«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

Դեկտեմբերի 6, 2015

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե

Միջադեպեր

23:03
09/27, Նորագյուղի 9/27 ընտրատեղամասում դեռ վաղ առավոտից ընտրախախտումներ են գրանցվել: Դիտորդները ահազանգել են, որ մատյաններում նախօրոք լրացված էջեր կան և հանձնաժողովի նախագահն հրաժարվում է արձանագրություն կազմել: Օրվա ընացքում շարունակվող կուտակումները և կեղծ վստահված անձանց մասին արձանագրություն կազմելու դիտորդների հորդորը հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Քոչարյանը ևս մերժել է: Ժամը 08 անց ընտրատեղամաս է ժամանել թաղային հեղինակություն Բոգոյի` Ռուբեն Սիմոնյանը (ներկայումս՝ Կոստանյան) անձնիք և դիտորդների ու ընտրողների աչքի առաջ լցոնում իրականացրել: Ընթացքում բռնության է ենթարկվել «Չեք անցկանցի» նախաձեռնության անդամ Նարեկ Շախբազյանը: Վիրավորել եւ սպառնացել են նաև դիտորդներին:
20:49
34/28, Գյումրու թիվ 34/28 տեղամասում, թիվ6 հիմնական դպրոց, մինչ տեղամասը փակելը քվեատուփի մոտ գտնվող հանձնաժողովի անդամից մոտից վերցրել է տեղամասի կնիքը և դուրս հանել տեղամասից, ինչը նկատել է դիտորդը: Որոշ ժամանակ, իբրև թե փնտրել են և չեն իմացել որտեղ է գտնվում կնիքը և այն նորից հայտնվեկ է տեղամասում: Միժամանակ տեղամաս են եկել մի քանի թաղային հեղինակությամբ երիտասարդներ և լցոնել են քվեատուփը: Դիտորդը հասցրել է բռնել նրանցից մեկի ձեռքը, նկարահանել է այդ ամենը, սակայն հանձնաժողովից որևէ մեկը չի արձագանքել այդ ապօրինությունը, ընդհակառակը՝ չտեսնելու են տվել եղածը, և ոչ միայն չեն կանխել այլև անգործությամբ նպաստել են հանցավոր արարքի կատարմանը: Տեսանյութերը առկա են, դրանք կան նաև ԳԱԼԱ-ում:
20:47
10/04, Հանձնաժողովի նախագահը մինչև 20։00-ն հաշվել է փաստացի քվեարկածների թիվը և ընտրատեղամասը փակելուց հետո նորից ըստ օրենքով սահմանված կարգի չի իրականացրել հաշվարկ, փաստացի ընտրողներ, գրանցված ընտրողներ, արձանագրությունը կազմել է ըստ նախորդիվ հաշվարկած նախնական թվի ու հանձնաժողովի բոլոր անձինք ու վստահվածները ներկա չեն եղել այդ հաշվարկին, արդեն բացում են քվեատուփը:
20:32
34/26, կորել է տեղամասի ծրարներ կնքող կնիքը. https://www.youtube.com/watch?v=QhDOh4DCgnw&feature=youtu.be
20:31
34/28, լցոնել են, կա տեսագրությունը. https://www.youtube.com/watch?v=Yunpd12R1y8&feature=youtu.be
20:30
08/35, Հանձնաժողովը ընդմիջում է անում, տեսագրվել է:
20:29
08/16, Ամփոփման ժամանակ հանձնաժողովի անդամները ընթրում են:
20:28
34/38, քվեարկվել է ուրիշի փոխարեն, հանձնաժողովը արձանագրել է խախտումը:
20:27
32/02, Դիտորդի նկատմամբ բանեցվել է հոգեբանական ճնշում, հորդորվել է չդրսևորել ակտիվություն:
20:26
03/24, Քվեարկել են Հենրիկ Հովակիմյանի փոխարեն, ով մահացած է:
20:26
07/15, Հանձնաժողովը անորոշ ժամանակով ընդմիջում է անում:
20:25
32/02, Դիտորդի կողմից գրանցվել է բաց քվեարկության դեպք: Հանձնաժողովի անդամները որևէ կերպ չեն փորձել կանխել այն:
20:24
34/36, տեղամասում ծրարների պակաս կար, առաջին 100-ի մեջ 10 պակասում էր:
20:24
32/02, 32/32, Դիտորդի կողմից արձանագրվել է երկու հոգով քվեախցիկ մտնելու և քվեարկելու դեպք:
20:14
11/35, Դիտորդը հայտնեց, որ տեղի է ունեցել լցոնում, իսկ ընտրատեղամասի փակումից հետո հանձնաժողովը փորձում է լրացնել լցոնվածների դիմաց ցուցակները: Դիտորդը կատարում է տեսագրում:
20:00
38/62, ՀՀԿ վստահված անձ՝ Վաչե Ադամյանը, վիրավորում է դիտորդներին և ստիպում են տեղամասից դուրս գալ՝ պատճառաբանելով, որ 3 ժամից ավել դիտորդները տեղամասում մնալու իրավունք չունեն:
19:55
09/23, Դիտորդ Պաուլա Դեր Նայորայի հասցեին հնչել են հայհոյանքներ կողմնակի անձի կողմից, ով մի քանի անգամ առանց վկայական մտել է տեղամաս: Տեսագրություն կա:
19:41
08/25, ՀՀԿ-ի մի քանի, մոտ 3-8 անձանց, վստահված անձի պարբերական եւ միաժամանակյա ներկայություն տեղամասում: Հանձնաժողովի նախագահը չի արձանագրում խախտումները:
19:40
11/11, Մկրտչյան Մարգարիտա Արայիկի, ըստ հանձնաժողովականների քվերակել է, բայց մոռացել է ստորագրել ցուցակում, դիտորդը դա արձանագրել է ընդմիջումից գալուց հետո, այդ ժամանակ են բացատրել և այդ ընթացքում հանձնաժողովի անդամը ցուցակում ավելացրել է իր կնիքը, հիմա պարզ չէ, թե արդյոք իրականում այն անձը ընտրել է:
19:39
03/02, Վարդուհի Սարգսյանի և Խաչատրյան Մարիետտայի փոխարեն քվեարկել են:
19:39
32/31, Տեղամասի ընտրացուցակները այնպես են կարված, որ հնարավոր չէ տեսնել ընտրողի հերթական համարը: Նույնանման իրավիճակ է նաև 32/28, 32/32, 32/36 տեղամասերում:
19:38
09/28 հանձնաժողովի քարտուղարը ըստ դիտորդի, վերցրել է քվերաթերթիկ, քվեարկել է ու գցել քվեատուփի մեջ հենց այն ժամանակ, երբ խճողում է եղել դիտորդը նշում է, որ քարտուղարը շատ տարօրինակ բաներ է անում:
19:37
29/21, դիտորդը հայտնեց, որ մի կին, ում ոտքը վիրահատած է եղել, չի կարողացել մտնել տեղամաս, հանձնաժողովի նախագահը վստահված անձի հետ միասին, ընտրողների ցուցակում նրա տվյալները լրացնելուց հետո, քվեաթերթիկը տարել են տեղամասից դուրս, փոխանցել են կնոջը և նա քվեարկել է մեքենայի մեջ: Ընտրողների ցուցակը դուրս չի տարվել և այդ կինը չի ստորագրել ցուցակում:
19:36
08/04, Հանաձնաժողովը խոչընդոտում է դիտորդների աշխատանքը և սպառնում նրանց, դիտորդները իրական վտանգ են զգում, ինչի պատճառով ուզում են հեռանալ տեղամասից:
19:36
04/11, Դիտորդին ահաբեկում են և խոչընդոտում աշխատանքին:
19:35
12/27, Դիտորդը նկատել է, որ ընտրողների ցուցակում առկա են դատարկ չլրացված սյունակներ, քվեարկողի տվյալների թերի լրացում: Երբ դիտորդը խնդրել է դիտարկման համար բացել այդ էջերը, և կարիքի դեպքում արձանագրվի ոչ պատշաճ լրացնելը, հանձնաժողովի նախագահը ոչ միայն մերժել է, այլև սպառնացել է, որ դիտորդին, որ անօրինական նկարահանում է կատարում, մինչդեռ դիտորդը նկարահանելու փորձ անգամ չի կատարել:
19:33
09/23, Լրագրողներին բացահայտ ահաբեկում, բղավում են դիտորդներից մեկի վրա, դիտորդները երկուսն են, ահազանգի հետքերով զանգի ժամանակ հանձնաժողովի անդամները բղավում էին անգլալեզու դիտորդի վրա և թույլ չէին տալիս փոխանցել տեղեկատվություն, պնդել եմ հեռախոսը փոխանցել ինձ, հանձնաժողովի անդամը չներկայացավ և ասաց, որ անձը անգլերեն իրավունք չունի խոսել, իրենց պարզ չէ, թե ինչ տեղեկատվություն են փոխանցում: Պահանջեց ներկայանալ և այնտեղ հարցերը քննարկել, բոլոր նյութերը տեսագրել են և փոխանցել, ճնշումները շարունակվում են, հանձնաժողովականը չցանկացավ շարունակել խոսակցությունը և կախեց խոսափողը:
19:25
08/04, Հնաձնաժողովը խոչընդոտում է դիտորդների աշխատանքը և սպառնում նրանց, դիտորդները իրական վտանգ են զգում, ինչի պատճառով ուզում են հեռանալ տեղամասից:
19:25
04/11, Դիտորդին ահաբեկում են և խոչընդոտում աշխատանքին:
19:24
12/27, Դիտորդը նկատել է, որ մատյանում առկա է քվեարկողի թերի լրացում: Երբ դիտորդը խնդրել է բացել այդ էջը որպեսզի ուսումնասիրի և կարիքի դեպքում առաջարկի արձանագրություն կազմել նրան մերժել են: Քիչ անց հանձնաժողովի նախագահը սպառնացել է արձանագրություն կազմել, որ դիտորդը կատարում է ապօրինի տեսանկարահանում: Իրավիճակին լուծում տալու համար դիտորդը փորձում է վկա գտնել, որը կհաստատի, որ իրականում նա մատյանը նկարահանելու փորձ չի կատարել:
19:22
06/05, Քվեարկության գաղտնիության խախտում, մասնավորապես ՀՀԿ վստահված անձը մոտեցել եւ ուշադիր զննել է քաղաքացու քվեարկելու պահը քվեախցիկի մոտ` երկար մնալով:
19:20
09/27, Դիտորդները ենթարկվել են ահաբեկման և ճնշումների: Հանձնաժողովը անգործության է մատնված: Ակնհայտ վտանգի պատճառով դիտորդները լքել են տեղամասը:
19:20
02/02 տեղամասում (թիվ 143 դպրոց, Բաղյան -5 հասցե) դիտորդը ժամը 16:30-ի սահմաններում ներկայացել է ընտրատեղամаս և բացահայտել է, որ իր անվան դիմաց արդեն առկա է ստորագրություն: Հանձնաժողովի նախագահը փորձեց բացատրել, որ գուցե թյուրիմացություն է տեղի ունեցել և ցուցակում հաջորդը քվեարկել է նրա փոխարեն: Հանձնաժողովի անդամները միաբերան հաստատել են, որ թյուրիմացություն է եղել և ընտրողին թույլատրեցին ստորագրել սխալ ստորագրած ընտրողի անվան դիմաց, սլաքներով ուղղում կատարելով: Ընտրողը պահանջել է այդ ամենը գրանցել տեղամասի գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահը նախ ստել է, թե արձանագրեցին, իսկ երբ ընտրողը պնդել է ցույց տալ գրառումը, պատասխանել, որ գրանցամանտյանը նայելու ենթակա չէ, իսկ գրանցումը իրենք կանեն հաշվարկի ծամանակ: Չնայած ընտրողի պնդումներին, այդպես էլ ստորագրությունների սխալի փաստը չարձանագրվեց գրանցամատյանում:
19:19
37/08, հանձնաժողովի անդամները ուղորդում են ընտրողներին և խորհուդներ են տալիս ինչ քվեարկել:
19:18
08/27, Հանձնաժողովի ու ոստիկանության աշխատակիցների կողմից ճնշում է գործադրվում դիտորդների վրա, քանի որ նրանք ոստիկանության ու հանձնաժողովի ուշադրությունն են հրավիրել տեղամասում գտնվող անհայտ անձանց վրա, որոնք մուտք ու ելք են կատարում նույն տարածքում գտնվող սենյակ: Ընդ որում ոստիկանության աշխատակիցները գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ:
19:16
30/11, Քվեախցիկները տեղադրված էին աստիճանավանդակի մոտ, տեսանելի էին այլ անձնանց համար, որով խաթարվում էր գաղտնիության սկզբունքը:
18:49
09/14, հանձնաժողովի անդամը առանց քվեարկողի ներկայության լրացուցիչ կնիքներ է դնում, դիտորդը հրավիրում է նախագահի ուշադրությունը, նախագահն ու քարտուղարը իրենց վրա են վերցրել ու ասել, որ նման բան չանեն, բայց արձանագրություն չեն կազմել:
18:48
08/25, հրել են դիտորդին, թույլ չեն տալիս տեսագրել, հհկական վստահված անձը ասում է, որ իրավունք չունի տեսագրել, այդ շենքում երեք ընտրատեղամաս կա ու սենյակներից մեկում անհայտ անձինք են կուտակվում, դիտորդի այն պնդմանը, թե պիտի հեռացվեն օրենքով այնտեղ գտնվելու իրավունք չունեցող անձնաց, նախագահը չի արձագանքել, ասել է, որ ինքը իր հատվածը վերահսկում է, նույնը մյուսներն են պնդում և հիմա կուտակումները շարունակվում են, հնարավոր են այլ զարգացումներ:
18:39
10/20, երեք հոգու փոխարեն արդեն քվեարկել էին, մեկը եկավ պարզեց Հարությունյան Անահիտ Սերոժի քվեարկողն էր, Դեմիրճյան Մարիամի փոխարեն քվեարկել են Ասլանյան Լուսինե Վաչագանի քվեարկել են, այս անձինք երկրում չեն, մեկն էլ նույն տնից ցուցակում չկար, չնայած երկրում է: Խախտումն արձանագրվել է:
18:34
04/02, ՀՀԿ-ի միաժամանակ երկու վստահված անձ կա տեղամասում, նախագահը հրաժարվում է արձանագրել այդ փաստը:
18:25
09/14, հանձնաժողովի անդամը առանց քվեարկողի ներկայության լրացուցիչ կնիքներ է դնում, դիտորդը ուշադրությանն է ներկայացրել նախագահի, նախագահն ու քարտուղարը իրենց վրա են վերցրել ու ասել, որ նման բան չանեն, բայց արձանագրություն չեն կազմել:
18:24
33/77, Գյումրի, թիվ 19 դպրոց, տեղամսի լույսերը հագնել է, հենց նոր:
18:15
09/27, լցոնումն է ունեցել, դիտորդներին մի խումբ ընտրատեղամաս մտած անձինք ահաբեկել են և փորձել են հեռու պահել, նախագահը բղավում է, թե ոչինչ չի ուզում անի, ոչ մի բան չի եղել:
18:14
31/47, Դիտորդը հայտնել է, որ իր ներկայացրած խախտման վերաբերյալ հանձնաժողովի անդամների միջեւ վիճաբանություն է սկսվել, նրանք քվեարկողների ներկայությամբ բարձր վիճաբանել են: Դիտորդը մի քանի անգամ դիմել է նրանց՝ վիճաբանությունը դադարեցնելու պահանջով, սակայն հանձնաժողովի անդամները շարունակել են վիճաբանել:
18:13
09/17, քաղաքացին եկել է և պարզվել է որ իր փոխարեն քվերակել են, պահանջում է արձանագրել խախտումը:
18:09
06/05, ՀՀԿ 2 վստահված անձ միաժամանակ տեղամասում են եւ գրանցամատյանում գրանցված` արձանագրել է դիտորդների շրջիկ խումբը, դիտորդին հանձնաժողովի նախագահն ու ՀՀԿ-ական ոգելից խմիչք օգտագործած անդամը սպառնում էին հեռացնել տեղամասից:
18:08
04/26, Նույն երիտասարդը բազմակի անգամ քվեարկել է տարբեր փաստաթղթերով, հանձնաժողովի նախագահը դուրս է հանել խախտողին: Առկա է տեսագրություն:
18:07
31/47, Դիտորդը հայտնել է, որ տեղամասում գտնվող վստահված անձանց մեկը քվեարկել է, հաձնաժողովի անդամներից մեկը քվերաթերթիկը տվեատուփ քցելու ժամանակ ասել է, որ նա արդեն մեկ անգամ քվեարկել է: Վստահված անձը քվեարկել է նույնականացման քարտով և հնարավոր չի եղել հասկանալ նա արդեն քվեարկե՞լ է, թե՞ ոչ:
18:06
06/03, լցոնման կանխում, քվեաթեթիկները անհետացել են մինչ հանձնաժողովականը գնացել է ոստիկանության հետեւից, շրջիկ խմբի դիտորդը արձանագրել է, որ տեղամասում ոստիկանության անգործության է մատնված:
18:04
34/07, Լցոնում են աշխուժորեն:
18:03
08/04, 3 անձանց փոխարեն արդեն իսկ ստորագրված է եղել ընտրամատյանում:
18:02
07/02, նորից ուրիշի փոխարեն քվերակելու փորձ է կատարվել, դիտորդը արձանագրել է, որ արդեն մեկ անգամ քվեարկած մարդ է տվյալ անձը, մտնում են խմբերով, հստակ գիտեն` հանձնաժողովի որ անդամին մոտենան, այս դեպքում կանխել են կրկնակի քվեարկությունը, բայց ոստիկանը անձնագիրը առանց արձանագրություն կազմելու փոխանցել է կրկնակի քվեարկության փորձ կատարած մարդուն:
17:55
01/36, քաղաքացուն թույլ չեն տվել ՀՀ նույնականացման քարտով քվեարկել:
17:54
29/25, Ժամը 16:30-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի 29/25 տեղամասից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդները ահազանգել այն մասին, որ տեղամասում լցոնում է կատարվել:
17:50
03/29, Տեղամասի ընտրողների դիմաց արդեն քվեարկել են և բողոքը ձայնագրվել է Անի Ասատրյան դիտորդի կողմից: Հետագայում հանձնաժողովի նախագահը ճնշում է գործադրում դիտորդի վրա և պահանջում անձնագիրը:
17:50
05/30, Քաղաքացին գնացել է քվեարկության ու պարզվել է, որ ոստիկանության 9-րդ ձւով արդեն իր փոխարեն քվեարկել են, հանձնաժողովի նախագահը լրացրել է քաղաքացու անունը ավելացրել էն լրացուցիչ ցուցակում, եւ նա քվեարկել է:
17:49
25/02, Կողմնակի, վկայական չունեցող անձանց ներկայություն, որոնք խոչընդոտում են քվեարկությունը հանձնաժողովի նախագահը չի կարողացել վերահսկել իրավիճակը, դիտորդը լքել է ընտրատեղամասը:
17:48
34/23, խոչընդոտել են դիտորդի պարտականությունների կատարմանը, թույլ չեն տվել հսկել ընտրողների ցուցակները, պատճառաբանելով, որ խոչընդոտվում է հանձնաժողովի աշխատանքները:
17:45
38/01, քարոզչական աշխատանք է տարվում հանձնաժողովի կողմից: Առանց կնիքի քվեաթերթիկներ են գցել տուփի մեջ: Ընտրողների ցուցակում ընտրողի փոխարեն արդեն իսկ քվեարկած լինելու մի քանի դեպք է արձանագրվել:
17:43
37/13, ընտրատեղամասում դիտորդը նկատել է քվեատուփի լցոնում, հեռախոսով զեկուցելիս շատ դժվարությամբ էր հարցերին պատասխանում, ըստ երևույթին, որ կողքից չլսեն խոսակցությունը: Ասաց, որ հանձնաժողովի նախագահը տեղյակ էր խախտման մասին, որևէ քայլ իր կողմից չի արել կանխելու համար, հակառակը, ըստ դիտորդի, նույնիսկ մասնակցում է լցոնման գործընթացին:
17:42
34/28, Տեղամասում հայտնվել են քաղաքացիներ, բաց քարոզչություն են իրականացրել, միաժամանակ հայտարարելով, որ էլի մարդ են բերելու Այո քվեարկելու: Հանձնաժողովի նախագահը չի արձանագրել խախտումը:
17:41
30/05, Հանձնաժողովի ՀՅԴ վստահված անձի կողմից իր նկատմամբ դիտորդի նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորվել: Մասնավորապես, վստահված անձը քվեասենյակում գտնվել է առանց համապատասխան վկայականի (այն տեսանելի չի եղել) և շատ բարձր խոսել է, որի վերաբերալ դիտորդն իր դիտողությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահին: Դրանից հետո վստահված անձ մոտեցել է վիրավորական արտահայտություններ կատարել դիտորդի հասցեն:
17:24
37/13, այս տեղամսում պարբերաբար լցոնում են քվեատուփը:
17:22
04/01, ՀՀԿ և ՕԵԿ վստահված անձիք ծեծել են դիտորդ, սփյուռքահայ Ռոմիկ Դանիալին։ Նրա տեսախցիկը վերցրել է ՀՀԿ ներկայացուցիչը և չի վերադարձնում։
17:21
03/29, հանձնաժողովը խոչընդոտել է դիտորդների տեղաշարժը տեղամասում, արգելել կատարել նկարահանումներ:
17:20
03/29, կողմնակի անձանց ներկայություն տեղամասում: Նախագահը հրաժարվել է արձանագրել այդ փաստը:
17:18
33/71, քվեախցիկից քվեարկողը դուրս է եկել երկու ծրարներով: Ծրարները մարվել են և խախտումը արձանագրվել է:
17:14
01/36, Դիտորդը փաստում է, որ պարբերաբար նկատում է կողմնակի անձանց ներկայություն: Չի կարողանում նկարահանել, քանի որ իր գործունեության խոչընդոտներ են առաջացնում տեղամասում եւ կյանքի ու առողջության սպառնալիք կա:
17:12
09/01, Առավոտյան հանձնաժողովի նիստում հերթափոխի հերթականության մասին վիճակահանությունը օրվա ընթացքում փոխվել է, երկու տարբերակն էլ տեսագրված են, դիտորդը տեղեկացրել է նախագահին` խախտումն արձանագրելու նպատակով, վերջինս հրաժարվել է՝ պնդելով, որ մանր բաներ է պահանջում:
17:09
38/55, այս տեղամասում մեկ հոգի 5 ի փոխարեն քվեարկել է: Հանձնաժողովը տեղյակ էր եւ տեսնում էր ինչ է կատարվում: Ոչ մի դեպքում խախտում չի արձանագրել:
17:07
38/56, Խոչնդոտում են դիտորդների աշխատանքին, թույլ չեն տալիս ցուցակը տեսնել: Տեղ չեն տալիս նստելու:
17:06
31/31, տեղամասի ընտրացուցակները այնպես են կարված, որ հնարավոր չէ տեսնել ընտրողի հերթական համարը:
17:05
32/30 Տեղամասի ընտրացուցակները այնպես են կարված, որ հնարավոր չէ տեսնել ընտրողի հերթական համարը:
17:04
34/28, Ընտրատեղամասի միջանցքում կուտակումներ են, 6-7տղամարդ են հավաքվել, ովքեր միջամտում և խոչնդոտում են դիտորդի աշխատանքերին։ Ոստիկան չկա:
17:00
19/20, Պարբերաբար փորձում են շեղել դիտորդի ուշադրությունը:
16:52
39/32, դիտորդը նկատել է, ինչպես 3 տղամարդ իրենց անձնագրերում պահել են թուղթ այլ անձանց անձնագրի տվյալներով, վերցրել են քվեաթերթերթիկներ և քվեարկել: Հանձնաժողովի նախագահը ոչ մի կերպ չի խոչընդոտել եւ չի արձագանքել ահազանգին:
16:44
07/02, Թվով երկու ընտրող` Օհանյան Հարություն և ևս մեկը, որի տվյալները չի հաջողվել պարզել, փորձել են կրկնակի քվեարկություն կատարել, սակայն դիտորդ Մարտիրոսյան Գայանեն կանխել է:
16:39
31/07, Տեղամասային հանձնաժողովի վիճակահանությունից հետո աշխատանքի բաշխումը չի կատարվել ըստ վիճակահանության արդյունքների: Դիտորդի դիտողությանը ի պատասխան նախագահը միջոցներ չի ձեռնարկել՝ կարգը վերականգնելու համար: Կարգը վերականգնվել է ժամը 12:00-ից հետո կարգը վերականգնվել է:
16:38
31/59, Քվեարկողներից մեկը քվեարկել է իր և իր եղբոր փոխարեն. 2 անգամ:
16:38
31/59, Տեղամասում ապահովված չէ մատչելիությունը սայլակով տեղաշարժվողների համար:
16:37
31/59, Կողմնակի անձը տեւական ժամանակ միջամտել է հանձնաժողովի աշխատանքին: Հանձնաժողովի նախագահը նրան առաջարկել է հեռանալ, սակայն վերջինս չի ենթարկվել, և նշել է, որ ինքը գյուղապետարանի աշխատող է և ցանկանում է օգնել:
16:37
32/14, Դիտորդը հայտնել է, որ վստահված անձն օգնել է քվեարկողներից մեկին և նրա վերաբերյալ տվյալները չեն գրանցվել:
16:36
05/15, Դիտորդի համոզմամբ, ՀՅԴ վստահված անձը ոգելից խմիչքի ազդեցության տակ է:
16:35
03/24, Քաղաքացի Թադևոսյան Մանվելը տեղեկացրել է , որ իր և իր մոր փոխարեն, ինչպես նաև իրենց հարևանների` Ալեքսանյան Ալիկի և Ալեքսանյան Դիանայի փոխարեն, որոնք այժմ գտնվում են Շվեդիայում, տեղամսում քվեարկածէ եղել: Արձանագրություն է կազմվել, սակայն կրկին չի քվեարկել: Հանձնաժողովի անդամը բացատրել է, թե սխալմունք է եղել, սակայն ոչ մի հնարավորություն չընձեռնվեց քաղաքացուն քվեարկել քաղաքացին այսիսով զրկվելէ քվեարկելու իրավունքից:
16:08
32/01, Համատարած բաց քվեարկություն և գովք իշխանության հասցեին:
16:02
30/27, Դիտորդը հայտնել է, որ հանրաքվեի ընթացքում կարճ ժամանակ կուտակումներ են եղել քվեարկության սենյակում, քանի որ ընտանիքի անդամներ, ովքեր միասին են եկել քվեարկության, քվեարկելուց հետո սպասել են, որ ընտանիքի մյուս անդամները ևս քվերակեն և դուրս չեն եկել քվեարկության սենյակից, նշելով, որ դրսում ցուրտ է: Դիտորդը միջամտել է, որից հետո քվեարկած անձինք դուրս են հրավիրվել քվեարկության սենյակից:
16:01
32/01, ՀՀկ երկու վստահված անձ միաժամանակ գտնվում են տեղամասում: Այդ փաստի առիթով դիտորդի նկատողությանը ի պատասխան հանձնաժողովի նախագահը պատասխանում է, որ դրսում ցուրտ է, նա չի կարող դրսում կանգնել:
16:00
32/01, ՀՀԿ վստահված անձանց և հանձնաժողովի անդամների ձեռքին կան ցուցակներ: Հանձնաժաղովի անդամները նշումներ են կատարում այդ ցուցակներում՝ համեմատություններ կատարելով ընտրողների ցուցակների հետ: Ընտրողները ներկայանում են քվեարկության թերթիկների վրա նախապես գրառված համարներով՝ ակնհայտորեն ուրիշի փոխարեն քվեարկելու նպատակով:
15:59
08/09, տեղամասում արձանագրվել է բաց քվեարկություն, ընտրողների կուտակումներ:
15:57
28/30, Բալահովիտի զորամասի ընտրատեղամասում տեղի է ունեցել բաց քվեարկություն, կա տեսանյութ:
15:57
29/08, Քվեարկելու եկած անձինք պարզել են, որ իրենց ազգականները, ովքեր գտնվում են Հայաստանից դուրս, արդեն «քվեարկել են»: Նրանք այդ փաստի մասին հայտնել են հանձնաժողովի նախագահին, ով չի արձանագրել խախտումը:
15:56
34/25, Դիտորդին արգելում են ազատ տեղաշարժվել ընտրատեղամասում։ Մյուս դիտորդին հեռացրել են ընտրատեղամասին։
15:55
38/61, Արփի Ադամյանը (094043081) հայտնեց, որ 38/61 ընտրատեղամասում մեկ անձի տրամադրվեց 5 քվեաթերթիկ: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է և պատասխանել, որ իր բարեկամներն են: Նման դեպքեր կրկնվում են:
15:54
08/29, Դիտորդը տեսագրել է ընտրողների զանգվածային փոխադրություն:
15:54
30/06, Դիտորդը հայտնել է, որ ընտրատեղամասում գտնվում է ՀՀԿ վստահված անձը, քվեարկողների մեծ մասը ճանաչում են նրան, խոսում են նրա հետ, նա իր ձեռքին ունի տետր, որտեղ նշումներ է կատարում, անընդհատ դուրս է գալիս տեղամասից, որից հետո նորից մարդկանց հոսք է նկատվում: Դիտորդը ենթադրում է, որ վստահված անձն ուղղորդում է քվեարկողներին:
15:53
38/16, Առավոտյան քվեարկող է եկել տեղամաս, այնուհետև նույն անձը ավելի ուշ այցելել է տեղամաս և մուտքի մոտ զրուցում է մարդկանց հետ առավոտնից մինչ այս պահը:
15:52
33/69, Հանձնաժողովի քարտուղարը փորձել է տրցակով լցոնում կատարել, դիտորդը տեսել է, որից հետո քարտուղարուհին տրցակով հեռացել է զուգարան։ Հանձնաժողովի նախագահը փորձել է բանակցել դիտորդի հետ, սակայն դիտորդը մերժել է։ Դիտորդը տեսանկարահանել է, թե ինչպես են քվեաթերթիկների տրցակը սեղանի տակից հանում, ինչպես են առանց կնիք աշխատում։
15:42
21/12, տեղամասի նախագահն արգելում է դիտորդին հսկել ընտրողների ցուցակները եւ քվեաթերթիկ տալու գործընթացը:
15:35
03/06, Դիտորդը նկատել է և տեսաձայնագրել, թե ինչպես հանձնաժողովի՝ ընտրողների ցուցակում գրանցման համար պատասխանատու անդամը, պարբերաբար ստորագրում է ընտրողների ցուցակում՝ հավանաբար հնարավոր բացականների անվան դիմաց և սեղանի տակ թաքցրած թղթի միջոցով կատարում է ճշգրտումներ: Տեսաձայնագրությունն առկա է:
15:34
31/59, Դիտորդը հայտնել է, որ մեկ անձը քվեարկել է նաև իր եղբոր փոխարեն:
15:33
31/59, Դիտորդը հայտնել է, որ ընտրատեղամասի տարածքում գտնվում է այլ անձ, ով հայտնել է, որ գյուղապետարանի աշխատակից է և ուղղակի օգնում է: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, որից հետո գյուղապետարանի աշխատակից ներկայացրած անձին հեռացրել են, բայց հետագայում նա կրկին շրջել է ընտրատեղամասում, ու նորից հեռացվելուց հետո, կրկին ներս է մտել:
15:32
30/35, ՀՀԿ վստահված անձը անընդհատ ներսուդուրս է անում տեղամաս և կարգավորում քվեարկության ընթացքը, ինչպես նաև զրուցում իր իսկ ներկայացմամբ շտաբի անդամի հետ, որը ինչ-որ ցուցակ ձեռքին մի խումբ տարեցների հետ այցելել է տեղամաս:
15:31
28/20 Ճնշում հանձնաժողովի անդամների կողմից, սպառնալիքներ դիտորդների հասցեին
15:30
37/13, Բազմակի քվեարկություն է տեղի ունեցել տեղամսում:
15:30
07/01, Դիտորդը` Քեթքարթ Ուիլը, նկատել է, որ երկու քույրերի Հռիփսիմե եւ Գայանե Հովսեփյանները եկել են քվեարկության, սակայն անվան դիմաց արդեն եղել են ստորագրություններ: Հանձնաժողովը խախտումը չի արձանագրել:
15:28
30/07, Նույն անձինք փորձել են կրկնակի քվերակել: Միաժամանակ, դիտորդը նշել է, որ չի կարող հավաստի տվյալներ հաղորդել, սակայն իրեն թվացել է, որ երկու հոգի քվեարկել են այլ անձի փոխարեն: Կրկնակի քվերակության մասով դիտորդի միջամտությամբ խնդիրը լուծվել է եւ տվյալ անձինք չեն քվեարկել, այլ անձի փոխարեն քվեարկելու խնդրով դիտորդը կրկին դիմել է հանձնաժողովի նախագահին, ով նայել է քվեարկողների անձնագրերը և նշել, որ նրանք այլ անձի փոխարեն չեն քվերակել:
15:26
09/16, Երկու խումբ մեքենայով անձանց բերեցին, նկարել եմ, նկարները կան քվեարկողների մեծ մասը տեղեկանքներով են գալիս, շրջաններից տեսագրված է:
15:25
29/08, Քվեարկության սենյակում գտնվում են կողմնակի անձինք, ովքեր ազատորեն հսկում են ամբողջ գործընթացը:
15:24
28/20, անհայտ անձինք լցոնել են քվեատուփը: Հանցագործությունը հանձնաժողովը չի արձանագրել:
15:23
21/12, Դիտորդին չեն թույլատրում ընտրացուցակին մոտ գալ եւ դիտարկել ընտրացուցակները եւ ընտրողների գրանցման պահը:
15:22
32/05, դիտորդը հայտնում է, որ 14.50-ի սահմաններում եղել է կուտակում քվերարկության սենյակում, մասնավորապես, քվեարկողների թիվը գերազանցել է 15-ը: Դիտորդները դիմել են ոստիկաններին, ովքեր կարգավորել են խնդիրը՝ դուրս հրավիրելով քվեարկության սենյակում գտնվող 15 թիվը գերազանցող անձանց:
15:21
10/20, ընտրատեղամասում կրկնաքվեարկություն է եղել, տեղամասի նախագահը տեղյակ է, բայց արձանագրություն չի կազմվել: Ilur-ի Լրագրողի տեսախցիկն է կոտրել, ու քրեական գործ է հարուցվել, լրագրողին եւ վստահված անձանցից մեկին տանում են բաժանմունք: Դավիթ Սիմոնյանը ՀՀԿ-ի վստահված անձ, ջարդեց Ilur-ի տեսախցիկը, լրագրողի ազգանունը՝ Աֆրիկյան:
15:05
29/08, Այս պահին կատարվում է բազմակի քվեարկություն: Հանձնաժողովի անդամները չեն խոչընդոտում:
14:59
29/08, Տեղամասի հարակից տարածքում՝ 50 մետր հեռավորությամբ, և քվեարկության սենյակում եղել են կուտակումներ:
14:58
30/35 Մի քանի կողմնակի անձիք գտնվում են տեղամասում, հետևում են քվեարկության ընթացքին:
14:57
30/35, Տեղամասում և հարակից տարածքում մարդկանց կուտակումներ են, որոնք խոչընդոտում են հանրաքվեի բնականոն ընթացքը:
14:48
12/11, Հանձնաժողովի նախագահը, անդամները խոչընդոտել են դիտորդների աշխատանքը, կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ են հնչեցրել, ահաբեկել են, որի արդյունքում դիտորդները` Գաբրիելյան Սերգեյը և Սահակյան Արմանը ստիպված են եղել լքել տեղամասը: Դիտորդները ունեն ձայնագրություն:
14:44
31/47, երկու անգամ բաց քվեարկություն է եղել, ընտրատեղամասի նախագահը տեղյակ է դրա մասին: Մինչ այս պահը 414 հոգի քվեարկել է:
14:43
03/15, Ընտրողը տեղամասից դուրս գալիս ընտրողը ստացավ կաշառք օղու տեսքով:
14:43
10/08, Տեղամասում ժամը 14:00-ի դրությամբ գրանցամատյանում կա 130 ստորագրություն, սակայն տրվել է 150 քվեաթերթիկ։
14:42
29/11, Տեղամասում կրկին գրանցվել է դեպք, երբ իբր հաշմանդամները քվեարկում են մեքենայի մեջ: Քվեաթերթիկը դուրս է բերվում տեղամասից, քվեարկությունը կազմակերպվում է տեղամասից դուրս՝ տրանսպորտային միջոցի մեջ, որից հետո քվեաթերթիկը վերադարձվում է տեղամաս՝ վստահված անձի կողմից:
14:41
21/14, Մի քանի ընտրողներ պարբերաբար նորից մտել են ընտրելու, հանձնաժողովի կողմից ոչ մի զգուշացում չի եղել: Բազմակի ընտրությունը շարունակվում է: Խախտումները չեն արձանագրվում:
14:40
09/22, Դիտորդը ականատես է եղել, թե ինչպես է վստահված անձը Արմինե Աբովյանը ինչպես է խոչընդոտում ILuri լրագրող Դիանա Սմբատյանի աշխատանքը եւ նրա հասցեին սպառնալիքներ հնչեցնում: Վիդեո ունի լրագրողը: Նախագահը չի արձանագրել:
14:35
21/01, Հանձնաժողովի նախագահը առավոտնից հրահանգել է հանձնաժողովի անդամներին դիտորդներին թույլ չտալ գրանցումներ կատարել: Դիտորդը գրեթե չի կարողանում պատշաճ կերպով հսկել քվեաթերթիկ ստանալու պրոցեսը:
14:34
21/12, Հանձնաժողովի անդամները պարբերաբար արգելում եւ խոչընդոտում են դիտորդին կատարել իր պարտականությունները, գրառումներ կատարել, պարզել` արդյո՞ք ընտրողը իր անվան դիմաց է ստորագրում քվեաթերթիկ ստանալիս:
14:32
34/06, Սուսաննա Գեւորգյան անունով քաղաքացին եկել է ընտրատեղամաս ու պարզել է, որ Հայաստանից դուրս գտնվող իր հարազատների փոխարեն արդեն քվեարկել են։ Բողոքել է հանձնաժողովի նախագահին, վերջինս ասել է, որ կփորձեն մի բան անել, բայց խախտումը չի գրանցվել ոչ մի տեղ։
14:31
28/20, Հանձնաժողովի անդամներից մեկը սպխառնացել է դիտորդներին, թե .-Լցոնումների նկարները ուղարկվելու դեպքում լավ չի լինի ձեր վերջը:
14:30
05/02, Կողմնակի անձը եկել էր քվեարկելու, հայտնաբերել են, որ ցուցակում չկա, սակայն նա սպասում է կողքի սենյակում, հանձնաժողովի նախագահը դրսևորում է անգործություն:
14:28
20/38, Հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է դիտորդի աշխատանքը եւ անհարգալից վերաբերմունք դրսեւորում դիտորդի եւ ԶԼՄ ներկայացուցչի հանդեպ:
14:27
09/17 Հանձնաժողովի նախագահի կնիքը հայտնվել էր հանձնաժողովի անդամ Սոնայի մոտ, իսկ Սոնայի կնիքը հայտնվել էր աղբամանում, ԿԸՀ-ին տեղեկացրել են եւ այդ ժամանակ դադարեցրել են քվեարկությունը, իսկ այդ կորած կնիքը գտել են աղբամանից:
14:22
41/27, Դիտորդ հայտնել է, որ հանձնաժողովի անդամներն արգելել են դիտորդներին ընտրողների ցուցակները հսկել:
14:20
05/16 տեղամասում ՀՅԴ վստահված անձը` Սուրեն Կարապետյանը, խոչընդոտում է դիտորդի` Վարդան Համբարձումյանի աշխատանքը:
14:19
33/75 տեղամասում դիտորդին կաշառք են առաջարկել խախտումների վրա աչք փակելու պայմանով, թեթև վիճաբանություն առաջացել։ Ընտրատեղամասի մոտ դիտորդը մի քանի անգամ նկատել է, որ փող են բաժանում։
14:18
30/28, Հանձնաժողովի նախագահը արգելել է դիտորդին գրառումներ/նշումներ կատարել մասնակիցների ցուցակից, որից հետո նրանից վերցրել է գրառումների թղթերը և պատռել:
14:17
04/05, Դիտորդների ձեռքից հանձնաժողովի նախագահը սպառնալիքներով խլել է տեսագրություններով հեռախոսները, ջնջել պարունակությունը և նոր վերադարձրել:
14:16
37/54, քվեարկել է մի անձ, բայց ընտրամատյանում այլ անձի անվան դիմաց է ստորագրվել և կնքվել:
14:14
38/05 տեղամասում ֆիզիկական բռնություն է տեղի ունեցել, քաշքշուք: Դիտորդները զանգերին չեն պատասխանում:
14:13
41/06 տեղամասում հանձնաժողովի անդամները նշել են, որ դիտորդներն իրավունք չունեն ծանոթանալ ընտրացուցակներին եւ փորձել են խոչընդոտել նաև ազատ տեղաշարժին: Դիտորդները պնդել են, որ իրենց իրավունքները չեն կարող սահմանափակվել՝ վկայակոչել համապատասխան նորմերը, որից հետո խնդիրը լուծվել է:
14:11
25/01, Լցոնումներ են կատարել ժամը 13:44, Խոչընդոտել են դիտորդներին նկարահանել, սահմաանփակել են դիտորդների տեղաշարժի ազատությունը:
14:09
38/19, տեղամասում մեկ ծրարի մեջ 2 քվեաթերթիկ են բաժանել:
14:08
07/26, Ռուսաստանի քաղաքացի է արդեն 7 տարի ու դեռ ցուցակում է, եղբայրը ահազանգել է, որ ոստիկանությամբ իր տվյալները արդեն հանված են, բայց չգիտես ինչպես նորից հայտնվել են:
14:06
25/01, Քվեատուփի եւ նախագահի սեղանների մոտ կուտակումներ են, դիտորդներին խոչընդոտում են իրենց պարտականություններ կատարել:
14:03
06/06, Բազմակի քվեարկություն է եղել տեղամսում, ընտրողներին են ուղղորդում, հանձնաժողովը մերժում է գրանցել խախտումները: Դիտորդի եւ լրագրողի հասցեին անհայտ, չգրանցված անձինք սպառնացել են, եթե իրենք չդադարեցնեն դիտորդությունը եւ հսկողությունը:
14:01
34/04-Դիտորդների աշխատանքներն են խոչընդոտել, հանձնաժողովի անդամները և նախագահը թույլ չեն տալիս դիտորդներին մոտենալ գրանցամատյաններին, ընտրացուցակներին, մարդկանց անձնագրային տվյալների համապատասխանության ճշտում կատարել:
13:58
08/25 տեղամասում 4 հոգի քվեարկել են կրկնակի անգամ: Հանձնաժողովի նախագահը խախտումը չի արձանագրել:
13:57
37/13 տեղամսում պարզվել է, որ ընտրողի փոխարեն արդեն քվեարկել են:
13:56
05/08 տեղամասում հանձնաժողովի նախագահը արգելում է նկարահանել տեղամասը։ Դիտորդներին ահաբեկում եւ սպառնում է շարունակ:
13:55
08/25, տեղամասում երիտասարդ մի ընտրող քվեարկություն է կատարել երկրորդ անգամ՝ քվեածրարը գցել է քվեատուփի մեջ, որից հետո են ստուգել, որ նրա անձնագրում առկա է եղել դրոշմակնիքը: Հենց այդ մասին բարձրաձայնել են, ընտրողը շտապ հեռացել է տեղամասից: Հանձնաժողովը չի արձանագրել խախտումը:
13:53
37/54, ընտրողներից մեկի անձնագրերի մեջ կնիք են դրել, բայց տվյալ անձը չի քվեարկել:
13:52
33/77, Գյումրի, 19 դպրոց, ժամը 12:40-ի հատվածում մի ընտրող եւ մի անծանոթ, որ պարբերաբար ելումուտ է արել տեղամաս, վեճ ու ծեծկռտուք է եղել, որից հետո երկուսն էլ հեռացել են տեղամասից:
13:29
34/01, Գյումրի, տեղամասում ժամը 13.00 դրությամբ ընտրողներին գազելով են ընտրատեղամաս բերել, մեծ կուտակումներ են այս պահին: Հանձնաժողովի նախագահը չի կարողանում կարգավորել վիճակը:
13:20
10/15, Ընտրողն ահազանգել է, որ 10/15 տեղամասում ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ հանրապետությունից այս պահին բացակա իր եղբոր եւ նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է: Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովին, բարձրաձայնել է, սակայն նրա խոսքերին ուշադրություն չեն դարձրել, խախտումը չեն արձանագրել:
13:19
03/28, տեղամասում ՀԱԿ վստահված անձին անհայտ անձինք շարունակ փորձում են դուրս հանել տեղամասից, ինչ որ զրույցի եւ այդպիսով փաստացի խոչընդոտում են նրա իրավուքնների իրացմանը: Ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկում խափանելու այդ գործողությունները:
13:08
30/32 Դիտորդը հայտնել է, որ հանրաքվեին մասնակցելու համար եկել է քաղաքացի, ում անվան դիմաց արդեն իսկ ստորագրված է եղել, հանձնաժողովի անդամները թույլ չեն տվել մասնակցել հանրաքվեին:
13:04
09/01, տեղամասում պարբերաբար 15-ից ավել ընտրողների կան, պարբերական կուտակումներ են:
12:59
ՀՀԿ վստահված անձը խոչնդոտում է դիտորդի աշխատանքը, տեղամասում քննիչներ են, դիտորդին քննում են:
12:54
07/15, Հանձնաժողովի նախագահ Կարինե Կարապետյանը հրաժարվում է արձանագրություն կազմել կուտակումների մասին: Տեղամասում պարբերաբար քաոս է: Կատարվել է տեսագրություն:
12:52
07/01 տեղամասում ընտրողներին ուղղորդում են եւ ներսում եւ դրսում:
12:50
29/25, տեղամաս են մտնում կողմնակի անձիք, որոնք ընտրողներ չեն ու այնտեղ գտնվելու իրավունք ունեցողների խմբերից չեն, եւ վերահսկում են ընտրության ընթացքը: Խախտումը հանձնաժողովը չի արձանագրում:
12:49
11/35 Դիտորդը հայտնում է, որ ընտրող` Զոյա Ապրեսյանը եկել է քվեարկության, սակայն իր փոխարեն արդեն քվեարկած են եղել: Խախտումը հանձնաժողովը չի արձանագրել:
12:47
30/27 տեղամասում 15-ից ավելի ընտրողների կուտակումներ են, հանձնաժողովի նախագահը հրաժարվում է վերացնել խախտումը։
12:46
10/20, տեղամասում Դիտորդի հետ զրույցի ընթացքում կրկնակի քվեարկության դեպքից զատ 12:40-ին ընտրատեղամասում թեժ կռիվ եւ բղավոցներ են եղել, Կոտայքի մարզից բերվել էին ընտրողներ լրացուցիչ ցանկերով քվերակելու համար: Տեղամասում էր նաեւ Զարուհի Բոստանջյանը:
12:44
08/25, Մի անձը երկու անգամ է քվեարկել: Լուսանկար կա, սակայն հանձնաժողովը խախտումը չի արձանագրել:
12:38
03/22, Երեք ընտրող` Հայկ, Աիդա, Տարոն Բրուսյանները եկել են ընտրության, սակայն իրենց փոխարեն արդեն ընտրել են, ստորագրված են եղել մատյաններում իրենց անունների դիմաց:
12:36
Դիտորդներին սկզբում խոչնդոտվել է ցուցակից քաղվածքներ անել, հետագայում թույլատրվել է: Կա գրանցամատյանի կնքման հետ խնդիրներ: Քվեախցիկի հետեւում կա դուռ, որը փակ է:
12:31
Տեղամասում գտնվող ԶԼՄ ներկայացուցիչ Անուշ Թովմասյանից ստացվել է ահազանգ, որ Աշտարակ քաղաքի փոխքաղաքապետ Գևորգ Եղիազարյանը որպես կողմնակի անձ մուտք է գործել տեղամաս եւ իրեն մոլորության մեջ գցելու փորձ արել՝ վստահեցնելով, որ օրենքը թույլ չի տալիս գրանցամատյանից ինֆորմացիա քաղել: Բացի այդ Անուշ Թովմասյանը հաղորդեց, որ ՀՀԿ անդամ Գեւորգ Եղիազարյանը շրջում է քաղաքի ընտրատեղամասերով եւ նույն կերպ մոլորություն տարածում: Գրանցամատյանին ծանոթանալն ու գրառումներ կատարելը արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ:
12:29
09/23, Հանձնաժողովի նախագահը կլոր կնիքը դուրս է բերել ընտրատեղամասից
12:19
10/29, տեղամասում քվեատուփի վրա Սերժ Սարգսյանի լուսանկարն է փակցրած, հանձնաժողովի նախագահը հրաժարվում է հանել նկարը:
12:12
13/09, ՀՀԿ երկու վստահված անձ միանգամից գտնվում են տեղամասում:
12:12
03/23, Քանաքեռ-Զեյթուն, ՀՀԿ-ականը Ժառանգություն կուսակցության նստահված անձի վկայական ունի եւ չի հերքում դա:
12:10
06/05, Աջափնյակում, միաժամանակ ՀՀԿ երեք եւ ԲՀԿ երկու վստահված անձ են գրանվել գրանցամատյանում: Նույն տեղամասում Ժառանգության վստահված անձին թույլ չեն տվել ծանոթանալ գրանցամատյանին:
12:09
32/01, Տաշիրում բաց քվեարկության շարունակական դեպքեր եւ բաց քարոզչություն է իրականացվում:
11:54
25/21, Հրազդան քաղաք, թիվ 10 ավագ դպրոց, լցոնում է տեղի ունեցել, շարունակ փորձում են շեղել դիտորդի ուշադրությունը:
11:52
34/25 տեղամասում, Գյումրի, թիվ 7 դպրոց, հանձնաժողովի նախագահը դիտորդներից խլել են իրենց աշխատանքային գրառումների թերթիկները, կարգադրել է նկարահանումներ չիրականացնել: Ավելի ուշ ետ են տըվել աշխատանքային թերթիկները: Բանակցությունների ժամանակ հանձնաժողովի նախագահին բացատրվել են ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները, վերջինս հասկացել է եւ խոստացել է չխոչընդոտել դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին:
11:34
35/34 , Գյումրի, թիվ 3 դպրոց, քվեախցում ցնդող գրիչներ են դրված:
11:31
34/09 տեղամասում արգելել են ԶԼՄ ներկայցուցիչներին արդյունավետ հսկողություն իրականացնել քվեարթերիկ ստացողների եւ իրենց անվան դիմաց ստորագրելու հանգամանքի նկատմամաբ: Հեռախոսային բանակցությունների արդյունքում ԶԼՄ ներկայացուցչները հնարավոր են ստացել ակնդետ հսկողություն իրականացնել քվեարթերթիկ ստանալու գործողության նկատմամբ:
11:31
Հաղորդում հանցագործության մասին-4 01/08 տեղամասում «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչի վրա է հարձակվել տեղամասային հանձնաժղովի նախագահը, խոչնդոտելով նկարահանումը: Կա տեսագրություն, կհրապարակվի ավելի ուշ:
11:15
35/32 տեղամասում անձնագիր չունեցող երիտասարդին թույլ են տվել օգնել դժվար տեսնող մի տարեց մարդու` քվեարկել, երիտասարդի բանավոր խոսքի հիման վրա վերջինիս անձնագրային տվյելները գրանցելով գրանցամատյանում:
11:13
11:12 Աշտարակի քաղաքապետի տեղակալը շրջում է քաղաքի տեղամասերում, հանձնաժողովի նախագահներին ահազանգելով թույլ չտալ դիտորդներին եւ ԶԼՄ-ներկայացուցիչներին հսկել ընտորղների գրանցամատյանները:
10:57
Գյումրու թիվ 6 դպրոցի տեղամասում ակնհայտ քարոզ է տարվում «այո» քվեարկելու օգտին:
10:53
10:45 14/14 եւ 14/15 տեղամասերում լցոնում է տեղի ունեցել մոտավորապես 10:30-ին:
10:52
14:44 08/27 տեղամասում հանձնաժողովի նախագահը հայհոյել է դիտորդին:
10:52
10:49 30 ընտրատարածքային հանձնաժողովի անդամներ Կարեն Գրիգորյանը եւ Արտյոմ Աբրահամյանը (Լոռու մարզի սոց ապ բաժնի իրավաբան` ըստ նախնական տեղեկությունների) այցելել են 30/14 տեղամաս եւ ահաբեկել են «Քաղաքացի դիտարդ» նախաձեռնության դիտորդին, այն բանից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ է արել ընտրողների գրանցամատյանից: Սպառնացել են, որ նա քրեական պատասխանատվության կենթարկվի, եթե շարունակի գրառումներ անել:
10:31
9/27 ընտրողների համար նախատեսված ցուցակն, որտեղ ստորագրում են քվեաթերթիկն ստանալուց առաջ, արդեն էջեր կան, որ լցված էին արդեն ժամը 9-ի դրությամբ։ Լրագրողի հարցին, թե էդքան ընտրող չկա դեռ, չեն պատասխանում, իսկ թե ինչու չկա դրանց առջև հանձնաժողովի անդամի ստորագրությունը, կինը ասում է` մոռացել եմ ու ազատ ժամանակ ստորագրում է նրանց փոխարեն։
10:26
10:18 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը այցելել է 30/28 եւ 30/05 տեղամասեր եւ ահաբեկել է «Քաղաքացի դիտարդ» նախաձեռնության դիտորդներին, այն բանից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիրգրառումներ է արել ընտրողների գրանցամատյանից: Սպառնացել է, որ նրան կձերբակալեն, ինչից հետո ստիպել է պատռել գրառումները:
10:25
10:18 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը այցելել է 30/28 եւ 30/05 տեղամասեր եւ ահաբեկել է «Քաղաքացի դիտարդ» նախաձեռնության դիտորդներին, այն բանից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ է արել ընտրողների գրանցամատյանից: Սպառնացել է, որ նրան կձերբակալեն, ինչի հետո ստիպել է պատռել գրառումները:
10:08
07:25-08:11 Ահազանգ է ստացվել 36/39 տեղամասից, Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք, այն մասին, որ հանձնաժողովբի նախագահ Արփինե Խաչատրյանը հրաժարվում է գրանցել այնտեղ ներկայացած www.asparez.am կայքի ներկայացուցչին, որը ներկայացրել է անձնագիրը եւ ԶԼՄ կողմից տրված վկայականը: Բանակցություններից հետո հանձնաժողովի նախագահը գրանցել է ԶԼՄ-ներկայացուցչին, սակայն համառորեն հրաժարվել է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին, պնդելով, թե դա նույն www.asparez.am կայքն է: 15 տեւած բանակցությունները արդյունք չեն տվել, հանձնաժողովի նախագահ Ա.Խաչատրյանը այդպես էլ չի հասկացել, որ «Ասպարեզ» օրաթերթը այլ եւ www.asparez.am կայքը տարբեր զանգվածային լրատվամիջոցներ են, թեպետ դրանց հիմնադիրը նույն իրավաբանական անձն է, առաջինը տպվում է որպես տպագիր թերթ, իսկ երկրորդը լրատվական կայք է: Այսպիսով 36/39 տեղամասային հանձնաժողովի նախագահը կատարել է ՎԻՎ 40.6 հոդվածով նախատեսված զանցանք. գրանցամատյանի ոչ պատշաճ վարում, ինչը ենթադրում է նվազագույն աշխատավարձի մինչեւ 300 ապատիկ տուգանք: «Ասպարեզ» օրաթերթի խմբագիրը ժամը 08:15-ին բողոք է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին այս կապացությամբ, հիշեցնելով, որ տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով նախատեսված հատկանիշներով հանցագործություն` Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը:
10:07
08:40 10/20 տեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Մադոյանը հրաժարվում է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին, չնայած այն բանին որ վերջինս պատշաճ ներկայացել է ու ներկայացրել է վկայականը: Խմբագրի զանգից եւ բանակցություններից հետո հանձնաժողովի նախագահը մնացել է անդրդվելի, ու խոստացել է ԿԸՀ-ից պարզել արդյո՞ք «Ասպարեզ» օրաթերթը ԶԼՄ է: Այսպիսով Անահիտ Մադոյանը կատարել է ՎԻՎ 40.6 հոդվածով նախատեսված զանցանք. գրանցամատյանի ոչ պատշաճ վարում, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով նախատեսված հատկանիշներով հանցագործություն` Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը: Այս մասին թերթի խմբագիրը բողոք է հղել ԿԸՀ նախագահին ժամը 08:56-ին:
10:07
09:12 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներից եւ ԶԼՄ -ներկայացուցիչներից ստացված ահազանգերը հիմնականում հետեւյալ խմբերով են. 1. Տեղամասերում հանձնաժողովների անդամները խոչընդոտում են դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցչիների աշխատանքը, արգելելով ազատ տեղաշարժվել տեղամասի տարածքում, դիտել քվեարկողների փաստաթղթերը, եւ քվեարթերթիկ ստանալու համար նախատեսված մատյանները, համոզվել ու հավաստիանալ, որ մարդը ստանում է իր հասանելիք քվեաթերթիկը: 2. Մի քանի տեսղամասերում պատճառաբանելով «Ասպարեզ» օրաթերթի եւ www.asparez.am կայքի խմբագրի տված վկայականների վրայի կնիքի որակը, փորձելով դուրս հանել ԶԼՄ ներկայացուցիչներին տեղամսերից, չնայած վկայականները կնքված են երկու կողմից: 3. Մի քանի տեղամսերում հանձնաժողովների նախագահները, փորձում են արգելել «Ասպարեզ» օրաթերթի եւ www.asparez.am կայքի ներակյացուցիչներից մեկնումեկի ներկայացույթւնը տեղամսում, պնդելով թե դրանք նույն ԶԼՄ-նեն, մի քանիսը չեն հասկանում, կամ չհասականալու են տալիս, որ դրանք տարբեր լրատվամիջոց են:
10:07
09:27 10/09 տեղամսում, Ջ.Կիրակոսյանի անվ. դրպոց, ինչ-որ մեկը ՀՀԿ անդամության վկայականով ընտրողներ է տարել բերել տեղամաս` քվեարկելու, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդին խոչընդոտել են լուսանկարել այդ արարածին:
10:06
09:48 9/11 տեղամասից, որտեղ քիչ առաջ լրագրողներին արգելել էին ներկա լինել, քիչ առաջ վեճերից հետո հանձնաժողովի նախագահը ստիպված թույլ է տվել լրագրողներին ներս մտնել: Սակայն 40 րոպեից ավելի նրանց իրավունքը սահմանափակված է եղել, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված հանցագործություն է. «լրագրողի օրինական պարտականությունների կատարման խոչընդոտումը»: Այդ տեղամասերում, ենթադրվում է, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանը:
10:05
09:30 9/11 տեղամասից, որտեղ քվեարկելու է Սերժ Սարգսյանը, հանձնաժողովի նախագահը ստիպել է դուրս հանել մի քանի լրագրողների, այդ թվում Մկրտիչ Կարապետյանին, չնայած այն հանգամանքին, որ նրանց իրենց վկայականներով պատշաճ ներկայացել են տեղամասի հանձնաժողովին եւ գրանցվել այնտեղ: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե այդտեղ ԶԼՄ ներկայացուցիչ լինելու համար պարտավոր են նախագահականում հավատարմագրվել: Այսպիսով տեղի է ունենում ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով նախատեսված հատկանիշներով հանցագործություն` Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը:

Տեսանյութեր

Լուսանկարներ

Վերջին հաղորդումներ

Ժամ Տեղամաս Ընտրախախտում Արձագանք
03:53 4/2 Քվեարկության արդյունքների կեղծում
Տեղամասում հաշվարկի վերջում 376 256 համամասնությանմբ հաղթել են ՈՉ-ի ձայները, սակայն հանձնաժողովի նախագահ Արմեն Եփրեմյանը ամփոփիչ արձանագրության մեջ լրացրել է կեղծ թվեր, այնպես, որ 785 125 համամասնությամբ հաղթի ԱՅՈ-ն: Միևնույն ժամանալ տեղամասում քվեարկած քաղաքացիների ընդհանուր թիվը չի գերազանցում 750-ը (տեղեկատվությունը ենթակա է հստակեցման):
Հանձնաժողովի անդամները հատուկ կարծիք են ներկայացրել:
02:34 7/4 Ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս
02:23 1/23 Ավելի քան15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում
01:38 4/5 Քվեարկության արդյունքների կեղծում
Ընտրատարածքում, կար անհայտ անձ , նրա և հանձնաժողովի նախագահի միջև միջադեպ տեղի ունեցավ, որը ավարտվեց քաշքշուկով: Դրանից հետո որոշում ընդունվեց վերահաշվել թերթիկները ինչի հետևանքով «այո» ների քանակը ավելացավ իսկ «ոչ»երի քանակը խստիվ կրճատվեց :
01:18 8/27 Քվեարկության արդյունքների կեղծում
Հանձնաժողովի նախագահը ավելացրել է «Այո»-ի թերթիկները (իջեցրել է սեղանի տակ և այնտեղից հանել ավելի շատ ընտրաթերթիկնեը ) Չեն համաձայնվել գրանցել ահազանգը :
01:07 7/2 Քվեարկության արդյունքների կեղծում
222 ոչ էր , իսկ լույսերը անջատվելուց թվերը փոխվել են: Վերջնական արդյունքում «ոչ»-երը դարձել են 187, «այո» 509, անվավերը 69 Դիտորդ` Անի Սիրեկանյան
01:06 11/35 Արդյունքների ամփոփման կարգի խախտում
հաշվարկը սկսվել է մեկ ժամ ուշացումով։ Տեղամասի փակվելուց հետո հանձնաժողովի անդամները փորձել են ստորագրություններ դնել մատյանում։
00:59 4/5 Քվեարկության արդյունքների կեղծում
Դիտորդների հաշվարկներով` 609 ոչ , 205 այո, 53 անվավեր, Սակայն հետո թվերը ամբողջովին փոխվել են 300 «ոչ» մոտ 500 «այո»: Դիտորդներ`Ամալյան Անահիտ Ղալեչյան Անուշ
00:51 7/2 Քվեարկության արդյունքների կեղծում
Հաշվարկից հետո ՈՉ-ի արդոյւքնները 310 էին, սակայն տեղամասի լույսը անջատվել են, և լույսերը միացնելուց հետո ոչ-ի քվեաթերթիկների թիվը դարձել է 180:
00:42 38/28 Հանձնաժողովի անդամների՝ ըստ վիճակահանության 2-ժամյա պարբերականությամբ գործառույթների հերթափոխի խախտում կամ տևական բացակայություն տեղամասից

Առավել հաճախ կրկնվող խախտումներ

Առավել ահազանգերով տեղամասեր

Տեղամաս Հասցե Խախտումների թիվը
8/27 Մալաթիա-Սեբաստիա, Թիվ 91 դպրոց, Ախպարաշեն, Ծերենցի 72 60
8/25 Մալաթիա-Սեբաստիա, Թիվ 112 դպրոց, Ախպարաշեն, Սեբաստիա 84 31
3/20 Քանաքեռ-Զեյթուն, թիվ 151 մանկապարտեզ, Նորաշխարհյան 9 27
11/3 Շենգավիթ, Թիվ 144 մանկապարտեզ, Ն.Շենգավիթ 11փ. 35 27
7/15 Մալաթիա-Սեբաստիա, Գյուղխորհուրդ, Հաղթանակ 6փ. 19 25
12/27 Էրեբունի, Թիվ 64 մանկապարտեզ, Ավանեսովի փ., նրբ. 12 22
9/1 Կենտրոն, Նալբանդյանի անվան 33 դպրոց, Նար Դոս 38 21
10/4 Նորք-Մարաշ, Ա. Արմենակյանի անվան թիվ 26 դպրոց, Նորքի 5փ. 51 19
4/5 Արաբկիր, Սարաջևի անվան երաժշ. դպրոց, Մամիկոնյանց 34 բ. 19
7/1 Մալաթիա-Սեբաստիա, Թիվ 85 մանկապարտեզ, Բ-2թ., Իսակով 50/6 18

Դիմում-բողոքներ

Տեղամաս Փաստաթուղթ
1/23 Դիմում-բողոք դիտորդների իրավունքների խախտումների վերաբերյալ