«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունՀոկտեմբերի 19, 2014Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ |
Վերջին հաղորդումներ
Ժամ | Տեղամաս | Ընտրախախտում | Արձագանք |
20:09 | 24/3 | Այլ Քվեաթերթիկների հաշվարկին ներկա են միևնույն թեկնածուի երկուական վստահված անձիք։ Դիտորդները դիմել հանձնաժողովի նախագահին, ով ոչինչ չի ձեռնարկել՝ ասելով՝ «ոչինչ»։ |
|
19:30 | 24/1 | Ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում Հանձնաժողովի անդամ Նվեր Կիրակոսյանը գործող գյուղապետ Կարո Գևորգյանի վստահված անձ Թաթուլ Արշակյանին ասել է, որ «գնա աղջկեքին բերի» ընտրությանը մասնակցելու համար: Թաթուլը դուրս է եկել ընտրատեղամասից և ոմն Արմենին ասել, որ «աղջկեքին բերի»: |
|
18:54 | 17/1 | Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ Դալար գյուղում՝ 17/1 տեղամասում, նույն անուն ազգանունով անձը պատահաբար ստորագրել է նույն անուն ազգանունով ուրիշի փոխարեն, ինչի մասին գրանցամատյանում կատարվել է համապատասխան գրառում։ |
|
18:51 | 17/1 | Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս Դալար գյուղում՝ 17/1 տեղամասի մոտ հավաքված էր մարդկանց խումբ (տասից ավել), ովքեր հետևում էին քվեարկության եկած ընտրողներին։ Ոստիկանների միջամտությունից հետո նրանք հեռացել են։ |
|
18:50 | 17/1 | Այլ Դալար գյուղում քվեախցիկում հայտնաբերվել է մի մաքուր քվեաթերթիկ, որի մասին գրանցամատյանում կատարվել է համապատասխան գրառում։ |
|
18:12 | 24/1 | Բազմակի քվեարկություն 24/1 տեղամասում /Ներքին Գետաշեն, Գեղարքունիք/ 18:00-ի սահմաններում քաղաքացի Արթուր Գրիգորյանը, ստանալով քվեաթերթիկ, չի ցանկացել քվեարկել և փորձել է քվեաթերթիկով դուրս գալ ընտրատեղամասից: Հանձնաժողովի նախագահ Լյովա Գևորգյանը փորձել է արգելել նրան և կանչել է ոստիկանություն: Վեճ է սկսվել, և Արթուր Գրիգորյանը տվել է միայն դատարկ ծրարը և արագ հեռացել: 20 րոպե հետո վերադարձել է ընտրատեղամաս և իր հետ տարած քվեաթերթիկով անարգել մտել է քվեախուց՝ ընտրություն կատարելու, որի ընթացքում 180 աստիճանով պտտեցրել է քվեախցիկը՝ ցանկալավ ապացուցել, որ քվեաթերթիկի վրա այդ պահին է նշում անում: Դեպքի առնչությամբ գրանցմատյանում գրառում է արվել: |
|
18:03 | 24/4 | Կողմնակի անձանց ներկայություն և կուտակումներ տեղամասում Տեղամասում եղել է կուտակում, ընտրողների թիվը հասել է 19-ի: Հանձնաժողովի նախագահ Արարատ Բարբարյանը չէր ցանկանում միջոցներ ձեռնարկել, և միայն տեղամասում գտնվող մարդկանց հաշվելուց հետո կանչեց ոստիկան և խնդրեց կանոնակարգել մարդկանց մուտքը տեղամաս: Իրավիճակը տեղամասում տևեց 10 րոպե: |
|
18:02 | 24/4 | Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս Տեղամասում գտնվելու լիազորություն չունեցող անձը, ով չի ցանկացել ներկայանալ, երկու անգամ մարդկանց խումբ է բերել ընտրատեղամաս: Ընտրողների և նրա միջև եղել է խոսակցություն, որ մարդիկ շտապեն, քանի որ կան սպասողներ, որոնց պետք է բերել տեղամաս: Անձը մուտք է գործել տեղամաս երկու անգամ: Հանձնաժողովի նախագահ Արարատ Բարբարյանի պահանջից հետո, նշված անձը հեռացել է տեղամասից: |
|
18:00 | 24/4 | Քվեարկության գաղտնիության խախտում Ոմն Ռուդիկ Սարգսյանն առանց հանձնաժողովի նախագահի թույլտվությունը ստանալու օգնել է տարեց մարդու կատարել ընտրություն, սակայն չի ունեցել անձնագիր, որպեսզի նրան գրանցեն գրանցամատյանում: Հանձնաժողովի նածագահ Արարատ Բարբարյանի պահանջով, օգնողը գնացել բերել է իր անձնագիրը, ինչից հետո նրան գրանցել են գրանցամատյանում: |
|
16:51 | 24/4 | Այլ Քվեախցիկում հայտնաբերվել է գործող գյուղապետի օգտին քվեարկած թերթիկ ծրարով: Ծրարը քվեաթերթիկի հետ պահվել է չհրկիզվող պահարանում, սակայն չեն մարել: Գրանցամատյանում կազմվել է արձանագրություն: |
Առավել հաճախ կրկնվող խախտումներ
Առավել ահազանգերով տեղամասեր
Տեղամաս | Հասցե | Խախտումների թիվը |
17/1 | Դալար, Դալար դպրոցի շենք | 7 |
24/4 | Ներքին Գետաշեն, Թիվ 1 միջնակարգ դպրոց, 2-րդ մուտք | 4 |
35/1 | Արևիկ, Մշակույթի տան շենք | 3 |
24/3 | Ներքին Գետաշեն, Թիվ 3 միջնակարգ դպրոց | 2 |
24/1 | Ներքին Գետաշեն, Մշակույթի տուն | 2 |
17/2 | Դալար, Դալար դպրոցի շենք | 1 |