«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունՄարտի 15, 2015Արագածոտն, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Տավուշ, Շիրակ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ |
Վերջին հաղորդումներ
Ժամ | Տեղամաս | Ընտրախախտում | Արձագանք |
20:07 | 41/6 | Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ Տավուշի մարզի Իջևան համայնքի 41/6 ընտրատեղամասում ընտրող Տաթև Եսայանը հայտնաբերել է, որ իր փոխարեն նույնականացման քարտով ընտրություն է կատարել Ռիտա Մարտիրոսյան անունով անձը: Հանձնաժողովի նախագահը հնարավորություն է տվել Տաթև Եսայանին քվերակել: Փաստի վերաբերյալ արձանագրություն է կազմվել: |
|
18:41 | 21/15 | Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 21/15 տեղամասում նույն անձը օրվա մեջ մի քանի անգամ ընտրողների խմբերի հետ գալիս է տեղամաս և հետ ուղեկցում նրանց։ |
|
16:12 | 41/7 | Բազմակի քվեարկություն Տավուշի մարզի Իջևան քաղաքի 41/7 տեղամասում քվեարկությանը մասնակից կնոջ մոտ հայտնաբերվել է երեք հատ քվեաթերթիկ: Ընտրողը հայտնել է, որ երեք քվեաթերթիկն էլ ստացել է տվյալ պահին քվեաթերթիկ բաժանող հանձնաժողովի անդամից, մինչդեռ հանձնաժողովի անդամը պնդել է, որ կնոջը տվել է միայն մեկ հատ քվեաթերթիկ: Հանձնաժողովի նախագահը թույլատրել է կնոջը քվերակել մեկ քվեաթերթիկով: Փաստը արձանագրվել է տեղամասի գրանցամատյանում և երկու քվեաթերթիկները մարվել են: |
|
16:12 | 41/7 | Կողմնակի անձանց ներկայություն և կուտակումներ տեղամասում Տեղամասում միաժամանակ գտնվել են 15 -ից ավելի թվով ընտրողներ: Դիտորդի կողմից հանձաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո վերջինս կարգավորեց քվեարկության բնականոն ընթացքը, կուտակումները վերացվեցին: |
|
15:00 | 41/6 | Այլ Տավուշի մարզի Իջևան քաղաքի 41/6 տեղամասում 6 վստահված անձանցից միայն երկուսն էին հագուստի վրա կրում վստահված անձի հավատարմագրման թերթիկներ: Հանձնաժողովի նախագահի պահանջով խնդիրը լուծվեց: |
|
14:47 | 41/4 | Կողմնակի անձանց ներկայություն տեղամասում Տավուշի մարզի Իջևան համայնքի 41/4 տեղամասում, ըստ դիտորդի, մշտապես ներկա են կողմնակի անձինք, ովքեր չեն ներկայանում: Դիտորդի տեղեկացմամբ հանձնաժողովի նախագահի պահանջով նշված անձինք դուրս են գալիս տեղամասից, սակայն քիչ անց նորից վերադառնում՝ մնալով տեղամասի ներսում և շրջակայքում: Այս իրավիճակը կրկնվել է մի քանի անգամ, քանի որ կողմնակի անձինք համառորեն չէին ցանկանում հեռանալ տեղամասի տարածքից՝ նման արգելքի մասին տեղյակ չլինլու պատճառաբանությամբ: |
|
13:50 | 36/1 | Բազմակի քվեարկություն Շիրակի մարզի Անուշավան համայնքի գործող գյուղապետ և թեկնածու Երվանդ Հակոբյանի վստահված անձը՝ Ալիկ Հակոբյանը, ով թեկնածուի որդին է, ցանկանում էր քվերակել ուրիշի անձնագրով՝ Միքայել Դավթյան Ղևոնդի անունով: Հանձնաժողովի անդամն արդեն պատրաստվում էր գրանցել նրան ընտրողների ցուցակում, երբ դիտորդը կանխեց խախտումը: Դիտորդը բանավոր տեղեկացրեց հանձնաժողովի նախագահին, ով վերցրեց անձնագիրը: Դիտորդին հայտնի չէ թե որտեղ է այժմ այդ անձնագիրը: Նշված վստահված անձը շարունակում է գտնվել տեղամասում: |
|
11:36 | 21/2 | Կողմնակի անձանց ներկայություն և կուտակումներ տեղամասում Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի տեղամասում մշտապես կուտակումներ են։ Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, ինչից հետո վերջինս ընտրատեղամաս է հրավիրել ոստիկանին մարդկանց կուտակումները կարգավորելու համար։ |
|
11:29 | 41/3 | Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս Տավուշի մարզի Իջևան համայնքի 41/3 ընտրատեղամասի մոտ նկատվում են մարդկանց մեծաքանակ կուտակումներ։ Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, ով վերացրել է խախտումը։ |
|
11:07 | 41/8 | Կողմնակի անձանց ներկայություն և կուտակումներ տեղամասում Տավուշի մարզի Իջևան համայնքի41/8 ընտրատեղամասում կան կուտակումներ։ Արդեն քվեարկած անձինք կրկին գալիս են ընտրատեղամաս։ Հանձնաժողովի նախագահի ձեռնարկած քայլերի արդյունքում իրավիճակը կարգավորվել է։ |
Առավել հաճախ կրկնվող խախտումներ
Առավել ահազանգերով տեղամասեր
Տեղամաս | Հասցե | Խախտումների թիվը |
41/7 | Իջևան, Թիվ 4 միջնակարգ դպրոց, Ղարագյոզյան թիվ 50 | 3 |
41/6 | Իջևան, Թիվ 3 միջնակարգ դպրոց, Թուխիկյան փողոց թիվ 25 | 2 |
41/1 | Իջևան, Իջևանի ավագ դպրոց, Թատերական փողոց, թիվ 3 | 2 |
21/15 | Արմավիր, Արվեստի դպրոց, Արարատյան 5 | 1 |
21/2 | Նալբանդյան, Հին մշակույթի տուն, 4-րդ պողոտա, 3-րդ շենք | 1 |
21/2 | Արմավիր, թիվ 5 դպրոց, Հանրապետության 29 | 1 |
36/1 | Անուշավան, Մշակույթի տան շենք | 1 |
41/8 | Իջևան, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Ուսանողական թիվ 3 | 1 |
41/4 | Իջևան, Քաղաքային մշակույթի տուն, Ա. Մելիքբեկյան թիվ 4 | 1 |
41/3 | Իջևան, Թիվ 1 միջնակարգ դպրոց, Իջևանյան փողոց 8 | 1 |