Գլխավոր էջ Մրցույթի և աշխատանքի հրավերների արխիվ

Մրցույթի և աշխատանքի հրավերների արխիվ

15.01.2016

Ուղևորափոխադրումների ծառայությունների ձեռք բերման բաց մրցույթի հրավեր

Մրցույթի կոդ (16-001)

  1. Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.
  2. Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 1-ում։
  3. Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում նշված ցանկացած Լոտի համար[1] կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից: 
  4. Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի առանձին փակ և կնքված ծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի` կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, էլ-փոստը, մրցույթի կոդը:

24.12.2015

Պաշտոնը` Հաղորդակցության համակարգող

Աշխատաժամանակ՝ լրիվ
Տևողությունը`  երկարաժամկետ
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Վայրը` Երևան, Հայաստան

Աշխատանքի հակիրճ նկարագրություն՝
ԹԻՀԿ-ն հայտարարում է հաղորդակցության համակարգողի թափուր աշխատատեղի մրցույթ Կազմակերպության հաղորդակցման գործունեությունը ղեկավարելու համար: Հաղորդակցության համակարգողը անմիջականորեն ենթարկվում է փոխտնօրենին: 


15.06.2015

Դրամաշնորհների կառավարիչ

Պաշտոնը` դրամաշնորհների կառավարիչ
Աշխատաժամանակ՝ լրիվ
Տևողությունը`   երկարաժամկետ
Աշխատանքի սկիզբը`  հուլիսի1, 2015
Վայրը` Երևան, Հայաստան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ ԹԻՀԿ) հայտարարում է թափուր աշխատատեղի մրցույթ դրամաշնորհների կառավարչի համար, ով պատասխանատու է Կազմակերպության կողմից տրամադրվող ենթադրամաշնորհների կառավարման և վերահսկման համար: Դրամաշնորհների կառավարիչը անմիջականորեն հաշվետու է ծրագրի տնօրենին:


12.05.2015

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՕԳՆԱԿԱՆ

Պաշտոնը`  Ադմինիստրատիվ օգնական
Աշխատաժամանակ՝  լրիվ
Տևողությունը`   երկարաժամկետ
Աշխատանքի սկիզբը`  հունիսի 1, 2015   
Վայրը`  Երևան, Հայաստան

Աշխատանքի հակիրճ նկարագրություն՝ 

ԹԻՀԿ-ն հայտարարում է ադմինիստրատիվ օգնականի թափուր աշխատատեղի մրցույթ կազմակերպության ամենօրյա  ադմինիստրատիվ և լոգիստիկ գործունեությանն աջակցելու, ինչպես նաև գանձապահի գործառույթներն իրականացնելու համար: Ադմինիստրատիվ օգնականն անմիջականորեն ենթարկվում է Մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգողին: 

◀◀ 5 6 7 8