Գլխավոր էջ Էթիկայի հանձանժողովի անդամներ

Էթիկայի հանձանժողովի անդամներ

Էթիկայի հանձնաժողովը պատասխանատու է անդամների, անձնակազմի և կամավորների կողմից վարքագծի կանոնների խախտման, շահերի բախման և էթիկայի հարցերի նկատմամբ վերահսկողության համար: Հանձնաժողովը բաղկացած է կազմակերպության երկու անհատ անդամներից և անձնակազմի մեկ անդամից, որոնք ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից երեք տարվա ժամկետով:

Էլ․ փոստ՝ [email protected]


Արթուր Գրիգորյան

Արթուր Գրիգորյան  

Արթուրը ԹԻՀԿ էթիկայի հանձնաժողովի անդամ է դարձել 30.09.2019թ-ին, իսկ ԹԻՀԿ անդամ է հանդիսանում 2012թ-ից:

Արթուր Գրիգորյանը ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ իրավագիտության մագիստրոսի որակավորմամբ:

Որպես մասնագիտական գործունեություն, զբաղվել է էկոլոգիական իրավունքի հարցերով, իրականացրել մի շարք հետազոտություններ էկոհամակարգային ծառայությունների արժևորման, մասնակցային ժողովրդավարության և հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտության վերաբերյալ: Որպես գործունեության հիմնական ուղղվածություն, զբաղվում է բնական պաշարների շահագործման արդյունքում առաջացող էկոլոգիական, առողջապահական և այլ խնդիրներով, այդ ոլորտին բնորոշ կոռուպցիոն ռիսկերի վերհանման հարցերով։

2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հունվար ամիսները գլխավորել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

 

Լանա Կառլովա

Լանա Կառլովա  

Լանան հանդիսանում է ԹԻՀԿ էթիկայի հանձնաժողովի անդամ 30.09.2019 թ-ից, իսկ ԹԻՀԿ անդամ՝ 2008 թ-ից

Լանա Կառլովան Հայաստանում «Էրազմուս +» ազգային գրասենյակի համակարգողն է:
Մինչ այդ նա ղեկավարում էր Tempus ծրագրի համակարգման աշխատանքները, որը տրամադրում է ԵՄ դրամաշնորհներ բարձրագույն ուսումնական հաստատություններին, և պատասխանատու էր հաստատություններին աջակցելու` համատեղ միջազգային նախագծերի իրականացման և Բոլոնիայի բարեփոխումների խթանման գործում:
Նա ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը և ստացել քաղաքագիտության և արտաքին գործերի մագիստրոսի կոչում (1996): Ավելի վաղ ավարտել էր Երևանի պետական համալսարանը և մագիստրոսի կոչում ստացել ռուսաց լեզվի և գրականության ոլորտում (1986):

 

Վարուժան Հոկտանյան

Վարուժան Հոկտանյան  

Վարուժանը հանդիսանում է ԹԻՀԿ էթիկայի հանձնաժողովի անդամ սկսած 28.08. 2020թ-ից, իսկ ԹԻՀԿ անդամ էր՝ 2000թ-ից

Վարուժան Հոկտանյանը միացել է ԹԻՀԿ-ին որպես հանրային քաղաքականության փորձագետ 2002 թ.: 2009-ից մինչև 2016թ. սեպտեմբեր նա եղել է կազմակերպության գործադիր տնօրենը: Ներկայումս Վարուժանն աշխատում է որպես ծրագրերի ղեկավար, ով պատասխանատու է կազմակերպության հանրային գնումների և ընտրական ծրագրերի ղեկավարման համար: Նա հանրային գնումների և հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական փորձագետն է ԹԻՀԿ-ում:    

Մինչ ԹԻՀԿ թիմին միանալը Վարուժանն աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, գիտաշխատող Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային ուսումնասիրությունների կենտրոնում և կրտսեր գիտաշխատող Դալլասի Տեխասի համալսարանում:

Վարուժանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը: Այնուհետև սովորել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում բարձր էներգիաների և տարրական մասնիկների ֆիզիկա մասնագիտությամբ, եղել է նաև գիտաշխատող: Հետագայում նա ստացել է քաղաքագիտության մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Նա նաև հանրային քաղաքականության մագիստրոսի կոչում է ստացել Դալլասի Տեխասի համալսարանում: Վարուժանը ավելի քան 15 աշխատությունների հեղինակ ու համահեղինակ է: