Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

18.02.2019

Ծրագրային առաջարկների մշակման ծառայության մատուցման հրավեր

ԹԻՀԿ-ը փնտրում է փորձագետի, որը կաջակցի կազմակերպությանը ֆինանսների հայթայթման գործում: Մասնավորապես, փորձագետից ակնկալվում է մշակել ընդհանուր ֆինանսավորման և թեմատիկ ծրագրային առաջարկ(ներ) կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներում, ներառյալ` հանրային կառավարումը, ընտրությունները և հանրային գույքի/ֆինանսների կառավարումը, որոնել դրամաշնորհատուներ և, ըստ անհրաժեշտության, հաստատել կապեր այդպիսի կազմակերպությունների հետ: Ծրագրային առաջարկների մշակման ընթացքում փորձագետը պետք է համագործակցի կազմակերպության աշխատակազմի և գործընկերների հետ:


15.02.2019

Ուղևորափոխադրման ծառայությունների ձեռք բերման բաց մրցույթի հրավեր

Դուք հրավիրվում եք մասնակցելու ուղևորափոխադրման ծառայությունների ձեռք բերման բաց մրցույթի՝ ներկայացնելով գնառաջարկ նախահաշվի ձևով.
Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 1-ում։
Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում նշված ցանկացած Լոտի համար կամ ամբողջ տեսականու համար` կախված ապրանքի կամ ծառայության տեսակից:
Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի առանձին փակ և կնքված ծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի` կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, էլ. փոստը, մրցույթի կոդը:


13.02.2019

Ակտիվների վերադարձը եվրասիական համատեքստում

Ս.թ. փետրվարի 12-13-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել «Ակտիվների վերադարձը եվրասիական համատեքստում. հին մարտահրավերներ և նոր հնարավորություններ» թեմայով կոնֆերանս: Փետրվարի  12-ին ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Բաց հասարակության հիմնադրամներում ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակության տեսակետը և ակնկալիքները ակտիվների վերադարձի վերաբերյալ, իսկ փետրվարի 13-ին Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում հանդես է եկել որպես պանելային քննարկման բանախոս՝ խոսելով կոռումպացված պաշտոնյաների կողմից գողացված ակտիվների  վերադարձի մասին և ներկայացնելով լավագույն փորձն ու մարտահրավերները:


13.02.2019

Ծրագրի` կոռուպցիայի դեմ պայքարի հատվածը շատ ընդհանուր է գրված

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով` կառավարության ծրագրի «Պայքարը կոռուպցիայի դեմ» բաժնի դրույթները բավականին ընդհանուր ձևակերպումներով են ներկայացված: Սակայն նա հույս ունի, որ ծրագրում ներկայացված դրույթներից բխող քայլերն ավելի լավ և մանրամասն կերևա և՛ միջոցառումների ծրագրում, և՛ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների մշակման գործընթացի ժամանակ:


10.02.2019

Հակակոռուպցիոն քաղաքականության ու դրա հիմնախնդիրների մասին

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հրատապ խնդիրներ, լուծման ուղիներ» հաղորդաշարի` Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ  հաղորդման ընթացքում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն անդրադարձել է ՀՀ կառավարության վարած հակակոռուպցիոն քաղաքականությանը 2003-ից առ այսօր: Թեպետ 2003-ից հայտարարվել է պայքար կոռուպցիայի դեմ` միջազգային համաթվերը  ցույց են տալիս, որ հակակոռուպցիոն պայքարում առաջընթաց չի գրանցվել: Չունենալով քաղաքական կամք` կոռուպցիայի նվազեցման առումով փաստացի գործընթաց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց բացահայտում ու դատապարտում տեղի չի ունեցել: Ըստ էության` Հայաստանում եղել է լճացման գործընթաց և կոռուպցիան տասնյակ տարիներ գործել է անպատիժ կերպով:


07.02.2019

Դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթի հրավեր

Դուք հրավիրվում եք մասնակցելու դահլիճների և հյուրանոցային սենյակների վարձակալության բաց մրցույթին՝  ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով: Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։ Ձեր գնառաջարկի փաթեթը  պետք է առձեռն ներկայացնել հետևյալ հասցեով, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռրուպցիոն կենտրոն» ՀԿ,ՀՀ, ք. Երևան 0002, Սարյան 12 փողոց 5-րդ հարկ, մինչև  15 փետրվարի 2019թ., ժ.18:00: Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։ Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում ցանկացած Լոտի համար[1]՝ կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից:


04.02.2019

Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար. ԹԻՀԿ առաջարկությունները

Սույն փաստաթղթով ներկայացվում են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) առաջարկները Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին և Կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու և հաջողություններ ամրագրելու նպատակով: Նոր կառավարության կոռուպցիայի դեմ պայքարն իր առջև պետք է նպատակ դնի խնդիր՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում հասնելու հետևյալ փոփոխություններին․


04.02.2019

Ամալյա Կոստանյանի անվան 2018թ. մրցանակը` «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությանը և Ամուլսարի պահապաններին

Փետրվարի 4-ին Ամալյա Կոստանյանի անվան ամենամյա մրցանակը շնորհվեց 8-րդ անգամ: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի (ԹԻՀԿ) և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ-Հայաստանի) համատեղ նախաձեռնությամբ սահմանված մրցանակը շնորհվում է սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար: Հաշվի առնելով 2018թ. բուռն իրադարձությունները՝ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը շնորհվեց ոչ թե առանձին անհատների, այլ՝ քաղաքացիական երկու նախաձեռնությունների՝ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությանը և Ամուլսարի պահապաններին:


03.02.2019

«Ականատես» դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդների թիմի աշխատանքային հանդիպումը

Ս.թ. փետրվարի 3-ին տեղի է ունեցել «Ականատես» դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդների թիմի հերթական աշխատանքային հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է, թե ինչպես կարելի է կատարելագործել առաքելության կառուցվածքը և մեթոդաբանությունն ընտրական գործընթացներն առավել արդյունավետ դիտարկելու համար։ «Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել ընտրական ինստիտուտների կայացման և ընտրական գործընթացների օրինավորության բարելավման ուղղությամբ նաև ոչ ընտրական ժամանակահատվածներում։


02.02.2019

ՀՀ կրթության համակարգի պետական ֆինանսավորման հիմնական խնդիրները

Մարզային լրագրողների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում «Հոդված 3» ակումբը Ծաղկաձորում մարզային լրագրողների համար կազմակերպել է դասընթացների շարք: Մարզային դպրոցների ֆիզիկական պայմանների, կրթության համաչափ զարգացման, հանրակրթության ֆինանսավորման, կրթության հասանելիության և ներառական կրթության իրացման վերաբերյալ դասախոսություններով հանդես են եկել ոլորտի հեղինակավոր փորձագետները: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Տաթևիկ Բարսեղյանը լրագրողներին է ներկայացրել ՀՀ կրթության համակարգի պետական ֆինանսավորման հիմնական խնդիրները: