Հակակոռուպցիոն բառարան

Վերադառնալ ցանկին

Օրինավորության ազգային համակարգ (ՕԱՀ)

ԹԻ կողմից մշակված համապարփակ և համակարգված մոտեցում վերլուծելու համար տվյալ պետության ինստիտուտների` կոռուպցիան կանխարգելելու արդյունավետությունը: Արդյունավետ գործող ՕԱՀ-ը պաշտպանում է հասարակությանը կոռուպցիայից և իշխանության չարաշահումից, պետական ծառայության դեմ հանցագործություններից և հանրային միջոցների վատնումներից: Երբ ՕԱՀ ինստիտուտները բնութագրվում են համապատասխան կարգավորումների առկայությամբ և հաշվետու վարքագծով, ապա ավելի քիչ հավանական է, որ կոռուպցիան կբարգավաճի և անուղղակիորեն կազդի լավ կառավարման նպատակների, իրավունքի գերակայության և հիմնարար իրավունքների պաշտպանության վրա: Հայաստանի ՕԱՀ-ն անդրադառնում է 13 «սյուների» (նախագահ, օրենսդիր իշխանություն, գործադիր իշխանություն, դատական համակարգ, քաղաքացիական ծառայություն, իրավապահ մարմիններ, ԿԸՀ, մարդու իրավունքների պաշտպան, վերահսկիչ պալատ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակություն, կուսակցություններ, բիզնես) կամ ինստիտուտների, որոնք կազմում են երկրի օրինավորության համակարգը:

Օրենքի գերակայություն Օրինավորություն