Գլխավոր էջ Հայտարարություններ ԴԱՀԼԻՃՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
Հայտարարություններ
2021 Սեպ
8

ԴԱՀԼԻՃՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

ՄՐՑՈՒՅԹԻ ԿՈԴ (21-003)

Ամսաթիվ` 08/09/2021թ.

Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.

Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 1-ում։

Ձեր կողմից կնքված և ստորագրված գնառաջարկը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչ սույն թվականի սեպտեմբերի 12-ը:

Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի հետևյալը.

Տիտղոսաթերթ՝ Կազմակերպության վավերապայմաններով/Տե՛ս Հավելված 2/

 Գնառաջարկ/Տե՛ս Հավելված 2.1/

Համապատասխան տեխնիկական կամ այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության․

Մատակարարի ընտրությունը իրականացվում է՝ հիմք ընդունելով ապրանքի կամ ծառայության Տեխնիկական բնութագրում  նշված չափանիշներին համապատասխանությունը, տրամադրվող գինը: Այն գնառաջարկները, որոնք Տեխնիկական բնութագրում նշված պարամետրերից ցածր պարամետրեր կառաջարկեն, կարող են մերժվել որպես տեխնիկական պայմաններին չհամապատասխանող։

Մատակարարման և կատարման այլ պայմաններ.

Մրցույթին կարող են մասնակցել Աղվերանում, Ծաղկաձորում կամ Դիլիջանում տեղակայված հյուրանոցները:

Միջոցառման անցկացման օրերն են սույն թվականի սեպտեմբերի 17-ից մինչև սեպտեմբերի 20-ը և հոկտեմբերի 2-ից 3-ը։

Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, ինչպես առանց ԱԱՀ-ի [1] ,այնպես էլ` ներառյալ ԱԱՀ-ը։ Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ընթացքում;

Ապրանքների, ծառայությունների/աշխատանքների համար վճարումները իրականացվում են ապրանքների/ծառայությունների ձեռք բերումից հետո՝ մատակարարի բանկային հաշվին փոխանցման եղանակով: Մատակարարի պահանջով կարող է կատարվել կանխավճար, բայց ոչ ավելի, քան ապրանքների/ծառայությունների ձեռք բերման գումարի 50 տոկոսը՝ համապատասխան կանխավճարային հաշվի հիման վրա;

 

[1] Ավելացված արժեքի հարկից ազատված լինելու դեպքում մատակարարին ներկայացվում է տեղեկանք: