացուցիչ Ա.Մարուքյանի հայտարարության հիման վրա Էջմիածնի ոստիկանությունում քրգործ է հարուցվել պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Մ.Գրիգորյանի նկատմամբ:


Չորրորդ իշխանություն
08.04.2008

Մարտի 1-ին ոստիկանությունը տեղեկություն է...

Մարտի 1-ին ոստիկանությունը տեղեկություն է ստանում, որ արտասահմանյան մակնիշի մեքենայի մեջ դրված բենզինով լի տարաներում դրվում են լաթի կտորներ` պատրաստվում են պայթուցիչներ:


Հայկական ժամանակ
08.04.2008

Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում...

Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ծեծի ենթարկված երիտասարդը վկայություն է տվել, որ ցուցարաների շարքերում եղել են սադրիչներ, որոնք ծեծի ժամանակ գոռացել են. «Հանեք զենքերը, խփեք»:


Չորրորդ իշխանություն
05.04.2008

Մարտի 1-ի երեկոյան Երևանի Մաշտոցի...

Մարտի 1-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայի խանութներից մեկը թալանելու մեղադրանքով ձերբակալված Ա.Կեպիրովը ձերբակալման պահին զանգահարել է երկրի նախագահի որդուն` Լևոն Քոչարյանին:


168 ժամ
05.04.2008

Մաքսային պետական կոմիտեն շարունակում է...

Մաքսային պետական կոմիտեն շարունակում է գործարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Խ.Սուքիասյանի ձեռնարկությունները սնանկացնելուն ուղղված գործողությունների շղթան:


Առավոտ
04.04.2008

Արմավիրի մարզպետ, նախկին ոստիկանապետ Ա.Ղահրամանյանը...

Արմավիրի մարզպետ, նախկին ոստիկանապետ Ա.Ղահրամանյանը գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտոնաթողությունից հետո հարկադրել է աշխատանքից աղատվելու դիմում գրել գեներալի ծննդավայր Արշալույսի գյուղապետ Գ.Գրիգորյանին:


Հայկական ժամանակ
04.04.2008

Թերթը շարունակում է ներկայացնել անօրինական...

Թերթը շարունակում է ներկայացնել անօրինական հրապարակային միջոցառումների կազմակերպման և իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հոդվածներով մեղադրվող անձանց ոդիսականը:


Հայկական ժամանակ
03.04.2008

Ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով մեկուկես...

Ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով մեկուկես տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գ.Հարությունյանը:


Հայկական ժամանակ
03.04.2008

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ...

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա.Բեգինյանը ստիպել է ոստիկանին, որպեսզի վերջինս փոխի իր ցուցմունքը, և գրի, որ մեղադրյալ Ա.Մանուկյանը հարվածել է իրեն: