Կազմակերպության աշխատակցի, տնօրենի կամ որևէ երրորդ անձի կողմից հանուն հանրային շահի բացահայտում/հաղորդում կատարելը` փորձելով հայտնաբերել բացթողումներ կամ չարաշահումներ կազմակերպության, պետական մարմնի կամ ընկերության (կամ նրա բիզնես գործընկերներից մեկի) գործողություններում, որը սպառնում է հանրային շահին կամ տվյալ մարմնի հեղինակությանը։ Այս եզրույթը (whistleblowing) անգլերենում լայնորեն օգտագործվում է դրական իմաստով, թեև շատ լեզուներ չունեն նույն համատեքստով օգտագործվող համանման արտահայտություն։
Կազմակերպությունները պետք է պաշտպանեն կաշառքի կամ կոռուպցիայի այլ տեսակների վկա դարձած ազդարարներին արդյունավետ քաղաքականությամբ և ընթացակարգերով։