Սահմանադրությամբ տրված իրավունք (հաճախ տեղեկատվության ազատության մասին իրավական ակտերի վրա հիմնված) կառավարությունից կամ ցանկացած հանրային մարմնից ձեռք բերելու կարևոր տվյալներ և փաստեր՝ հիմնվելով այն գաղափարի վրա, որ քաղաքացիները կարող են ստանալ այն տեղեկատվությունը, որին տիրապետում է պետությունը։
Կառավարություններն ու խորհրդարանները պետք է մշակեն և ընդունեն տեղեկատվության մատչելիությունն ապահովող օրենքներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը պետք է իրազեկեն մարդկանց տեղեկատվության մատչելիության օրենքների մասին և քաջալերեն օգտագործել դրանք։