Պետությունից, շուկայից ու ընտանիքից դուրս ոլորտ, ուր մարդիկ համախմբվում են՝ առաջ մղելու իրենց համար ընդհանուր տարբեր տեսակի հետաքրքրություններ։ Համայնքային կամ կամավորական խմբերը, հասարակական կազմակերպությունները (ՀԿ), արհմիությունները և հավատքի վրա հիմնված կազմակերպությունները սովորաբար ներառվում են այս ոլորտում՝ եզրույթը դարձնելով ավելի ընդարձակ, քան միայն ՀԿ-ներն են։