Գլխավոր էջ Մրցույթի և աշխատանքի հրավերների արխիվ

Մրցույթի և աշխատանքի հրավերների արխիվ

04.06.2019

Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական ուսումնասիրության մրցույթի հրավեր

ԹԻՀԿ-ն հայտարարում է ծառայության մատուցման մրցույթ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում՝ հրավիրելով սոցիոլոգիական ուսումնասիրությունների ոլորտում մասնագիտացված կազմակերպություններին: Ուսումնասիրության նպատակն է  հարցման միջոցով պարզել բիզնես սեկտորի ներկայացուցիչների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ներկայիս տնտեսական մրցակցության միջավայրին առնչվող ընկալումը և խնդիրները:


14.05.2019

Կամավորի աշխատանք ԹԻՀԿ հաղորդակցության թիմում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հաղորդակցության և հանրային կապերով (PR) հետաքրքրված երիտասարդի, ով ցանկանում է կիրառել իր գիտելիքները և պրակտիկ հմտությունները՝ աշխատելով կոռուպցիայի դեմ պայքարում առաջատար և հեղինակավոր կազմակերպության պրոֆեսիոնալ թիմի հետ։ Նախընտրելի թեկնածուն պետք է լինի նախաձեռնող և ճշտապահ, օժտված լինի կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններով, ունենա գրավոր և բանավոր հաղորդակցման կարողություններ։


15.02.2019

Ուղևորափոխադրման ծառայությունների ձեռք բերման բաց մրցույթի հրավեր

Դուք հրավիրվում եք մասնակցելու ուղևորափոխադրման ծառայությունների ձեռք բերման բաց մրցույթի՝ ներկայացնելով գնառաջարկ նախահաշվի ձևով.
Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 1-ում։
Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում նշված ցանկացած Լոտի համար կամ ամբողջ տեսականու համար` կախված ապրանքի կամ ծառայության տեսակից:
Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի առանձին փակ և կնքված ծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի` կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, էլ. փոստը, մրցույթի կոդը:


07.02.2019

Դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթի հրավեր

Դուք հրավիրվում եք մասնակցելու դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթին՝  ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով: Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։ Ձեր գնառաջարկի փաթեթը  պետք է առձեռն ներկայացնել հետևյալ հասցեով, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռրուպցիոն կենտրոն» ՀԿ,ՀՀ, ք. Երևան 0002, Սարյան 12 փողոց 5-րդ հարկ, մինչև  15 փետրվարի 2019թ., ժ.18:00: Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։ Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում ցանկացած Լոտի համար[1]՝ կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից:


23.10.2018

Փնտրվում են կարճաժամկետ դիտորդներ

«Ականատես» նախաձեռնությունը հրավիրում է կարճաժամկետ դիտորդների: Եթե կարևորում եք հանրային անկողմնակալ վերահսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ և, միևնույն ժամանակ չեք անդամակցում և հրապարակայնորեն չեք սատարում ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության/դաշինքի/թեկնածուի, չեք հանդիսանում կուսակցության/դաշինքի/թեկնածուի ընտանիքի անդամ կամ մերձավոր ազգական, ցանկանում եք ձեռք բերել արժեքավոր փորձ՝ աշխատելով մեծ ու դինամիկ թիմի հետ, չափահաս եք, ապա գրանցվեք https://transparency.am/elections/monitoring/2018-12-09/register հասցեով և միացեք նախաձեռնությանը մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ։


18.10.2018

«Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` նպաստելու թափանցիկությանը և հաշվետվողականությանը հանքարդյունաբերության ոլորտում: «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝  նպաստել պատասխանատու հանքարդյունաբերության, ինչպես նաև՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ - EITI) շրջանակում հանրային մասնակցության խթանմանը:


15.10.2018

Դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթի հրավեր

ԹԻՀԿ-ը հրավիրվում է դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթ՝  ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով: Կնքված և ստորագրված գնառաջարկը  անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին մինչ սույն թվականի հոկտեմբերի 19-ը, ժամը 18:00-ը: Մրցույթին կարող են մասնակցել Հանքավանում, Աղվերանում, Ծաղկաձորում և Դիլիջանում տեղակայված հյուրանոցները: Միջոցառման անցկացման օրերն են սույն թվականի նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 4-ը: