Գլխավոր էջ Հայտարարություններ Տաքացուցիչների գնման մրցույթի հրավեր
Հայտարարություններ
2020 Դեկ
11

Տաքացուցիչների գնման մրցույթի հրավեր

ՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՆՈՒՄ

ՄՐՑՈՒՅԹԻ ԿՈԴ (20-002)

Ամսաթիվ` 11/12/2020թ.

Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.

Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։

Դուք կարոք եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում ցանկացած Լոտի համար[1]՝ կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից: 

Ձեր գնառաջարկը պետք է ուղարկվի էլեկտրոնային տարբերակով [email protected] հասցեին մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը՝ նամակի վերնագիր նշելով ՝ բաց մրցույթի մասնակցության հայտ։

Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի հետևյալը.

Տիտղոսաթերթ՝ Կազմակերպության վավերապայմաններով/Տե՛ս Հավելված 1/

 Գնառաջարկ/Տե՛ս Հավելված 1.1/

Համապատասխան տեխնիկական կամ այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության․

Մատակարարի ընտրությունը իրականացվում է՝ հիմք ընդունելով ապրանքի կամ ծառայության Տեխնիկական բնութագրում  նշված չափանիշներին համապատասխանելիությունը, տրամադրվող գինը, մատակարման ժամկետները և այլն:

[1] Յուրաքանչյուր Լոտ կգնահատվի առանձին և պայմանագրեր կշնորհվեն առանձին՝ ամեն Լոտի ամբողջ տեսականու համար: Տեսականուց և քանակներից պակաս գնառաջարկները կմերժվեն:

[2] ԳՆառաջարկը կգնահատվի և պայմանագիրը կշնորհվի յուրաքանչյուր Լոտի համար հաղթած կազմակերպությանը:

Այն գնառաջարկները, որոնք Տեխնիկական բնութագրում նշված պարամետրերից ցածր պարամետրեր կառաջարկեն, կարող են մերժվել որպես տեխնիկական պայմաններին չհամապատասխանող։

Մատակարարման և կատարման այլ պայմաններ.

Գները սահմանելիս պետք է հաշվի առնել այն պայմանը, որ ապրանքները պետք է մատակարարվեն նշված մատակարարման վայր(եր)ը;

Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, ինչպես  առանց ԱԱՀ-ի [1] ,այնպես էլ` ներառյալ ԱԱՀ-ը։ Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ընթացքում;

Ապրանքների, ծառայությունների/աշխատանքների համար վճարումները իրականացվում են ապրանքների/ծառայությունների ձեռք բերումից հետո՝ մատակարարի բանկային հաշվին փոխանցման եղանակով: Մատակարարի պահանջով կարող է կատարվել կանխավճար, բայց ոչ ավելի, քան ապրանքների/ծառայությունների ձեռք բերման գումարի 50 տոկոսը՝ համապատասխան կանխավճարային հաշվի հիման վրա;

ԵՐԱՇԽԻՔ. Մատակարարված ապրանքը պետք է ունենա շահագործման ժամկետի երաշխիք՝ մատակարարման պահից։

 

[1] Ավելացված արժեքի հարկից ազատված լինելու դեպքում մատակարարին ներկայացվում է տեղեկանք:

Ներբեռնել կից փաստաթղթերը