«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

Հոկտեմբերի 19, 2014

Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Վերջին հաղորդումներ

Ժամ Տեղամաս Ընտրախախտում Արձագանք
20:09 24/3 Այլ
Քվեաթերթիկների հաշվարկին ներկա են միևնույն թեկնածուի երկուական վստահված անձիք։ Դիտորդները դիմել հանձնաժողովի նախագահին, ով ոչինչ չի ձեռնարկել՝ ասելով՝ «ոչինչ»։
19:30 24/1 Ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում
Հանձնաժողովի անդամ Նվեր Կիրակոսյանը գործող գյուղապետ Կարո Գևորգյանի վստահված անձ Թաթուլ Արշակյանին ասել է, որ «գնա աղջկեքին բերի» ընտրությանը մասնակցելու համար: Թաթուլը դուրս է եկել ընտրատեղամասից և ոմն Արմենին ասել, որ «աղջկեքին բերի»:
18:54 17/1 Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ
Դալար գյուղում՝ 17/1 տեղամասում, նույն անուն ազգանունով անձը պատահաբար ստորագրել է նույն անուն ազգանունով ուրիշի փոխարեն, ինչի մասին գրանցամատյանում կատարվել է համապատասխան գրառում։
18:51 17/1 Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս
Դալար գյուղում՝ 17/1 տեղամասի մոտ հավաքված էր մարդկանց խումբ (տասից ավել), ովքեր հետևում էին քվեարկության եկած ընտրողներին։ Ոստիկանների միջամտությունից հետո նրանք հեռացել են։
18:50 17/1 Այլ
Դալար գյուղում քվեախցիկում հայտնաբերվել է մի մաքուր քվեաթերթիկ, որի մասին գրանցամատյանում կատարվել է համապատասխան գրառում։
18:12 24/1 Բազմակի քվեարկություն
24/1 տեղամասում /Ներքին Գետաշեն, Գեղարքունիք/ 18:00-ի սահմաններում քաղաքացի Արթուր Գրիգորյանը, ստանալով քվեաթերթիկ, չի ցանկացել քվեարկել և փորձել է քվեաթերթիկով դուրս գալ ընտրատեղամասից: Հանձնաժողովի նախագահ Լյովա Գևորգյանը փորձել է արգելել նրան և կանչել է ոստիկանություն: Վեճ է սկսվել, և Արթուր Գրիգորյանը տվել է միայն դատարկ ծրարը և արագ հեռացել: 20 րոպե հետո վերադարձել է ընտրատեղամաս և իր հետ տարած քվեաթերթիկով անարգել մտել է քվեախուց՝ ընտրություն կատարելու, որի ընթացքում 180 աստիճանով պտտեցրել է քվեախցիկը՝ ցանկալավ ապացուցել, որ քվեաթերթիկի վրա այդ պահին է նշում անում: Դեպքի առնչությամբ գրանցմատյանում գրառում է արվել:
18:03 24/4 Կողմնակի անձանց ներկայություն և կուտակումներ տեղամասում
Տեղամասում եղել է կուտակում, ընտրողների թիվը հասել է 19-ի: Հանձնաժողովի նախագահ Արարատ Բարբարյանը չէր ցանկանում միջոցներ ձեռնարկել, և միայն տեղամասում գտնվող մարդկանց հաշվելուց հետո կանչեց ոստիկան և խնդրեց կանոնակարգել մարդկանց մուտքը տեղամաս: Իրավիճակը տեղամասում տևեց 10 րոպե:
18:02 24/4 Ընտրողների փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս
Տեղամասում գտնվելու լիազորություն չունեցող անձը, ով չի ցանկացել ներկայանալ, երկու անգամ մարդկանց խումբ է բերել ընտրատեղամաս: Ընտրողների և նրա միջև եղել է խոսակցություն, որ մարդիկ շտապեն, քանի որ կան սպասողներ, որոնց պետք է բերել տեղամաս: Անձը մուտք է գործել տեղամաս երկու անգամ: Հանձնաժողովի նախագահ Արարատ Բարբարյանի պահանջից հետո, նշված անձը հեռացել է տեղամասից:
18:00 24/4 Քվեարկության գաղտնիության խախտում
Ոմն Ռուդիկ Սարգսյանն առանց հանձնաժողովի նախագահի թույլտվությունը ստանալու օգնել է տարեց մարդու կատարել ընտրություն, սակայն չի ունեցել անձնագիր, որպեսզի նրան գրանցեն գրանցամատյանում: Հանձնաժողովի նածագահ Արարատ Բարբարյանի պահանջով, օգնողը գնացել բերել է իր անձնագիրը, ինչից հետո նրան գրանցել են գրանցամատյանում:
16:51 24/4 Այլ
Քվեախցիկում հայտնաբերվել է գործող գյուղապետի օգտին քվեարկած թերթիկ ծրարով: Ծրարը քվեաթերթիկի հետ պահվել է չհրկիզվող պահարանում, սակայն չեն մարել: Գրանցամատյանում կազմվել է արձանագրություն:

Առավել հաճախ կրկնվող խախտումներ

Առավել ահազանգերով տեղամասեր

Տեղամաս Հասցե Խախտումների թիվը
17/1 Դալար, Դալար դպրոցի շենք 7
24/4 Ներքին Գետաշեն, Թիվ 1 միջնակարգ դպրոց, 2-րդ մուտք 4
35/1 Արևիկ, Մշակույթի տան շենք 3
24/3 Ներքին Գետաշեն, Թիվ 3 միջնակարգ դպրոց 2
24/1 Ներքին Գետաշեն, Մշակույթի տուն 2
17/2 Դալար, Դալար դպրոցի շենք 1