Գլխավոր էջ Հայտարարություններ Պետության կողմից տրված դրամաշնորհային ծրագրի աուդիտի իրականացման մրցույթի հրավեր
Հայտարարություններ
2019 Հոկ
17

Պետության կողմից տրված դրամաշնորհային ծրագրի աուդիտի իրականացման մրցույթի հրավեր

Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ.-ին և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար ԹԻՀԿ-ն երկարատև տեսլական է սահմանել «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի»։

Ծառայության նպատակ և նկարագրություն
ԹԻՀԿ-ն հրավիրում է աուդիտորական կազմակերպություններին ներկայացնելու հայտեր՝ պետության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում իրականացված ծրագրի ֆինանսական աուդիտի համար (ստացված դրամաշնորհի բյուջեն՝ 17,480,000 ՀՀ դրամ, փաստացի կատարված ծախսերը՝ 13,740,511 ՀՀ դրամ)։

Ժամկետներ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019 թ. հոկտեմբերի 24-ն է: Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել նոյեմբերի 1-ից։ Աուդիտորական եզրակացությունը և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2019թ. նոյեմբերի15-ը։

Ակնկալվող արդյունքներ

  • Պետության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում իրականացված ծրագրի ֆինանսական աուդիտ;
  • Աուդիտորական եզրակացություն;
  • Աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարությանը» փաստաթուղթ:

Տեխնիկական գնահատում

Հայտերի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • Աուդիտի իրականացման ժամկետ (30%);
  • Նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ և կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (30%);
  • Ծառայության արժեք (40%):

Դիմելու ընթացակարգ

Մրցույթին մասնակցելու համար աուդիտորական կազմակերպությունները պետք  է ներկայացնեն հայերենով տեխնիկական և ֆինանսական հայտերը` սոսնձված, կնքված և (կամ) ստորագրված մեկ ծրարով, որը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունն ու փաստաթղթերը՝

1. Տեխնիկական հայտ.

ա) աուդիտորական կազմակերպության պորտֆոլիոն, ներառյալ՝  մրցույթի մասնակցի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, պետական գրանցման վկայականի, աուդիտորական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի պատճենները,

  • ծառայությունների մատուցման բնութագիրը,
  • պետական գրանցման վկայականի և աուդիտորական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի պատճենները,
  • աուդիտորների ինքնակենսագրականները և աուդիտորների որակավորման և մասնագիտական վերապատրաստման վկայականների պատճենները,
  • նախորդ հաշվետու տարվա ընթացքում իր կողմից պետական դրամաշնորհներ ստացած կազմակերպություններին նմանատիպ ծառայությունների մատուցման ցանկը,
  • մրցույթի մասնակցի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն իր կողմից մատուցվելիք ծառայությունների որակը,
  • ծառայությունների մատուցման երաշխիքային ժամկետները:

2. Ֆինանսական հայտ.

ծառայությունների մատուցման ընդհանուր գինը (ներառյալ բոլոր տեսակի ծախսերը, այդ թվում՝ նաև հարկերը, տուրքերը և այլն) և վճարման ձևն ու պայմանները,

մրցույթի մասնակցի հայեցողությամբ ծառայությունների մատուցման ֆինանսական կողմին վերաբերող այլ անհրաժեշտ տեղեկատվություններ և հիմնավորող փաստաթղթեր:

Հայտարարության պահանջներին չհամապատասխանող մրցույթի հայտերը, ինչպես նաև 2019 թ.ի հոկտեմբերի 24-ից հետո ներկայացված մրցույթի հայտերը չեն դիտարկվելու, իսկ մերժվածները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ներկայացնել ԹԻՀԿ գրասենյակ՝ ք. Երևան, Սարյան 12, 5-րդ հարկ հասցեով մինչ 2019թ․ հոկտեմբերի 24-ը ներառյալ:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Գոհար Հայրյանին 096 022822 հեռախոսահամարով: