«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

Փետրվարի 12, 2017

Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք և Շիրակ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Արմավիր, Գեղարքունիք և Կոտայք մարզերում:

Վերջին հաղորդումներ

Ժամ Տեղամաս Ընտրախախտում Արձագանք
16:22 15/1 Դավթաշեն Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ
ժամը 16:10-ի սահմաններում պարզվեց, որ ընտրացուցակում 540 հերթական համարի ընտրողի փոխարեն լրացված են 545-րդ համարի ընտրողի տվյալները և առկա է 545-ի ստորագրությունը: 540 հերթական համարի ընտրողը, հանձնաժողովի առաջարկությամբ, ստորագրեց 545 հերթական համարի ընտրողի տողում:
Դիտորդի (Դավիթ Պետրոսյան) պնդմամբ գրանցամատյանում կատարվել է համապատասխան նշում:
11:41 15/1 Դավթաշեն Քվեարկության գաղտնիության խախտում
11:15-ի սահմաններում ընտրողը քվեախցիկից դուրս է եկել արդեն քվեարկած՝ բաց, չծալված քվեաթերթիկով: Հանձնաժողովի անդամը նրանից վերցրել է թերթիկը, ծալել և տեղադրել ծրարում:
11:37 27/1 Անձնագրի և նույնականացման քարտի տվյալների և ընտրացուցակում ընտրողի տվյալների անհամապատասխանություն
Ժամը 11:30, երբ ընտրողը մոտեցավ ընտրական ցուցակին,պարզվեց, որ իր անձնագրում նշված հաշվառման հասցեն չի համապատասխանում ընտրացուցակում նշված հասցեին:Ընտրողը անխափան քվեարկեց և ստորագրեց ընտրացուցակում իր անվան դիմաց: Գրանցամատյանում ոչ մի նշում չարվեց ընտրողի անձնագրի և ընտրողների ցուցակում հաշվառման հասցեի անհամապատասխանության մասին:
11:16 27/1 Դիտորդի/ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում
Ժամը մոտ 11:00-ին տարածքային հանձնաժողովի նախագահ Վովա Սահակյանը դիտորդին արգելել է նստել քվեատուփի մոտ՝ կես մետր հեռավորության վրա՝ նրան հեռացնելով քվեատուփի մոտից:
Տեղամասյին հանձնաժողովի անդամ Խաչիկ Մարտիրոսյան (ՀԱԿ) <<համոզել>> է տարածքային հանձնաժողովի նախագահին, որ դիտորդները իրենց չեն խանգարում, և արդեն թույլ են տալիս դիտորդներին գտնվել և նստել քվեատուփի մոտ:
11:12 15/1 Դավթաշեն Ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս
11:00-ի դրությամբ համայնքի ղեկավարի միակ թեկնածու Արթուր Մանուկյանը գտնվում է տեղամասի մուտքի մոտ, ուղղորդում ընտրողներին:
Դիտորդի կողմից տեղեկացվելուց հետո հանձնաժողովի նախագահը խնդրել է թեկնածուին լքել ընտրատեղամասը: Վերջինս հեռացել է:

Առավել հաճախ կրկնվող խախտումներ

Առավել ահազանգերով տեղամասեր

Տեղամաս Հասցե Խախտումների թիվը
15/1 Վարդանաշեն, Միջնակարգ դպրոց 3
27/1 Նուռնուս, Միջնակարգ դպրոց, Գլխավոր փողոց 9 2