Խորհուրդ
Խորհուրդը Կազմակերպության ընթացիկ գործունեությունը կառավարող մարմինն է, որը ձևավորվում է Ընդհանուր ժողովի կողմից՝ ընտրության միջոցով:
Այն բաղկացած է 5 անդամից, որոնք պաշտոնավարում են 3 տարի:
Ստորև ներկայացված են խորհրդի անդամները և համապատասխան շահերի ռեգիստրը:
Նվարդ Մանասյան
Խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
|
Նվարդը ԹԻՀԿ ՀԿ-ին անդամակցել է 2012թ., իսկ խորհրդի անդամ է ընտրվել 2016թ.-ին, իսկ 2019թ.-ին վերընտրվել է որպես խորհրդի անդամ ԹԻՀԿ ընդհանուր ժողովի կողմից: Նվարդը կրթության ոլորտի փորձագետ է: Աշխատում է որպես խորհրդատու և դասավանդում է ԵՊՀ Կանանց և առաջնորդության կենտրոնի մագիստրոսական կրթական ծրագրում: Երկար տարիներ աշխատել է հանրային հատվածում: Դասավանդել և աշխատել է պետական համալսարաններում: Ներկայումս նաև հանդիսանում է Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային խորհրդի անդամ: Նվարդը գերազանցությամբ ավարտել է ՀՊՃՀ կիբեռնետիկայի ֆակուլետը, ապա մագիստրոսական երկու կոչումները ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանից և Ցինցինատիի համալսարանից: Ունի քաղաքագետի և քաղաքաշինական զարգացման որակավորումներ: 2003 թվականից ՀՅԴ անդամ է: |
Արսեն Խառատյան
«Ալիք մեդիայի» համահիմնադիր, գլխավոր խմբագիր
|
Արսեն Խառատյանը ԹԻՀԿ-ին անդամակցել է 2012 թ.։ Խորհրդի անդամ է ընտրվել 2014 և 2020թթ.-ին: Արսենը կրթությամբ արևելագետ-կոնֆլիկտաբան է: Վերջին 20 տարվա ընթացքում զբաղվել է լրագրությամբ, Վրաստանի «Ալիք մեդիա» երկլեզու կայքի գլխավոր խմբագիրն է: 1997-ից ներգրավված է երկխոսության միջոցով Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Աշխատել եւ համագործակցել է Հայաստանում գործող միջազգային եւ տեղական կազմակերպությունների հետ: 2000-ականներից համահիմնադրել է երիտասարդական-քաղաքացիական մի քանի շարժումներ: 2018թ.-ի հեղափոխությանը հաջորդած 100 օրվա ընթացքում հանդիսացել է ՀՀ վարչապետի` արտաքին քաղաքական հարցերով խորհրդական: |
Իզաբելլա Սարգսյան
մարդու իրավունքների ծրագրի տնօրեն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
|
Իզաբելլա Սարգսյանը ԹԻՀԿ խորհրդի անդամ է ընտրվել 2020թ.-ին։ Իզաբելլան ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունի մարդու իրավունքների և զարգացման բնագավառներում։ Նրա մասնագիտացման հիմնական ոլորտներն են՝ մարդու իրավունքների տեսություն և պրակտիկա, կրոնի կամ համոզմունքի ազատություն, կոնֆլիկտների տրանսֆորմացիա, որակական հետազոտություններ և տվյալների վերլուծություն։ 2016-2018թթ.-ին Իզաբելլան եղել է ԵԱՀԿ/ՀԺՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետների խմբի անդամ։ Մարդու իրավունքների որորտում իր կատարած աշխատանքի համար 2017թ.-ին Իզաբելլան արժանացել է «Ազատության պաշտպան» մրցանակի։ |
Արմեն Օհանյան
նախագահ, Հայաստանի PEN կենտրոն
|
Արմենը ԹԻՀԿ խորհրդի կազմում ընտրվել է 2020թ.-ին Արմեն Օհանյանը արձակագիր է՝ գրական կեղծանունը՝ Հայաստանցի։ Ներկայումս նախագահում է PEN-ի միջազգային ցանցով հաստատված հայաստանյան կենտրոնը, որը Երևանի Մարդու իրավունքների տան անդամ կազմակերպություն է։ Կրթությամբ փիլիսոփա է (ԵՊՀ), ստացել է նաև Երևանի Ամերիկյան համալսարանից թարգմանչի լիազորագիր։ Մի շարք գրքերի և բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Ունի մանկավարժական և հանրային կապերի ոլորտում աշխատանքային հարուստ փորձ, աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում, դասավանդել ինչպես հանրակրթական դպրոցում, այնպես էլ ոչ-ֆորմալ կրթական տարբեր ծրագրերով։ 2000-ականների սկզբից ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի քաղաքացիական և քաղաքական շարժումներում։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր անդամ է, անդամակցում է նաև «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտե» ՀԿ-ին։ |
Ինչպես դառնալ խորհրդի անդամ
Ցանկացած անձ, որն անդամակցում է Կազմակերպությանն առնվազն երկու տարի և ընդգրկված չէ Կազմակերպության աշխատակազմում կարող է ընտրվել խորհրդի անդամ: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Խորհրդի կազմում: Խորհուրդը ձևավորվում է Ընդհանուր ժողովի կողմից Կազմակերպության անդամների կազմից` ընտրության միջոցով: