Գլխավոր էջ Հայտարարությունների արխիվ Կամավորի աշխատանք ԹԻՀԿ հաղորդակցության թիմում
Հայտարարությունների արխիվ
2019 Մայ
14

Կամավորի աշխատանք ԹԻՀԿ հաղորդակցության թիմում

Աշխատաժամանակ`  20 ժամ
Տևողությունը` երկու ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ
Աշխատանքի սկիզբը`  2019 թ. հունիսի 1
Վայրը` Սարյան 12, Երևան, Հայաստան

Աշխատանքի նկարագրություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հաղորդակցության և հանրային կապերով (PR) հետաքրքրված երիտասարդի, ով ցանկանում է կիրառել իր գիտելիքները և պրակտիկ հմտությունները՝ աշխատելով կոռուպցիայի դեմ պայքարում առաջատար և հեղինակավոր կազմակերպության պրոֆեսիոնալ թիմի հետ։

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի նախաձեռնող և ճշտապահ, օժտված լինի կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններով, ունենա գրավոր և բանավոր հաղորդակցման կարողություններ։

Կամավորի աշխատանքի նկարագիր

  • Տեքստային նյութերի, մամուլի հաղորդագրությունների, հայտարարությունների, տեղեկանքների նախնական մշակում
  • Միջացառումների կազմակերպման ընթացքում տեխնիկական աջակցություն (լուսա/տեսա նկարահանում, բանախոսների ելույթներից որոշակի հատվածների արձանագրում  և այլն)
  • Գրադարանի գրքերի տվյալների մուտքագրում/թարմացում օնլայն համակարգում
  • Էլեկտրոնային նամակների հասցեագրում և էլեկտրոնային հասցեների պարբերական թարմացում հաղորդակցության թիմի հետ համատեղ

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

  • Հանրային կապերի, հաղորդակցության, լրագրության ոլորտի ուսանող կամ շրջանավարտ
  • Հաղորդակցման գրավոր և բանավոր հմտություններ
  • Պլանավորման/կազմակերպչական հմտություններ
  • ՏՏ հմտություններ, այդ թվում` Word, Excel, Power Point, Google docs-ով աշխատելու հմտություններ (ցանկալի)
  • Լուսա/տեսանկարման հմտություններ (ցանկալի)
  • Հայերենի և անգլերենի իմացություն

Լրացուցիչ կոմպետենցիաներ

  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ
  • Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն
  • Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և արագ կողմնորոշվելու  ունակություն,

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերենով կամ անգլերենով [email protected] հասցեին մինչև ս.թ. մայիսի 26-ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ Կամավոր:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:  Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-2020թթ. ռազմավարու­թյան հիմքում: