Գլխավոր էջ Աշխատանք ԹԻՀԿ-ում Էներգետիկայի ոլորտում հետազոտական ծառայությունների մատուցման հրավեր
Աշխատանք ԹԻՀԿ-ում
2019 Հուն
10

Էներգետիկայի ոլորտում հետազոտական ծառայությունների մատուցման հրավեր

Ընդհանուր տեղեկություններ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:

Փորձագիտական ծառայության նպատակը

Մշակել էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանություն և իրականացնել առնչվող ոլորտի քաղաքականության/օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրություն և կոռուպցիոն ռիսկերի գնահատում՝ դրանք նվազեցնելու ուղղությամբ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Աշխատանքի ծավալը

Հետազոտողից ակնկալվում է իրականացնել հետևյալ առաջադրանքները.

  • Մշակել էներգետիկայի ընտրված ենթաոլորտում (ջերմային էներգիա, գազ կամ էլեկտրական էներգիա) կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանություն,
  • ուսումնասիրել ենթաոլորտի քաղաքականությունը և իրավակիրառ պրակտիկան՝ վերլուծելով առկա կոռուպցիոն ռիսկերը՝ և դրանց բարելավման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ՝ համապատասխան զեկույցում և հանրային քաղաքականության համառոտագրում,
  • հանդես գալ որպես կազմակերպության փորձագետ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներում, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ փոխհարարբերություններում,
  • աջակցել ծրագրի համակարգողին մշակված առաջարկությունների ջատագովության հարցում:

Ակնկալվող արդյունքները

  • Կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանություն
  • Զեկույց(ներ) և հանրային քաղաքականության համառոտագիր ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ
  • Առաջարկություններ էներգետիկայի ընտրված ենթաոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ։

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն էներգետիկայի, տնտեսագիտության և այլ առնչվող ոլորտ(ներ)ում
  • 3-5 տարվա առնչվող աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Էներգետիկայի և առնչվող ոլորտների օրենդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի իմացություն
  • Հետազոտություններ իրականացնելու և զեկույցներ մշակելու առնվազն 3 տարվա փորձառություն
  • Պետական մարմինների և միջազգային կառույցների հետ աշխատելու փորձառություն (ցանկալի)
  • Հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձառություն (ցանկալի):

Ժամկետներ

Ծառայության ընդհանուր տևողությունը կկազմի 6 ամիս՝ Ծառայությունների մատուցման պայմանագրում նշված մեկնարկի ամսաթվից սկսած: Ակնկալվում է, որ հետազոտողը սկսի  աշխատանքը  2018թ. փետրվարի 11-ից:

Տեխնիկական գնահատում

Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • պահանջվող որակավորում և փորձ (40%),
  • կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ (20%),
  • ծառայության արժեք (40%):

Դիմելու ընթացակարգը՝

  • Հետաքրքրված անհատները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
  • Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
  • Ինքնակենսագրական
  • Ծառայության արժեք՝ գործարքային (ըստ արդյունքի)
  • Նմանատիպ հետազոտական աշխատանքների արդյունքում մշակված զեկույցի օրինակ
  • Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ
  • Երկու երաշխավորագիր:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել անգլերենով կամ հայերենով էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Փորձագիտական ծառայություններ» մինչ 2018 թ. հունվարի  26-ը:  

________________________________________________________________________________

Խորհրդատուների ընտրությունն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: