Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)

Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)

Հայկական ժամանակ
01.02.2014

Փող չունեմ՝ իրավունք չունե՞մ

2004 թվականից ՀՀ քաղաքացի Աննա Մարգարյանը պայքարում է իր ժառանգական իրավունքների ճանաչման համար, բայց որևէ հաջողության չի հասնում:


Առավոտ
29.01.2014

Աճուրդները թափանցիկ չեն, իսկ ԴԱՀԿ-թեժ գիծ էլ գոյություն չունի

ՀՀ շարքային քաղաքացին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության աճուրդի էլեկտորնային կայքէջում հրապարակային սակարկությունների միջոցով կատարվող անշարժ գույքի աճուրդին:
 


Առավոտ
23.01.2014

Քոլեջի տնօրենը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ

Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօրեն Նազիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցակազմով:


Առաջին լրատվական
15.01.2014

«Իրենք մտերիմ ընկերներ էին երկար տարիներ». Դիլիջանի քաղաքապետը՝ սպանվածների մասին

Անցյալ տարվա վերջին Դիլիջան քաղաքում օրը ցերեկով կատարված փոխհրաձգության ժամանակ հիվանդանոցներում մահացել են հրազենային վնասվածքներ ստացած Դիլիջանի «Հաղարծին» հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ եղբոր որդին` Նավասարդ Աբգարյանը (Նովոն) և Տավուշի մարզի Թեղուտ գյուղի գյուղապետի որդին` Արտավազդ Թամրազյանը:


Առաջին լրատվական
11.01.2014

Վունդերկինդ դատավորի թեկնածուն կամ արդարադատության խորհրդի երկակի ստանդարտները

Վարչական դատարանի դատավորի միակ թափուր տեղի համար դեկտեմբեր ամսին ԱԽ-ում կազմակերպված քննության և այդ տեղի հավակնորդ Գրիգոր Առաքելյանը նվազագույնը հրաշամանուկ է, որ հասցրել է 24 տարեկանում...


Առավոտ
11.01.2014

Գաղտնի գրությունը դիտվել է հրապարակային կատարված արտահայտություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ անվտանգության դեպարտամենտի պետ Հրաչյա Հարությունյանը իր էլեկտրոնային փոստով դիմում է ուղարկել «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ ՀԷՑ-ում կատարվող իրավախախտումների վերաբերյալ:


Հայկական ժամանակ
09.01.2014

Հիվանդանոցը մեջ-մեջ կանեն

Տավուշի մարզպետի կողմից Դիլիջանի Վլ. Ավանյանի անվան բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել կասկածելի մրցույթի պայմաններում հաղթող ճանաչված Ա.Ռոստոմյանը:


Հրապարակ
19.12.2013

Վճռաբեկ դատարանի նախագահի եղբոր բացահայտումները եղբոր դեմ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարազատ եղբայր, մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը հայտնում է, որ եղբոր ունեցվածքը, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ։


Հրապարակ
19.12.2013

Չի կարելի զինակոչիկից փող ուզել

Բաքվից փախստական Սահակյանների ընտանիքն ապաստարան է գտնում Ռուսաստանում, սակայն ընտանիքի մայրը որդու 18-ը լրանալուն պես նրան բերում է Հայաստան՝ ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու նպատակով:


Առավոտ
19.12.2013

Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ

Հայաստանի բուժհաստատություններին տրվող պետական պատվերի, որի համար բյուջեից տրամադրվում է տարեկան մոտ 50 մլրդ դրամ, մի մասը՝ 3-4 մլրդ-ը որոշ բուժհաստատություններ ստանում են ատկատների շնորհիվ:


Առավոտ
17.12.2013

Արդարություն պահանջելու համար ազատո՞ւմ են աշխատանքից

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը գումարներ է գրպանում, ուսուցիչը բողոքում մարզպետին, ստուգումներ են իրականացվում, և արդյունքում նամակագրին ազատում են աշխատանքից, իսկ տնօրենին՝ պատվոգիր տալիս:


Առաջին լրատվական
14.12.2013

Պատասխան Չեմբեռլենին. Կաշառակեր դատավորների և դատախազների անուններ՝ Գլխավոր դատախազին

Երևանի Մաշտոցի շրջանի դատախազ Հարություն Սարգսյանը և քննիչ Վահե Լաչինյան, ինչպես նաև Արաբկիր և Քանաքեզ-Զեյթուն համայնքների դատավոր Արթուր Մկրտչյանը և Լևոն Ավետիսյանը իրականացրել են ակնհայտ ապօրինի նախաքննություն և դատաքննություն:


Առավոտ
13.12.2013

Օդից փող՝ խայտառակ միջոցներով

Մի քանի տարի առաջ Արագածոտնի մարզի 3 ճանապարհաշինարարական կազմակերպություն անձյուն դեկտեմբերին կազմել էին ձյան մաքրման շուրջ 25 միլիոն դրամի կատարողականի թերթիկ:


Հայկական ժամանակ
12.12.2013

Ակադեմիական ՎՊՇ հարկատուների հաշվին

«Հայաստանի պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ին տրված Երեւանի նախկին կայազորային հոսպիտալը «վերակառուցելու և արդիականացնելու» համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու է 230 միլիոն դրամ:


Հրապարակ
10.12.2013

Կրկին բունտային տրամադրություն է Պոլիտեխնիկում

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկի) ավագ դպրոցում յուրաքանչյուր ուսումնական տարի սկսվում է աշակերտներից ամսական յոթհազարական դրամի հավաքագրման գործընթացով: