![]()  | 
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունՍեպտեմբերի 13, 2015Տավուշ և Շիրակ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ | 
Վերջին հաղորդումներ
| Ժամ | Տեղամաս | Ընտրախախտում | Արձագանք | 
| 17:54 | 41/3 | Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս Ժամը 15:00-ի սահմաններում ընտրատեղամասից դուրս դիտորդը նկատել է մեքենաների և մարդկային կուտակումներ, սակայն ոստիկանության միջոցով կուտակումները վերացել են:  | 
|
| 15:59 | 41/2 | Այլ (քվեարկության ընթացք) Ընտրողը ընտրատեղամաս էր եկել նույնականացման քարտով, բնականաբար նրան չեն թույլատրել քվեարկել: ՏԸՀ նախագահը հանձնարարել է համայնքի ղեկավարի թեկնածու Վարդան Ղալումյանի վստահված  անձին ընտրողին մեքենայով  տուն տանեն, որպեսզի անձնագիրը բերի և մասնակցի ընտրությանը: Ընտրախախտումը բողոքարկվել է ԸԸՀ  | 
|
| 15:28 | 36/1 Սառնաղբյուր | Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս Դիտորդը նկատել  է, որ առավոտից տևական ժամանակ  ընտրատեղամասին հարակից տարածքում, չպահպանելով 50մ շառավղի արգելքը, առկա են մարդկանց կուտակումներ: Ըստ թեկնածու Արտակ Ավդալյանի վստահված անձի` այդ մարդիկ  թեկնածու Արտակ Գևորգյանի կողմնակիցներն են: Ընտրախախտումը բողոքարկվել է ԸԸՀ  | 
Հանձնաժողովի նախագահին տեղեկացվել է կուտակումների մասին, վերջինս դիմել է ոստիկանների օգնությանը կուտակումները վերացնելու համար: Ձեռնարկված միջոցների արդյունքում կուտակումները վերացվել են: | 
| 14:32 | 41/1 | Քվեարկության գաղտնիության խախտում Քաղաքացին  առանց ՏԸՀ նախագահին տեղյակ պահելու և առանց  որպես օգնող գրանցվելու, տարեց ազգականին օգնել  է քվեարկել: Ընտրախախտումը բողոքարկվել է ԸԸՀ  | 
Վստահված անձանց դիտարկումից հետո ՏԸ հանձնաժողովը փորձել է միջամտել, սակայն քվեարկությունն արդեն կատարված է եղել և պարզվել է, նաև, որ օգնողը չունի անձնագիր: Տեղամասի գրանցամատյանում գրառում չի կատարվել առանց անձնագրի և գրանցվելու օգնելու փաստի վերաբերյալ: | 
| 12:27 | 41/2 | Ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում Դիտորդը և վստահված անձը նկատել են, որ ընտրող Անուշ Սահակյանի փոխարեն քվեախցիկ է մտել և առանց նրա քվերակություն է կատարել է այլ ընտրող:  Հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրվել է այս փաստի վրա. պարզվել է, որ քվերակությունը կատարել է Ա. Սահակյանի հարսը՝ առանց  օգնելու անհրաժեշտությունը հիմնավորելու և այդ մասին հանձնաժողովին տեղյակ պահելու և որպես օգնող գրանցվելու: Ընտրախախտումը բողոքարկվել է ԸԸՀ  | 
Խախտման վերաբերյալ վստահված անձի դիտարկումը ՏԸՀ նախագահն անտեսել է, և այդ մասին գրանցամատյանում գրառում չի կատարել: | 
| 10:27 | 41/3 | Այլ (քվեարկության ընթացք) Իջևանի թիվ 41/3 տեղամսում առավոտից մոտ 10 ընտրող չեն կարողացել քվերակել, քանի որ ունեցել են կենսաչափական անձնագիր: ՏԸՀ-ից ուղարկել են անձնագրային բաժին՝ 9 -րդ ձև ստանալու, որտեղ մերժվել են կենասաչափական անձնագիր ունենալու պատճառաբանությամբ:Արդյունքում ընտրողները վերադարձել են տեղամաս առանց 9-րդ ձևի, և նրանց հնարավորություն չի տրվել քվերակելու՝ համապատասխան փաստաթղթի բացակայության պատճառով: Ընտրախախտումը բողոքարկվել է ԸԸՀ  | 
|
| 10:18 | 41/2 | Ընտրակաշառքի բաժանում / խոստումներ Ժամը 10:10-ի սահմաններում դիտորդը նկատել է, որ անձը չպարզված տղամարդը ընտրատեղամասի մուտքի մոտ փող է փոխանցել ընտրատեղամասից դուրս եկող կնոջը: Այնուհետև, տեսնելով, որ իրենց նկատել են լրագրողը և դիտորդը` տեղափոխվել են ընտրատեղամասից 50 մետր այն կողմ: Ընտրախախտումը բողոքարկվել է ԸԸՀ  | 
|
| 10:16 | 36/1 Սառնաղբյուր | Այլ (քվեարկության ընթացք) 16 հոգի քվեարկել է նույնականացման քարտով մինչև ժամը 10:00: Միայն ժամը 10:00-ին է զգուշացվել ԿԸՀ-ից, որ չի թույլատրվում: Ընտրախախտումը բողոքարկվել է ԸԸՀ  | 
|
| 10:12 | 36/3 | Այլ (քվեարկության ընթացք) Քվեարկողները ընտրությանը մասնակցում էին նույնականացման քարտով, մոտ 5-7 քաղաքացի քվեարկել են նույնականացման քարտով: Ժամը 10-ի կողմերը ԿԸՀ հրահանգից հետո դադարեցրել են, և այլևս թույլ չեն տալիս, որ քաղաքացիները նույնականացման քարտով մասնակցեն ընտրություններին: Ընտրախախտումը բողոքարկվել է ԸԸՀ  | 
Առավել հաճախ կրկնվող խախտումներ
Առավել ահազանգերով տեղամասեր
| Տեղամաս | Հասցե | Խախտումների թիվը | 
| 41/2 | Իջևան, Թիվ 5 հիմն դպրոց, հասցեն՝ ԵՐիտասարդական փ. թիվ 3 | 3 | 
| 36/1 | Մարալիկ, Մարալիկ համայնքի ռեստորան-սրճարանի շենք | 2 | 
| 41/3 | Իջևան, Թիվ 1 հիմն դպրոց, հասցեն՝ Իջևանյան փողոց թիվ 8 | 2 | 
| 41/1 | Իջևան, Իջևանի ավագ դպրոց, հասցեն՝ Թատերական փողոց, թիվ 3 | 1 | 
| 36/3 | Մարալիկ, Մարալիկ համայնքի արվեստի դպրոցի շենք | 1 | 
