Ապօրինի ֆինանասական հոսքերը վերաբերում են այն դրամական միջոցների շարժերին, որոնք ապօրինաբար ձեռք են բերվել, փոխանցվել կամ ծախսվել են երկրի սահմաններից դուրս։ Այս անդրսահմանային փոխանցումների ֆոնդերը ձևավորվում են երեք աղբյուրներից. կոռուպցիա, (ինչպես օրինակ կաշառքը կամ պետական պաշտոնյաների կողմից կատարված յուրացում), հանցագործ գործունեություն (ինչպես թրամանյութերի վաճառքը, թրաֆիքինգը, զենքի ապօրինի վաճառքը) և հարկերից խուսափում ու տրասնֆերային գների կեղծում։