Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)

Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)

Հայկական ժամանակ
05.12.2013

Քահանան օբյեկտ է ուզում կառուցել

Օհանավան գյուղի հոգևոր առաջնորդ Եփրեմ քահանա Զարգարյանը փորձում է համագյուղացուց խլել նրա կողմից 20 տարի մշակվող 1000 քառմ հողամասը՝ այդտեղ օբյեկտ կառուցելու նպատակով:


Հրապարակ
30.11.2013

Ավիացիայի վարչությունը թաքուն աջակցում է «Էյր Արմենիային»

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ բերված նոր օրինագիծը, որով նախատեսվում է ինքնաթիռներ ներմուծողներին ազատել մաքսատուրքից, քողարկված պետական աջակցություն է «Էյր Արմենիա» ընկերությանը:


Թերթ.am
29.11.2013

Կաշառք ստանալու պահին բռնվել է Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչը. ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

Նոյեմբերի 28-ին կաշառք ստանալու պահին բռնվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը:


Առավոտ
22.11.2013

Սամվել Մայրապետյանը մոլորեցրե՞լ է Խաչատրյաններին

ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը անցյալ տարեվերջին անհիմն, կեղծ փաստերի հիման վրա որոշում է կայացրել, որ Երևանի Պուշկինի 4 շենքի բնակիչներ Խաչատրյանների ընտանիքին պատկանող 932, 0 քմ մակերեսով հողամասի իրական սեփականատերերը Կիլիկյաններն են:


Հրապարակ
21.11.2013

Յուրացումներ պետբյուջեից կամ՝ Խաչիկյան-3

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ում պահել են մեռյալ հոգիներ՝ մարդկանց են ձևակերպել, որոնք չեն աշխատել, իսկ նրանց հասանելիքն ստացել են ընկերության տնօրենն ու այլ անձինք:


Հրապարակ
15.11.2013

Միսակ Մարտիրոսյանի վիճակը ծանրանում է

Դատական կարգադրիչների ծառայության ղեկավար Արմեն Մովսիսյանի ցուցմունքների հիման վրա ձերբակալվել է Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը:


Հայկական ժամանակ
02.11.2013

Թանկ դեղերի հմայքը

ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» դեղատնային ցանցում մաքսանենգ «Պրեգնիլ» տեսակի դեղամիջոցի հայտնաբերումը որևէ հետևանքի չի հանգեցրել:


Առաջին լրատվական
01.11.2013

Կառավարությունը ո՞ւմ գրպանն է լցնելու 40 միլիոն դոլարը

Տնտեսվարող սուբյեկտներին կառավարության կողմից պարտադրվող բազմաֆունկցիոնալ հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրումը «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին հսկայական փող աշխատելու հնարավորություն է ապահովել:


Հայաստանի Հանրապետություն
31.10.2013

Շիրակի նախկին ոստիկանապետը պահանջել և ստացել է 50000 ԱՄՆ դոլար կաշառք

Քաղաքացի Գ.Ս.-ի դիմումի հիման վրա ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետի նկատմամբ:


Չորրորդ ինքնիշխանություն
31.10.2013

9000 դրամանոց ավել կամ 500 դրամի պատմություն

«Gnumner.am» կայքի տվյալներով ՀՀ ոստիկանության կրթահամալիրը նախատեսել է ձեռք բերել 60 ավել 540 հազար դրամով՝ յուրաքանչյուրի համար վճարելով 9000 դրամ:


Հրապարակ
30.10.2013

Բաց նամակ Արտեմ Ասատրյանին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հղված նամակում թոշակառու Հունան Երոյանը հայտնում է, որ մերժել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն սոցապբաժնի տեսուչի «մաղարիչի» վերաբերյալ ակնարկը:


Հրապարակ
29.10.2013

«Բյուրեղի» դիստրիբյուտորները խորամանկ ծրագիր են իրականացրել

Երևանյան մի շարք սննդի կետեր հրաժարվել են «Ապարան ջրից», որն իր որակական հատկանիշներով դրսի շուկայում բավականին բարձր է գնահատվում և հիմնականում արտահանվում է Ռուսաստան, որոշ չափով նաև Եվրոպա:


Հրապարակ
18.10.2013

Երկու ֆինանսական բուրգ

Հատուկ քննչական ծառայությունում գնում էր ֆինանսական երկու բուրգի քննություն, որոնցից մեկում դերակատարում ունեին Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը և Շիրակի մարզի ներկայիս ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը:


Հայոց աշխարհ
16.10.2013

Կաշառք է պահանջել

ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից երկու օր առաջ կաշառք ստանալիս ձերբակալվել է ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման բաժանմունքի պետ, մայոր Է.Սարդարյանը:


Հրապարակ
15.10.2013

Վերջ կտամ կյանքիս, քան կշարունակեմ ապրել փողոցում

Արմավիր քաղաքի բնակիչ, երկու երեխաների մայր Գայանե Սահակյանը դատարանի որոշմամբ վտարվում է բնակարանից: