Գլխավոր էջ Հայտարարությունների արխիվ Դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթի հրավեր
Հայտարարությունների արխիվ
2018 Հոկ
15

Դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթի հրավեր

Դուք հրավիրվում եք մասնակցելու դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթին՝  ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.

Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։

Ձեր կողմից կնքված և ստորագրված գնառաջարկը  անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչ սույն թվականի հոկտեմբերի 19-ը, ժամը 18:00-ը:

Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի հետևյալը.

  • Տիտղոսաթերթ՝ կազմակերպության վավերապայմաններով /տես Հավելված 5/
  • Գնառաջարկ /տես Հավելված 5.1/
  • Համապատասխան տեխնիկական կամ այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության․

Մատակարարի ընտրությունն իրականացվում է՝ հիմք ընդունելով ապրանքի կամ ծառայության Տեխնիկական բնութագրում  նշված չափանիշներին համապատասխանությունը, տրամադրվող գինը: Այն գնառաջարկները, որոնք Տեխնիկական բնութագրում նշված պարամետրերից ցածր պարամետրեր կառաջարկեն, կարող են մերժվել որպես տեխնիկական պայմաններին չհամապատասխանող։

Մատակարարման  և կատարման այլ պայմաններ

  • Մրցույթին կարող են մասնակցել Հանքավանում, Աղվերանում, Ծաղկաձորում և Դիլիջանում տեղակայված հյուրանոցները:
  • Միջոցառման անցկացման օրերն են սույն թվականի նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 4-ը:
  • Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, ինչպես  առանց ԱԱՀ-ի [1] , այնպես էլ` ներառյալ ԱԱՀ-ն։ Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման պայմանագրի իրականացման ընթացքում:
  • Ապրանքների, ծառայությունների/աշխատանքների համար վճարումները իրականացվում են ապրանքների/ծառայությունների ձեռք բերումից հետո՝ մատակարարի բանկային հաշվին փոխանցման եղանակով: Մատակարարի պահանջով կարող է կատարվել կանխավճար, բայց ոչ ավելի, քան ապրանքների/ծառայությունների ձեռք բերման գումարի 50 տոկոսը՝ համապատասխան կանխավճարային հաշվի հիման վրա:

 

[1] Ավելացված արժեքի հարկից ազատված լինելու դեպքում մատակարարին ներկայացվում է տեղեկանք: