Գլխավոր էջ Հայտարարություններ «ՔՀԿ չափիչ» հարցաթերթը լրացնելու հրավեր
Հայտարարություններ
2019 Մար
21

«ՔՀԿ չափիչ» հարցաթերթը լրացնելու հրավեր

Հրավիրում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) մասնակցելու ՔՀԿ նպաստավոր միջավայրի ուսումնասիրության շրջանակներում իրականացվող հարցմանը։ Հարցումն իրականացվում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի բոլոր վեց երկրներում՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի շրջանակներում։ Հայաստանում հետազոտությունն անցկացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից: Հավաքագրված տվյալները կօգտագործվեն Հայաստանում քաղաքացիական հասարակության միջավայրը գնահատելու և համապատասխան զեկույցը մշակելու համար:

Հարցումը նախատեսված է ՔՀԿ-ների համար, որոնք ըստ մեթոդաբանության ներառում են հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և քաղաքացիական նախաձեռնություններ: Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է լրացնի միայն մեկ հարցաթերթ: Հարցերը վերաբերում են 2017թ. հունվարի 1-ից մինչև ներկա պահն ընկած ժամանակահատվածին: Հարցումն անանուն է, պատասխաններն օգտագործվելու են միայն ընդհանրացված ձևով: Հավաքագրված տվյալները պահպանվելու և օգտագործվելու են ըստ ԵՄ Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի

Խնդրում ենք լրացնել հարցաթերթը՝ այցելելով հետևյալ հղումով՝ https://kwiksurveys.com/s/TwkqsLWu։ Հարցումը կտևի մոտավորապես 20-30 րոպե:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր աջակցությունը և կանխավ շնորհակալ ենք համագործակցության համար։

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել էլ-փոստով [email protected] կամ (+374 10) 569589, 569689  հեռախոսահամարներով: