Մրցույթի և աշխատանքի հրավերների արխիվ
|
03.02.2020
Դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթի հրավեր«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթ: Մանրամասները` ստորև |
|
24.01.2020
Պետական գնումների մշտադիտարկման (մոնիտորինգի) ծառայությունների մատուցման մրցույթի հրավերԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրավիրում է կազմակերպություններին ներկայացնելու հայտեր՝ անցկացնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող գնումների ոլորտի ուսումնասիրություն/մոնիտորինգ, ամփոփել տվյալները զեկույցում, ներկայացնել զեկույց մեկ անձից գնման ընթացակարգով գնումների գործընթաց կազմակերպելու թույլտվությունների տրամադրման և դրանց հիմնավորումների, ինչպես նաև երկու և պակաս մասնակից ունեցած մրցակցային եղանակով կազմակերպված առնվազն հարյուր ամենախոշոր ընթացակարգերի և դրանց արդյունքում կնքված պայմանագրերի մշտադիտարկում (մոնիտորինգ) իրականացնելու նպատակով: |
|
18.10.2019
Կամավորական կարճաժամկետ ծրագիր ԹԻՀԿ-ումԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), կարևորելով երիտասարդների դերը կոռուպցիայի դեմ պայքարում, մեկնարկում է կամավորական/փորձնակության երկամսյա ծրագիր, որի նպատակն է տրամադրել երիտասարդներին գիտելիքներ և գործիքակազմ հանրային կառավարման ոլորտի, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման վերաբերյալ: Երկամսյա ծրագիրը բաղկացած է երկու փուլից: Ծրագիրը նախատեսված է իրավաբանական ֆակուլտետների բակալավրի աստիճանի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև նորավարտ իրավաբանների համար, ովքեր հետաքրքրված են օրենսդրության կատարելագործման, հանրային կառավարման ոլորտներում և կոռուպցիայի դեմ պայքարում իրենց ներդրումն ունենալու մեջ։ |
|
17.10.2019
Պետության կողմից տրված դրամաշնորհային ծրագրի աուդիտի իրականացման մրցույթի հրավերԾառայության նպատակ և նկարագրություն |
|
14.10.2019
Հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ ուսուցողական տեսանյութերի պատրաստման մրցույթի հրավերԹԻՀԿ-ն հրավիրում է անհատներին /կազմակերպություններին ներկայացնելու հայտեր՝ հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ անիմացիոն ինֆոգրաֆիկաների միջոցով ուսուցողական 10 տեսանյութերի պատրաստման համար։ Տեսահոլովակների պատրաստման ընթացքում ընտրված թեկնածուն/կազմակերպությունը պետք է համագործակցի կազմակերպության աշխատակազմի և սցենարիստի հետ: |
|
09.10.2019
Հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ ուսուցողական տեսանյութերի սցենարների մշակման մրցույթի հրավերԹԻՀԿ-ն հրավիրում է անհատներին / կազմակերպություն- ներին ներկայացնելու հայտեր՝ հակակոռուպցիոն կրթության սահմանված թեմաներով ուսուցողական տեսանյութերի սցենարներ մշակելու նպատակով։ Սցենարների մշակման ընթացքում ընտրված թեկնածուն/կազմակերպությունը պետք է համագործակցի կազմակերպության աշխատակազմի և գործընկերների հետ: Նախատեսված սցենարների ընդհանուր քանակը տասն է։ |
|
04.06.2019
Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական ուսումնասիրության մրցույթի հրավերԹԻՀԿ-ն հայտարարում է ծառայության մատուցման մրցույթ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում՝ հրավիրելով սոցիոլոգիական ուսումնասիրությունների ոլորտում մասնագիտացված կազմակերպություններին: Ուսումնասիրության նպատակն է հարցման միջոցով պարզել բիզնես սեկտորի ներկայացուցիչների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ներկայիս տնտեսական մրցակցության միջավայրին առնչվող ընկալումը և խնդիրները: |