«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունՍեպտեմբերի 18, 2016Արագածոտն, Արարատ, Արմավիր, Սյունիք, Տավուշ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ |
Վերջին հաղորդումներ
Ժամ | Տեղամաս | Ընտրախախտում | Արձագանք |
18:13 | 14/5 | Հայհոյանք/ճնշում/ահաբեկում/սպառնալիք/ ֆիզիկական բռնություն որևէ մեկի նկատմամբ 11:40-ի մոտակայքում, ենթադրաբար իր տղայի փոխարեն քվերակած և քվերածրարը ձեռքին հանձնաժողովի նախագահի հետ տեղամաս ներս մտած կնոջ միջադեպի հետ կապված վեճ է ծագել հանձանաժողովի նախագահ Լիպարիտ Ղալաչյանը սպառնացել է Ն.Մաթևոսյանին ասելով, որ ընտրություններիդ հետո «կմզցնի»: |
|
16:12 | 20/2 | Արդյունքների ամփոփման կարգի խախտում Հաշվարկի ժամանակ բացահատվեց 3 առանց քվեաթերթիկի ծրար, որը հանձնաժողովի նախագահը մյուս ծրարների մնան, գցում էր հատակին: Դիտորդները և վստահված անձինք դիմել են հանձնաժողովի նախագահին, որպեսզի դատարկ, առանց քվեաթեթիկի ծրարները դրվեն չսահմանված նմուշի ծարների վրա և գետնին չթափեն: Սակայն հանձնաժողովի քարտուղարն ասել է, որ գրանցամատյանում հատուկ տեղ չկա, դրանց հաշվառման համար: Արդյուքնում, ավագանու ձայների հաշվարկի ավարտին պարզվել է, որ երեք քվեաթերթիկ բացակայում է: Այդ փաստը ևս չարձանագրվեց: Իսկ հաշվարկի վերջնական արդյունքները չբարձրաձայնվեցին: |
|
16:02 | 20/2 | Արդյունքների ամփոփման կարգի խախտում Հաշվարկի ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածուի քվեատուփի մեջ 3 դատարկ ծրար կար: Հաշվարկի ժամանակ հանձնաժողովի անդամները ծրարները գցում էին գետնին, մի կողմ դնելու փոխարեն: Այդ թվում՝ դատարկ չսահմանված նմուշի ծրարները: Դիտորդները արձանագրել են, սակայն հանձնաժովը շարունակել է նույն կերպ ծրարները գետնին նետել: |
|
16:00 | 20/2 | Վստահված անձի կամ ՏԸՀ անդամի կողմից մատնանշված խախտումը / գնահատականը գրանցամատյանում գրառելու պահանջի մերժում Համայնքի ղեկավարի ձայների հաշվարկի ժամանակ դատարկ ծրարներ գտնելու ժամանակ Լուսավոր Հայաստան կուսակցյան վստահված անձը՝ Դավիթ Խաժակյանը դիմել է հանձնաժողովի նախագահին, որպեսզի գրանցվի խախտումը, սակայն այդ պահին քարտուղարն է միջամտել և ասել է, որ գրանցամատյանում հատուկ տեղ չկա, որտեղ նշվում են անվավեր ծրարները և դրանք հաշվում էին չսահմանված նմուշի ծրարների հետ: |
|
15:45 | 14/10 | Կողմնակի` վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում Ամբողջ օրվա ընթացքում որպես վստահված անձ ներկայացած անձինք առանց վկայական էին շրջում տեղամասում, հանձնաժողովի անդամներից մեկի դիտողությամբ որոշները սկսեցին կրել իրենց վկայականները, սակայն ոմն Մարատ Հովհաննիսյանի վկայականը այդպես էլ ամբողջ օրվա ընթացքում վկայականը տեսանելի չեղավ: |
|
15:43 | 14/10 | Ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս ժամը մոտ 8:34-ի սահմաններում ավագանու թեկնածու՝ Տաշչյան Մուշեղը օգնողի դերում է հանդես եկել և օգնել է միջին տարիքի կնոջ քվեարկել՝ անձամբ մտնելով քվեախցիկ. |
|
15:42 | 14/10 | Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ ընտրողներ Ստեփանյան Սուրենը և Ղալաչյան Աննան իրար փոխարեն են քվեարկել, ովքեր գրանցված էին իրար հաջորդող երկու հերթական համարներով: |
|
15:39 | 14/10 | Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ Եկել էին հայր և աղջիկ՝ Գասպարյան Աննա և Գասպարյան Արա, իրար փոխարեն են քվեարկել, խախտումը բացահայտվել է, սակայն արձանագրություն չի կազմվել խախտման մասին: |
|
15:38 | 14/10 | Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ Ռոմիկ Արաբյան Հենրիկի` հերթական համարը 441, փոխարեն քվեարկել է Մարուսյա Սարգսյանը՝ հերթական համարը 641: Երբ դիտորդը բացահայտեց խախտումը, հանձնաժողովը ուղղորդեց Մարուսյաին, որ իր իրական համարի և անձի տվյալների դիմաց նույնպես գրանցվի և ստորագրի: Արդյունքում նույն անձը երկու անգամ է ստորագրել ցուցակում: |
|
15:36 | 14/10 | Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ Գրիգորյան Արմինեն (835) տեսնելով, որ իր փոխարեն քվեարկված է Ավագյան Տաթևիկի կողմից և ապա ջնջված՝ հանձնաժողովի ուղղորդմամբ քվեարկել է հենց նույն տեղում՝ ջնջածի վրա: |
Առավել հաճախ կրկնվող խախտումներ
Առավել ահազանգերով տեղամասեր
Տեղամաս | Հասցե | Խախտումների թիվը |
14/1 | Աշտարակ, Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմն. դպրոց, Պռոշյան փողոց, շենք 14 | 25 |
14/3 | Ապարան, Արվեստի դպրոց, Գ. Նժդեհի փողոց, շենք 12 | 18 |
14/7 | Աշտարակ, Նախկին «Կենցաղի տուն», Երևանյան փողոց, շենք 47 | 16 |
14/10 | Աշտարակ, «Հովիկ» մանկապարտեզ, Արտակի փողոց, շենք 15 | 12 |
14/1 | Ապարան, Ավագ դպրոց, Գ. Նժդեհի փողոց, շենք 2 | 11 |
14/5 | Աշտարակ, «Մանուշակ» մանկապարտեզ, Գր. Ղափանցյան փողոց, շենք 1 | 9 |
14/4 | Աշտարակ, Մուղնու դպրոց, Մուղնու թաղամաս, 6-րդ փողոց, շենք 140 | 8 |
14/2 | Աշտարակ, «Հասմիկ» մանկապարտեզ, Ն. Աշտարակեցու փողոց, շենք 80 | 7 |
14/3 | Աշտարակ, Քաղաքային մշակույթի տուն, Ն. Աշտարակեցու հրապարակ, շենք 5 | 6 |
20/2 | Ջրառատ, Մանկապարտեզի շենք /Հոկտեմբերյան 2/ | 6 |