Գլխավոր էջ Հայտարարություններ Պետության կողմից տրված դրամաշնորհային ծրագրի աուդիտի իրականացման բաց մրցույթի հրավեր
Հայտարարություններ
2020 Մայ
22

Պետության կողմից տրված դրամաշնորհային ծրագրի աուդիտի իրականացման բաց մրցույթի հրավեր

Ընդհանուր տեղեկություններ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ.-ին և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ  (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար ԹԻՀԿ-ն երկարատև տեսլական է սահմանել «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի»։

Ծառայության նպատակ և նկարագրություն

ԹԻՀԿ-ն հրավիրում է աուդիտորական կազմակերպություններին ներկայացնելու հայտեր՝ պետության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում իրականացված ծրագրի ֆինանսական աուդիտի համար (ստացված դրամաշնորհի բյուջեն՝ 60,673,200․00 ՀՀ դրամ, փաստացի կատարված ծախսերը՝ 25,666,706.49 ՀՀ դրամ )։

Ժամկետներ

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020թ.-ի հունիսի 8-ն է: Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել հունիսի 18-ից։ Աուդիտորական եզրակացությունը և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2020թ. հուլիսի 10-ը։

Ակնկալվող արդյունքներ

  • Պետության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում իրականացված ծրագրի ֆինանսական աուդիտ;
  • Աուդիտորական եզրակացություն;
  • Աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարությանը» փաստաթուղթ:

Տեխնիկական գնահատում

Հայտերի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • Աուդիտի իրականացման ժամկետ (30%);
  • Նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ և կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (30%);
  • Ծառայության արժեք (40%):

Դիմելու ընթացակարգ

Մրցույթին մասնակցելու համար աուդիտորական կազմակերպությունները պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացնեն հայերենով տեխնիկական և ֆինանսական հայտերը` կնքված և (կամ) ստորագրված մեկական ֆայլով, որը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունն ու փաստաթղթերը՝

1. Տեխնիկական հայտ.

ա) աուդիտորական կազմակերպության պորտֆոլիոն, ներառյալ՝ մրցույթի մասնակցի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, պետական գրանցման վկայականի, աուդիտորական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի պատճենները,

  • ծառայությունների մատուցման բնութագիրը,
  • պետական գրանցման վկայականի և աուդիտորական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի պատճենները,
  • աուդիտորների ինքնակենսագրականները և աուդիտորների որակավորման և մասնագիտական վերապատրաստման վկայականների պատճենները,
  • նախորդ հաշվետու տարվա ընթացքում իր կողմից պետական դրամաշնորհներ ստացած կազմակերպություններին նմանատիպ ծառայությունների մատուցման ցանկը,
  • մրցույթի մասնակցի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն իր կողմից մատուցվելիք ծառայությունների որակը,
  • ծառայությունների մատուցման երաշխիքային ժամկետները:

2. Ֆինանսական հայտ.

  • ծառայությունների մատուցման ընդհանուր գինը (ներառյալ բոլոր տեսակի ծախսերը, այդ թվում՝ նաև հարկերը, տուրքերը և այլն) և վճարման ձևն ու պայմանները,
  • մրցույթի մասնակցի հայեցողությամբ ծառայությունների մատուցման ֆինանսական կողմին վերաբերող այլ անհրաժեշտ տեղեկատվություններ և հիմնավորող փաստաթղթեր:

Հայտարարության պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև 2020թ.-ի հունիսի 8-ից հետո ներկայացված մրցույթի հայտերը չեն դիտարկվելու, իսկ մերժվածները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝  [email protected]՝ նամակի վերնագրում նշելով «Աուդիտի առաջարկ»:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 095 81 07 09 հեռախոսահամարով: