«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

Հունիսի 7, 2015

Արարատ, Արմավիր, Լոռի, Կոտայք մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Վերջին հաղորդումներ

Ժամ Տեղամաս Ընտրախախտում Արձագանք
20:55 31/6 Ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում
Ալավերդի քաղաքի համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Փարամուզյանի վստահված անձը ժամը 19:30-20:00-ի սահմաններում, մի քանի անգամ դուրս ու ներս անելով, տեղամաս է ուղեկցել ընտրողների խմբերի և ուղղորդել նրանց քվեարկությունը։ Մյուս թեկնածու Արթուր Աբգարյանի վստահված անձը ՏԸՀ նախագահից պահանջել է միջոցներ ձեռնարկել վստահված անձի հետագա անօրինական գործողությունները կանխելու համար և նրա պահանջով ուղղորդման փաստն արձանագրվել է տեղամասի գրանցամատյանում։
Ընտրախախտումը բողոքարկվել է ԸԸՀ
14:36 28/16 Անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ
Անձնագրում դրվող դրոշմակնիքները հեշտությամբ մաքրվում են թաց անձեռոցիկով։
12:59 31/5 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ
Ընտրողների ցուցակում ընտրողը ստորագրել է ոչ իր անվան դիմաց, կատարել է քվեարկություն և հեռացել է տեղամասից: Ոչ իր անվան դիմաց ստորագրելու փաստը հայտնաբերվել է դրանից հետո, և ՏԸՀ նախագահը անձնագրային տվյալների միջոցով ոստիկանությունից փորձում է ճշտել ընտրողի ինքնությունը՝ նրան տեղամաս հետ կանչելու և ստորագրության սխալը ուղղելու համար: Ընտրողին, ում անվան դիմաց արդեն ստորագրված էր, ՏԸՀ-ն հնարավորություն է տվել քվեարկել, ցուցակում սլաքներով ստորագրությունների համապատասխան տեղանշում կատարելով:
11:51 28/9 Ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում
Վահագն Ժիրայրի Գևորգյանի վստահված անձը պարբերաբար խմբերով մարդկանց է բերում և ուղորդում, ցուցումներ տալիս ընտրողներին:
Հանձնաժողովի նախագահին տեղեկացվել է, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել
11:24 28/13 Կողմնակի անձանց ներկայություն և կուտակումներ տեղամասում
Տեղամասում ներկա են անհայտ անձինք, ովքեր ներկայացել են որպես «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ի և «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» Հկ-ի դիտորդներ, սակայն չունեն վկայականներ։
Հանձնաժողովի նախագահը խախտումը արձանագրել է։
11:22 31/1 Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս
կուտակումներ է եղել ընտրատեղամասից դուրս և ներսում
տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին և խնդիրը լուծվել է
10:46 28/21 Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս
Ընտրողները խմբերով գազելներով գալիս են ընտրատեղամաս, և դա արդարացնում են այն հանգամանքով, որ նույւն շենքի բնակիչներ են, սակայն նույն գազելները նույն համարանիշներով նորից խմբերով մարդկանց բերում են տեղամաս:
Հանձնաժողովի նախագահը տեղյակ է և ընդունում է արդարացումը
10:43 28/13 Քվեարկության գաղտնիության խախտում
Դիտորդը նկատել է, որ ընտրողը մոտեցել է քվեախցիկում գտնվող մեկ այլ ընտրողի, նրան անօրինական կերպով, առանց հանձնաժողովի նախագահին տեղեկացնելու օգնել քվեարկել։
Դիտորդը հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրել է այս հանգամանքի վրա, սակայն քվեարկություն արդեն կատարված էր և քվեարերթիկը դրվում էր ծրարի մեջ։
10:12 28/10 Քվեարկության գաղտնիության խախտում
Նկատվել են 5-6 դեպք, երբ ընտրողները, հիմնականում տարեց մարդիկ, երկու հոգով միասին են մտել քվեախցիկ և քվեարկել են առանց հանձնաժողովի նախագահին տեղյակ պահելու: Միասին քվեարկելը պատճառաբանել են ընտանիքի անդամ լինելու և վատ տեսողություն ունենալու հանգամանքով: Քվեարկելուց հետո միայն գրանցամատյանում գրանցում է կատարվել ընտրողին օգնելու մասին:
09:37 28/8 Այլ (ընտրատեղամասի բացում)
28/8 ընտրատեղամասում ընտրողները հավաքվում են սեղանների մոտ, անձնագրեր փոխանակում իրար մեջ այլ մարդկանց հետ,այդ թվում՝ թեկնածուի շտաբի պետի հետ։
Հանձնաժողովի նախագահը ոչինչ չի ձեռնարկում, խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։

Առավել հաճախ կրկնվող խախտումներ

Առավել ահազանգերով տեղամասեր

Տեղամաս Հասցե Խախտումների թիվը
28/8 Աբովյան, «Չափիչ» գործարանի թիվ հանր., Հանրակացարանային թաղ 4
28/13 Աբովյան, Թիվ 12 մ/մանկապարտեզ, Տարտուի փ 1/24/1 2
28/16 Աբովյան, Թիվ 2 մ/մանկապարտեզ, Բարեկամության փող 2
28/9 Աբովյան, Թիվ 6 դպրոց, Սարալանջի փ. 1
28/21 Աբովյան, ՄՊՍԿ, Բարեկամության 1 1
31/1 Ալավերդի, Ալավերդի համայնքի թիվ 9 դպրոց, Դեբեդ թաղամաս 2/1 1
31/6 Ալավերդի, Ալավերդի համայնքի թիվ 2 դպրոց, Ջրավազան փող. 6ա 1
31/5 Ալավերդի, Ալավերդի համայնքի թիվ 5 դպրոց, Խուդյակով փ. 2ա 1
28/10 Աբովյան, Թիվ 4 մ/մանկապարտեզ, Սարալանջի փ. 1

Բողոքարկումներ