Գլխավոր էջ Հայտարարություններ Դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթի հրավեր
Հայտարարություններ
2020 Փետ
3

Դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթի հրավեր

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթ: Մանրամասները` ստորև

Հավելված 4
Մրցույթի կոդ (20-001)
Ամսաթիվ` 03/02/2020թ.

1. Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.

2. Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։

3. Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում ցանկացած Լոտի համար[1] կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից: 

4. Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի առանձին փակ և կնքված ծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, էլ-փոստը, մրցույթի կոդը:
Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի հետևյալը.

5. Մատակարարի ընտրությունը իրականացվում է հիմք ընդունելով ապրանքի կամ ծառայության Տեխնիկական բնութագրում  նշված չափանիշներին համապատասխանելիությունը, տրամադրվող գինը, մատակարման ժամկետները և այլն:

6. Այն գնառաջարկները, որոնք Տեխնիկական բնութագրում նշված պարամետրերից ցածր պարամետրեր կառաջարկեն, կարող են մերժվել որպես տեխնիկական պայմաններին չհամապատասխանող։

7. Ձեր գնառաջարկի փաթեթը  պետք է առձեռն ներկայացնել հետևյալ հասցեով, 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ,ՀՀ, ք. Երևան 0002, Սարյան 12 փողոց 5-րդ հարկ, մինչև  10 փետրվարի 2020թ., ժ.18:00:

8.   Մատակարարման և կատարման այլ պայմաններ.

  • Գները սահմանելիս պետք է հաշվի առնել այն պայմանը, որ ապրանքները պետք է մատակարարվեն նշված մատակարարման վայր(եր)ը;
  • Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, ինչպես  առանց ԱԱՀ-ի [3], այնպես էլ` ներառյալ ԱԱՀ-ն։ Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ընթացքում:
  • Ապրանքների, ծառայությունների/աշխատանքների համար վճարումները իրականացվում են ապրանքների/ծառայությունների ձեռք բերումից հետո՝ մատակարարի բանկային հաշվին փոխանցման եղանակով: Մատակարարի պահանջով կարող է կատարվել կանխավճար, բայց ոչ ավելի, քան ապրանքների/ծառայությունների ձեռք բերման գումարի 50 տոկոսը՝ համապատասխան կանխավճարային հաշվի հիման վրա;
  • Երաշխիք. մատակարարված ապրանքը պետք է ունենա շահագործման ժամկետի երաշխիք՝ սկսած մատակարարման պահից։

 

[1] Յուրաքանչյուր Լոտ կգնահատվի առանձին և պայմանագրեր կշնորհվեն առանձին՝ ամեն Լոտի ամբողջ տեսականու համար: Տեսականուց և քանակներից պակաս գնառաջարկները կմերժվեն:

[2] Գնառաջարկը կգնահատվի, և պայմանագիրը կշնորհվի ամբողջ տեսականու համար հաղթող կազմակերպությանը:

[3] Ավելացված արժեքի հարկից ազատված լինելու դեպքում մատակարարին ներկայացվում է տեղեկանք: