«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունՀունիսի 8, 2014Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ |
Տեսանյութեր
Վերջին հաղորդումներ
Ժամ | Տեղամաս | Ընտրախախտում |
23:59 | 15/1 Դավթաշեն | Այլ Հաշվարկի ժամանակ հանել են երեք դրոշմակնքված դատարկ ծրար: |
19:28 | 15/1 Դավթաշեն | Քվեարկության գաղտնիության խախտում Հանձնաժողովի նախագահը տեղամասից դուրս է հանել ցուցակները և ընտրության այլ պարագաները, որպեսզի դրսում մեքենայի մեջ գտնվող կինը քվեարկի, քանի որ, ըստ նրանց պատճառաբանության, կինն առողջական խնդիրների պատճառով չէր կարող ներս գալ և տեղամասում կատարեր ընտրությունը: |
18:32 | 23/1 Շորժա | Լիազորված անձանց իրավունքների խախտում ՏԸՀ քարտուղար Ջեմմա Մելքումյանն ամեն կերպ խուսափել է գրանցամատյանում արձանագրել քվեարկության կարգի կատարված խախտումը և փորձել է խոչընդոտել դիտորդի աշխատանքը՝ պահանջելով դադարեցնել տեսանկարահանումը: |
18:28 | 23/1 Շորժա | Ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում Համայնքի ղեկավարի ինքնառաջադրված թեկնածու Գարիկ Ղազարյանի վստահված անձն ուղղորդել է ընտրողին: |
16:15 | 37/5 Գորիս | Այլ Քվեախցի մեջ հայտնաբերվել է 3 քվեածրար, որից 2-ի մեջ եղել է քվեաթերթիկ: Դիտորդը հասցրել է տեսնել միայն մեկ քվեաթերթիկի վրա կատարված ընտրությունը, որը եղել է թեկնածու Վաչագան Ադունցի օգտին: Դիտորդին թույլ չեն տվել տեսնել երկրորդ քվեաթերթի մեջ արդյոք եղել է կատարված ընտրություն, թե՝ ոչ: Ծրարներն ու քվեաթերթիկները մարվել են և դրվել են մարված քվեաթերթիկների մեջ, քարտուղարը կազմել է արձանագրություն: |
15:15 | 36/1 Սառնաղբյուր | Հանձնաժողովի անդամների սխալ աշխատանք Ընտրողը հայտնաբերել է, որ իր անվան դիմաց ընտրացուցակում արդեն կա ստորագրություն։ Նրան հնարավորություն են տվել ընտրել՝ ջնջելով նախորդ ստորագրությունը և ավելացնելով իրենը։ |
14:50 | 36/1 Սառնաղբյուր | Ընտրախախտումը գրանցելու պահանջի մերժում Ընտրողը հայտնաբերել է, որ իր անվան դիմաց ընտրացուցակում արդեն կա ստորագրություն։Նրան տվել են ընտրելու հնարավորություն՝ ցուցակում նորից ստորագրելով։ Վստահված անձի՝ խախտումը գրանցամատյանում արձանագրելու պահանջը մերժվել է։ |
12:19 | 23/1 Շորժա | Լիազորված անձանց իրավունքների խախտում Հանձնաժողովի քարտուղար Ջ. Մելքումյանը ճնշում է գործադրում խախտումները մատնանշող դիտորդի վրա՝ գոռալով և ասելով, որ մարդկային գործոնը ավելի կարևոր է, քան օրենքի կատարումը։ |
12:19 | 23/1 Շորժա | Քվեարկության գաղտնիության խախտում Տեսողական խնդիրներ ունեցող ընտրողներին օգնող նշանակելու փոխարեն, նրանց թույլ են տալիս քվեարկել քվեախցիկից դուրս։ |
12:18 | 23/1 Շորժա | Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս Տեղամասի դիմաց պարբերաբաև նկատվում են մարդկանց կուտակումներ։ Առավոտյան հանձնաժողովի նախագահի պահանջով ոստիկանության աշխատակիցը ցրել է կուտակումները, սակայն որոշ ժամանակ անց կրկին նկատվում են կուտակումներ։ |
Առավել հաճախ կրկնվող խախտումներ
Առավել ահազանգերով տեղամասեր
Տեղամաս | Հասցե | Խախտումների թիվը |
23/1 | Շորժա, Շորժայի հանդիսությունների սրահ, 10 փ. 1/35 շենք | 5 |
37/5 | Գորիս, Թիվ 3 նախակրթական հաստատության շենք, Գետափնյա 3 | 4 |
23/1 | Արտանիշ, Միջնակարգ դպրոց, 1 փ. 1 շենք | 3 |
15/1 | Դավթաշեն, Միջնակարգ դպրոց, 7 փ. 3 շենք | 3 |
36/1 | Սառնաղբյուր, Միջնակարգ դպրոցի շենք | 2 |
23/1 | Դրախտիկ, Միջնակարգ դպրոց, 12 փ, 3 շենք | 1 |