Ո՞վ է ազդարարը

Ազդարար կարող է լինել անհատը կամ կազմակերպությունը։

Եթե պետական կառույցներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններում ազդարարը նկատում է կոռուպցիոն դրսևորումներ, շահերի բախման դեպքեր, հանրային շահերին սպառնացող վտանգ, ապա այդ մասին հայտնում է օրենքով նախատեսված իրավասու մարմնին կամ անձին։ ։

Ազդարար է համարվում նա, ով նշված կառույցներում՝                                               

  • աշխատում կամ աշխատել է
  • ունի կամ ունեցել է քաղաքացիաիրավական պայմանագիր, օրինակ՝ փորձագիտական աջակցություն տրամադրելու  մասին
  • ունի կամ ունեցել է վարչաիրավական հարաբերություններ, օրինակ՝ դիմել է տեղեկանք ստանալու համար
  • դիմել է ծառայություն մատուցելու նպատակով, օրինակ՝ պետական գնումների շրջանակում:

Ազդարարը պետք է գործի բարեխղճորեն՝ առանց փաստեր և ապացույցներ կեղծելու կամ հորինելու: Հակառակ դեպքում, օրենքով չի ստանա ազդարարի կարգավիճակ ու չի պաշտպանվի պետության կողմից: