Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

18.04.2019

Կոռուպցիոն ռիսկ և թափանցիկության խնդիր ՝ «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում․ ԹԻՀԿ-ն առաջարկներ է ներկայացրել

ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից մշակվել է դատավորների դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի վերաբերյալ ԹԻՀԿ-ն ներկայացրել է իր նկատառումները և հետևյալ առաջարկը:


16.04.2019

Ակտիվների վերականգնման քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) մշակել է քաղաքականության համառոտագիր ՀՀ-ում ակտիվների վերականգնման տարբեր գործընթացներին առնչվող կառույցներին ու շահագրգիռ այլ կողմերին ներկայացնելու և այս թեմայով հանրային քննարկումները խթանելու նպատակով: Համառոտագրում ներկայացված են «ակտիվների վերականգնման» կոնցեպտը, «ակտիվների վերականգնման» միջազգային փորձը, Հայաստանի Հանրապետությունում առկա իրավական կարգավորումները, խնդիրները, ինչպես նաև՝ առաջարկություններ ապօրինի ճանապարհով ձեռքբերված գույքը հնարավորինս արդյունավետորեն վերադարձնելու ուղղությամբ՝ ինչպես միջազգային համատեքստում, այնպես էլ Հայաստանի տարածքում:


15.04.2019

Տեղի է ունեցել «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով քննարկում

«Մեդիա կենտրոնում»  ապրիլի 15-ին  տեղի է ունեցել «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով քննարկում, որին մասնակցել է Թրանսփարենս Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Վերջինս անդրադարձել է ԶԼՄ-ների նկատմամբ հասարակության` հաշվետու և թափանցիկ լինելու պահանջներին, ԶԼՄ-ների առնչությամբ հիմնական կոռուպցիոն խնդիրներին և դրանց լուծումներին, ինչպես նաև ԶԼՄ-ների իրական սեփականատերերի ինքնության հրապարակմանը: 


15.04.2019

ԹԻՀԿ աշխատակիցը Չեխիայում մասնակցել է «Պաշտոնեական կոռուպցիայի քննություն և քրեական հետապնդում» թեմայով դասընթացի

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Անուշ Հակոբյանը ապրիլի 8-12-ը Չեխիայի Հանրապետությունում մասնակցել է «Պաշտոնեական կոռուպցիայի քննություն և քրեական հետապնդում» թեմայով դասընթացին։ Այն կազմակերպել է Պրահայի կենտրոնական և արևելյան եվրոպայի իրավաբանական ինստիտուտը (Central and Eastern European Law Initiative, CEELI Institute)։


12.04.2019

Գյումրիում տեղի է ունցել ՔՀԿ նպաստավոր միջավայրի ուսումնասիրության վերաբերյալ քննարկում

Գյումրիում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) նպաստավոր միջավայրի ուսումնասիրության շրջանակում քննարկում, որին մասնակցել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ՔՀԿ ներկայացուցիչներ։ Քննարկման նպատակն էր վեր հանել ՔՀԿ-ների գրանցման, գործունեության, ֆինանսավորման, մասնակցության, պետության հետ համագործակցության և այլ խնդիրները:


11.04.2019

Մարդու իրավունքները համընդհանուր են և չեն կարող ունենալ ազգային սահմանափակումներ. հայտարարություն

Ս.թ. ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի աջակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված  Մարդու իրավունքների ազգային օրակարգին: Լսումների ընթացքում տեղ գտած ելույթներն ու մեկնաբանությունները հերթական անգամ հանրությանն ի ցույց դրեցին մարդու հիմնարար իրավունքները հարգելու ու պաշտպանելու գործում առկա լուրջ համակարգային խնդիրները:


11.04.2019

Հրապարակվել է 2018թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի վերաբերյալ զեկույցը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը 2012-ից իրականացնում է «Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի վերահսկել ինչպես գործընթացի համապատասխանությունն օրենքի պահանջներին, այնպես էլ քվեարկության արդյունքները բոլոր տեղամասերում, վերլուծել քվեարկության ժամանակ տեղ գտած հնարավոր ընտրախախտումների ու ընտրակեղծիքների դեպքերը, գնահատել խախտումների ու կեղծիքների ազդեցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա և լայնորեն տարածել վերլուծության արդյունքները:


10.04.2019

Հրապարակվել է ՀՀ ԱԺ 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը

Ապրիլի 8-ին կայացած հանրային քննարկման ընթացքում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը»: Այն արտացոլում է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելության իրականացրած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության արդյունքները, գնահատելով նախընտրական, քվեարկության օրվա և հետընտրական գործընթացների համապատասխանությունը ՀՀ ընտրական օրենսդրությանը և միջազգային չափանիշներին:


09.04.2019

Խմբագրման,սրբագրման ծառայությունների մատուցման հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:


09.04.2019

Հակակոռուպցիոն դպրոցի ընդունելությունը սկսված է

«Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը հայտարարում է Հակակոռուպցիոն դպրոցի ընդունելություն, որի նպատակն է երիտասարդներին գիտելիքներ տրամադրել կոռուպցիայի, դրա տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, աշխարհում և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերի մասին: