Գլխավոր էջ Աշխատանք ԹԻՀԿ-ում Հաղորդակցության համակարգողի աշխատանքի հնարավորություն
Աշխատանք ԹԻՀԿ-ում
2019 Հուն
10

Հաղորդակցության համակարգողի աշխատանքի հնարավորություն

Պաշտոնը` Հաղորդակցության համակարգող
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` փետրվարի 1, 2019
Վայրը` Երևան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն

Աշխատանքի նկարագրություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հաղորդակցության համակարգողի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և դինամիկ միջավայրում պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին։ Հաղորդակցության համակարգողը պատասխանատու է լինելու կազմակերպության արտաքին արդյունավետ հաղորդակցության, գրավիչ և հանրամատչելի պրոդուկտների մշակման, ինչպես նաև սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով նոր համակիրների ներգրավման համար։

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի հանրային կապերի մասնագետ, որը խորությամբ կտիրապետի հանրային կապերի և սոցիալական մեդիա գիտելիքներին, ինչպես նաև կունենա կոռուպցիային և հանրային կառավարման առնչվող բազային գիտելիքներ, օժտված կլինի հաղորդակցման բանավոր և գրավոր գերազանց հմտություններով և աչքի կընկնի կազմակերպչական և թիմի հետ համագործակցության հմտություններով ու լեզուների գերազանց իմացությամբ։

Հաղորդակցության համակարգողի աշխատանքի նպատակներն ու պահանջներն են՝

Նպատակ # 1
ԹԻՀԿ գործունեության և արդյունքների վերաբերյալ արտաքին հաղորդակցման և հանրային կապերի իրականացում/համակարգում՝ հանրամատչելի, գրավիչ և պրոմո նյութերի մշակման և շահագրգիռ կողմերի շրջանակներում դրանց ներկայացման միջոցով․

  • Հանրային կապերի գիտելիքներ և սոցիալական մեդիա գրագիտություն, որոնք անհրաժեշտ են ԹԻՀԿ հանրային ռազմավարությունը, հաղորդակցման պլանները մշակելու/թարմացնելու և դրանք իրագործելու համար՝ շահագրգիռ կողմերի շրջանակներում կազմակերպության գործունեության տեսանելիությունը բարձրացնելու և նոր համակիրներ ներգարվելու նպատակով,
  • Համակարգման և համագործակցման հմտություններ, որոնք անհրաժեշտ են կազմակերպության արտաքին հաղորդակցման ոլորտը և թիմի աշխատանքները առաջնորդելու, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ այդ թվում՝ ԶԼՄ-ների,  միջազգային գործընկերների հետ կապեր հաստատելու/ամրապնդելու՝ կազմակերպության գործունեությունը և արդյունքները զանազան հարթակներում ներկայացնելու և լուսաբանելու նպատակով,
  • Պրոդուկտներ մշակելու հմտություններ, անգլերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն և հաղորդակցման գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են կազմակերպության հաղորդակցությանն առնչվող նյութերը՝ հայտարարությունները, պաշտոնական դիրքորոշումները, կարծիքները, հաջողության պատմությունները, տարեկան հաշվետությունները և այլ նյութերը մշակելու, ինչպես նաև դրանք շահագրգիռ կողմերի հետ շրջանակներում լուսաբանելու համար,
  • Ստեղծագործ միտք, որն անհրաժեշտ է նոր մեթոդներ և գաղափարներ  առաջարկելու ԹԻՀԿ արդյունքների վիզուալիզացումն ապահովելու և ԹԻՀԿ հաղորդակցությունը գրավիչ և ազդեցիկ դարձնելու համար։

Նպատակ # 2
ԹԻՀԿ գործունեությանն առնչվող տեղական և միջազգային զարգացումների, այդ թվում՝ ԹԻ միջազգային հակակոռուպցիոն շարժման նորությունների լուսաբանում մեդիա և սոցիալական հարթակների միջոցով, ինչպես նաև դրանց վերաբերյալ կազմակերպության կողմից պրոակտիվ արձագանքման ապահովում․

  • Բազային գիտելիքներ կոռուպցիայի և հանրային կառավարման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են կոռուպցիայի և հանրային կառավարման ոլորտների վերաբերյալ հանրամատչելի նյութեր մշակելու և սոցիալական հարթակներում  դրանց լուսաբանումն ապահովելու համար,
  • Նախաձեռնողականություն, որն անհրաժեշտ է կազմակերպությանն առնչվող ոլորտների զարգացումներին արագ արձագանք և պաշտոնական դիրքորոշում ապահովելու համար,
  • ԶԼՄ-ների հետ աշխատանքային փորձ, որն անհրաժեշտ է  ԹԻՀԿ նյութերի, պաշտոնական դիրքորոշումների, հայտարարությունների լուսաբանումը ապահովելու համար։

Նպատակ # 3
ԹԻՀԿ հանրային միջոցառումների նախաձեռնում և կազմակերպում․

  • Պլանավորման/կազմակերպչական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ԹԻՀԿ արդյունքները լուսաբանելու նպատակով հանրային միջոցառումներ նախաձեռնելու և կազմակերպելու համար,
  • Պրոմո նյութերի մշակման փորձ, որն անհրաժեշտ է առաջխաղացման նյութերի մշակման/նախաձեռնման համար՝ ԹԻՀԿ-ի մեսիջները և արդյունքները միջոցառումների ժամանակ թիրախ լսարարանին հասցնելու  համար,
  • Սոցիալական մեդիա մարքետինգ, անհրաժեշտ է հանրային միջոցառումների համար «ֆեյսբուքյան իվենթների» ստեղծման և ԹԻՀԿ էջի օգտատերերին սոցիալական մեդիայի գործիքների միջոցով կազմակերպության միջոցառումներին ներգրավելու  համար։

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ․

  • Մագիստրոսի կոչում կամ խորացված վերապատրաստում հանրային կապերի հաղորդակցության, լրագրության կամ համանման այլ ոլորտներում
  • Նվազագույնը 3 տարվա մասնագիտական փորձառություն հաղորդակցության հանրային կապերի ոլորտում,  նախընտրելի է՝ ՀԿ հատվածում
  • 2-3 տարվա համակարգման փորձառություն  
  • Գրավոր և բանավոր հաղորդակցային գերազանց հմտություններ
  • Ազդեցության և համագործակցման գերազանց հմտություններ
  • Հայերենի անթերի իմացություն, անգլերենի գերազանց տիրապետում, ռուսաց լեզվի իմացությունը ցանկալի է
  • Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
  • ՏՏ և օնլայն վիզուալիզացման գործիքներով աշխատելու հմտություններ

Լրացուցիչ կոմպետենցիաներ

  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն
  • Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. հունվարի 20-ը՝ ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ հաղորդակցության համակարգող:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:  Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-20թթ ռազմավարու­թյան հիմքում:

Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: