Գլխավոր էջ Մրցույթի և աշխատանքի հրավերների արխիվ

Մրցույթի և աշխատանքի հրավերների արխիվ

26.05.2016

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի գնահատման դրամաշնորհային ծրագրի հակիրճ նկարագիր (հայեցակարգ) ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող ՔՀԿ-ներին՝ ներկայացնելու տվյալ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատմանն ուղղված դրամաշնորհային ծրագրի հակիրճ նկարագիր: Ծրագրի հակիրճ նկարագիրը պետք է վերաբերի առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ) երեխաներին առնչվող հաստատությունների գործունեությանը, մասնավորապես՝ խնամակալության, որդեգրման և պետության կողմից լրիվ խնամքի և դաստիարակության գործառույթ իրականացնող կառույցներում առկա համակարգային կոռուպցիոն ռիսկերի վերհանմանը և գնահատմանը: Ծրագրերը պետք է նաև ներառեն գնահատման արդյունքում պատկան մարմիններին ուղղված առաջարկությունների ջատագովության ռազմավորությունը (advocacy):


04.03.2016

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:


15.01.2016

Ուղևորափոխադրումների ծառայությունների ձեռք բերման բաց մրցույթի հրավեր

Մրցույթի կոդ (16-001)

  1. Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.
  2. Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 1-ում։
  3. Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում նշված ցանկացած Լոտի համար[1] կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից: 
  4. Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի առանձին փակ և կնքված ծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի` կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, էլ-փոստը, մրցույթի կոդը: