Իրավիճակ, երբ անհատը կամ կառույցը, որտեղ նա աշխատում է, լինի դա կառավարություն, բիզնես, ԶԼՄ կամ քաղաքացիական հասարակություն, կանգնում է մի կողմից պաշտոնից բխող պարտականությունների և պահանջների, իսկ մյուս կողմից այդ անհատի մասնավոր անձնական շահերի ընտրության միջև։
Կազմակերպությունները պետք է ընդունեն ընթացակարգեր և քաղաքականություններ՝ բացահայտելու, վերահսկելու և կառավարելու շահերի բախման իրավիճակները, որոնք կարող են հանգեցնել իրական, հնարավոր կամ ենթադրյալ կաշառակերության ռիսկի մեծացման։