![]()  | 
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունՀունիսի 7, 2015Արարատ, Արմավիր, Լոռի, Կոտայք մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ | 
Վերջին հաղորդումներ
| Ժամ | Տեղամաս | Ընտրախախտում | Արձագանք | 
| 20:55 | 31/6 | Ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում Ալավերդի քաղաքի համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Փարամուզյանի վստահված անձը ժամը 19:30-20:00-ի սահմաններում, մի քանի անգամ դուրս ու ներս անելով, տեղամաս է ուղեկցել ընտրողների խմբերի և ուղղորդել նրանց քվեարկությունը։ Մյուս թեկնածու Արթուր Աբգարյանի վստահված անձը ՏԸՀ նախագահից պահանջել է միջոցներ ձեռնարկել վստահված անձի հետագա անօրինական գործողությունները կանխելու համար և նրա պահանջով ուղղորդման փաստն արձանագրվել է տեղամասի գրանցամատյանում։ Ընտրախախտումը բողոքարկվել է ԸԸՀ  | 
|
| 14:36 | 28/16 | Անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ Անձնագրում դրվող դրոշմակնիքները հեշտությամբ մաքրվում են թաց անձեռոցիկով։  | 
|
| 12:59 | 31/5 | Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ Ընտրողների ցուցակում ընտրողը ստորագրել է ոչ իր անվան դիմաց, կատարել է քվեարկություն և հեռացել է տեղամասից: Ոչ իր անվան դիմաց ստորագրելու փաստը հայտնաբերվել է դրանից հետո, և ՏԸՀ նախագահը անձնագրային տվյալների միջոցով ոստիկանությունից փորձում է ճշտել ընտրողի ինքնությունը՝ նրան տեղամաս հետ կանչելու և ստորագրության սխալը ուղղելու համար: 
Ընտրողին, ում անվան դիմաց արդեն ստորագրված էր, ՏԸՀ-ն  հնարավորություն է տվել քվեարկել,  ցուցակում սլաքներով  ստորագրությունների համապատասխան տեղանշում կատարելով:  | 
|
| 11:51 | 28/9 | Ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում Վահագն Ժիրայրի Գևորգյանի վստահված անձը պարբերաբար խմբերով մարդկանց է բերում և ուղորդում, ցուցումներ տալիս ընտրողներին:  | 
Հանձնաժողովի նախագահին տեղեկացվել է, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել | 
| 11:24 | 28/13 | Կողմնակի անձանց ներկայություն և կուտակումներ տեղամասում Տեղամասում ներկա են անհայտ անձինք, ովքեր ներկայացել են որպես «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ի և «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» Հկ-ի դիտորդներ, սակայն չունեն վկայականներ։  | 
Հանձնաժողովի նախագահը խախտումը արձանագրել է։ | 
| 11:22 | 31/1 | Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս կուտակումներ է եղել ընտրատեղամասից դուրս և ներսում  | 
տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին և խնդիրը լուծվել է | 
| 10:46 | 28/21 | Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս Ընտրողները խմբերով գազելներով գալիս են ընտրատեղամաս, և դա արդարացնում են այն հանգամանքով, որ նույւն շենքի բնակիչներ են, 
սակայն նույն գազելները նույն համարանիշներով նորից խմբերով մարդկանց բերում են տեղամաս:  | 
Հանձնաժողովի նախագահը տեղյակ է և ընդունում է արդարացումը | 
| 10:43 | 28/13 | Քվեարկության գաղտնիության խախտում Դիտորդը նկատել է, որ ընտրողը մոտեցել է քվեախցիկում գտնվող մեկ այլ ընտրողի, նրան անօրինական կերպով, առանց հանձնաժողովի նախագահին տեղեկացնելու օգնել քվեարկել։  | 
Դիտորդը հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրել է այս հանգամանքի վրա, սակայն քվեարկություն արդեն կատարված էր և քվեարերթիկը դրվում էր ծրարի մեջ։ | 
| 10:12 | 28/10 | Քվեարկության գաղտնիության խախտում Նկատվել են 5-6 դեպք, երբ ընտրողները, հիմնականում տարեց մարդիկ, երկու հոգով միասին են մտել քվեախցիկ և քվեարկել են առանց հանձնաժողովի նախագահին տեղյակ պահելու: Միասին քվեարկելը պատճառաբանել են ընտանիքի անդամ լինելու և վատ տեսողություն ունենալու հանգամանքով: Քվեարկելուց հետո միայն գրանցամատյանում գրանցում է կատարվել ընտրողին օգնելու մասին:  | 
|
| 09:37 | 28/8 | Այլ (ընտրատեղամասի բացում) 28/8 ընտրատեղամասում ընտրողները հավաքվում են սեղանների մոտ, անձնագրեր փոխանակում իրար մեջ այլ մարդկանց հետ,այդ թվում՝ թեկնածուի շտաբի պետի հետ։  | 
Հանձնաժողովի նախագահը ոչինչ չի ձեռնարկում, խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ | 
Առավել հաճախ կրկնվող խախտումներ
Առավել ահազանգերով տեղամասեր
| Տեղամաս | Հասցե | Խախտումների թիվը | 
| 28/8 | Աբովյան, «Չափիչ» գործարանի թիվ հանր., Հանրակացարանային թաղ | 4 | 
| 28/13 | Աբովյան, Թիվ 12 մ/մանկապարտեզ, Տարտուի փ 1/24/1 | 2 | 
| 28/16 | Աբովյան, Թիվ 2 մ/մանկապարտեզ, Բարեկամության փող | 2 | 
| 28/9 | Աբովյան, Թիվ 6 դպրոց, Սարալանջի փ. | 1 | 
| 28/21 | Աբովյան, ՄՊՍԿ, Բարեկամության 1 | 1 | 
| 31/1 | Ալավերդի, Ալավերդի համայնքի թիվ 9 դպրոց, Դեբեդ թաղամաս 2/1 | 1 | 
| 31/6 | Ալավերդի, Ալավերդի համայնքի թիվ 2 դպրոց, Ջրավազան փող. 6ա | 1 | 
| 31/5 | Ալավերդի, Ալավերդի համայնքի թիվ 5 դպրոց, Խուդյակով փ. 2ա | 1 | 
| 28/10 | Աբովյան, Թիվ 4 մ/մանկապարտեզ, Սարալանջի փ. | 1 | 
