Գլխավոր էջ Հայտարարություններ Հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ ուսուցողական տեսանյութերի պատրաստման մրցույթի հրավեր
Հայտարարություններ
2019 Հոկ
14

Հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ ուսուցողական տեսանյութերի պատրաստման մրցույթի հրավեր

Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ.-ին և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար ԹԻՀԿ-ն երկարատև տեսլական է սահմանել «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի»։

Ծառայության նպատակ և նկարագրություն
ԹԻՀԿ-ն հրավիրում է անհատներին/կազմակերպություններին ներկայացնելու հայտեր՝ հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ անիմացիոն ինֆոգրաֆիկաների միջոցով ուսուցողական 10 տեսանյութերի պատրաստման համար։ Տեսահոլովակների պատրաստման ընթացքում ընտրված թեկնածուն/կազմակերպությունը պետք է համագործակցի կազմակերպության աշխատակազմի և սցենարիստի հետ:  

Ակնկալվող արդյունքներ
Ծառայության արդյունքում ակնկալվում է  10 տեսանյութերի պատրաստում՝ երիտասարդների իրազեկման նպատակով մշակված  սցենարիների հիման վրա։ Տեսանյութերը առնչվելու են    կոռուպցիայի թափանցիկ և հաշվետու կառավարման, ակտիվ քաղաքու ձևավորմանն առնչվող թեմաներին Մեկ տեսանյութիտևողոթյունը չպետք է գերազանցի 1,5 րոպեն։ Տեսանյութերի լեզուն հայերենն է։ Տեսանյութերի թիրախ լսարանը երիտասարդներն են։ 

Ժամկետներ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019 թ. հոկտեմբերի 23-ն է: Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել նոյեմբերի 1-ից։ Տեսանյութերը պետք է պատրաստ լինեն մինչև 2019 թ.դեկտեմբերի 1–ը։

Տեխնիկական գնահատում

Հայտերի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • Տեսանյութերի մշակման կոնցեպտ (40%);
  • Նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ և կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (20%)
  • Ծառայության արժեք (40%):

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված անհատները կամ կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. Հայտ (օրինակը՝ կից),
  2. Հայտատուի համառոտ կենսագրությունը
  3. Հայտատուի նախկինում իրականացրած 1-2 նմանատիպ աշխատանքների օրինակներ/հղումներ/։
  4. Կազմակերպությունների ցանկ, որոնց համար անհատը/կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն ուղարկել հայերենով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Ուսուցողական տեսանյութի պատրաստում»:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 091569685  հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մինչև 2019 թ. հոկտեմբերի 23-ը: