Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)

Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)

Հրապարակ
17.06.2014

Կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում

Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի ջրագծերի հիմնանորոգման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել մարզպետի ընտանիքին պատկանող շինարարական ընկերությունը:


Առավոտ
05.06.2014

Քաղաքապետարանը «կրակն է ընկել» Երվանդ Զախարյանի՝ կեղծիքներով որոշումների ձեռքը

2008 թ. քաղաքապետ Երվանդ Զախարյանը որոշում է ընդունել Երևանի Րաֆֆու 19 հասցեում թույլատրել երկու կիսակառույցի ավարտին հասցնելու շինարարությունը:


Հրապարակ
04.06.2014

Քննիչն ու դատախազը օգնեցին խարդախին վերցնել փողերն ու հեռանալ երկրից

Արտյոմ Մնացականյանի գործը պատմություն է այն մասին, թե ինչպես են ոստիկաններն ու հսկող դատախազը օգնել հանցագործին՝ ճողոպրելու Հայաստանից:


Հրապարակ
03.06.2014

Արգամիչը վերադարձնում է Տիգրան Սարգսյանի հեռացրած կադրերին

Հովիկ Աբրահամյանի երազանքն, ըստ հոդվածագրի, թեև իրականացավ, բայց նա շարունակում է կռիվ տալ Տիգրան Սարգսյանի շվաքի հետ:


Չորրորդ իշխանություն
27.05.2014

Отделились легким испугом

2013 թ. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունը բացահայտել է պետական միջոցների ոչ արդյունավետ ծախսերի և յուրացումների փաստեր: «Հատուկ կրթություն» ծրագրով, օրինակ, նախարարության ենթակա 12 ՊՈԱԿ-ների հատկացվել է ավելի քան 1,4 մլրդ դրամի բյուջետային միջոցներ, և այստեղ հայտնաբերվել է 23 մլն դրամի «ավելորդ» գումար:


Հայոց աշխարհ
22.05.2014

Կաշառք ստանալու համար

Մայիսի 20-ին ձերբակալվել է Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գեւորգյանը:


Առավոտ
17.05.2014

Կալանավորվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի նախկին քննիչ Արթուր Ղազարյանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժնի նախկին քննիչ Արթուր Ղազարյանին:


Առավոտ
16.05.2014

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պահանջել և ստացել է 18 մլն դրամ

«Շենլին» ՍՊԸ-ի իրավաբանական տնօրեն Աստղիկ Ե.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ ընկերության փաստացի տնօրեն Շահեն Մ.-ն իրենից` Աստղիկ Ե.-ից, խոշոր չափերի գումար է հափշտակել:


Առավոտ
16.05.2014

Ոստիկանության պետի տեղակալի դեմ գործով վկաները ոստիկաններ են

Վերաքննիչ դատարանում առաջիկայում լսվելու է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նախկին տեղակալ Սարգիս Կասյանի գործի քննությունը:


Հայկական ժամանակ
16.05.2014

Բուժծառայության կապիտան Սուսաննա Եգանյանին նոր մեղադրանք

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի բժիշկ օրդինատոր, բուժծառայության կապիտան Սուսաննա Եգանյանին առաջադրվել է խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանք:


Չորրորդ իշխանություն
14.05.2014

Տիգրան Սարգսյանի սանիկն ու Կիպրոսը

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված դրամաշնորհային գումարները ֆինանսների նախարարության կողմից գրանտային ծրագրերի կատարման պայմանագրերի միջոցով փոխանցվել են Կիպրոսում գրանցված կազմակերպությունների հաշվեհամարներին:


Հրապարակ
14.05.2014

Դատավորն «ախչի»-ով է խոսում, իսկ քննիչը չի կողմնորոշվում

«Դատավոր Մարտիրոսյան Էդիկն ինձ ասաց, որ ոչինչ չի կարող անել, որովհետև անում է այն, ինչ իր վերադասն է ասում»,- արդեն 15 տարի է, ինչ Մելանյա Բադալյանը պայքարում է դատարանում իր ամուսնու ազգականների դեմ, որպեսզի վերջիններս չխլեն Տոլստոյ 40/1 հասցեում գտնվող իր տունը, որտեղ բնակվում է 78 թ.-ից իր երկու երեխաների հետ:


Չորրորդ իշխանություն
08.05.2014

ԱԱԾ-ն սկանդալային բացահայտումների շեմին է

Անցյալ տարի խմբագրությանը հատնի էր դարձել, որ ԱԱԾ-ն լայնամասշտաբ հետաքննություն է իրականացնում ՀՀ-ին տրված գրանտային ծրագրերի արդյունավետության առթիվ:


Հայկական ժամանակ
07.05.2014

Քաղցր տեսիլք

2014 թ. առաջին եռամսյակում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստան է ներկրվել չնչին քանակությամբ շաքար և շուրջ 31 հազար տոննա շաքարի հումք:


Հրապարակ
07.05.2014

Նախարարությունը թաքցրե՞լ է տնօրենի չարաշահումները

Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանը մեղադրվում է ֆինանսական ապօրինություններ կատարելու մեջ։