Գլխավոր էջ Աշխատանք ԹԻՀԿ-ում Փնտրվում են դասընթացավարներ
Աշխատանք ԹԻՀԿ-ում
2018 Հոկ
29

Փնտրվում են դասընթացավարներ

Աշխատանքի սկիզբ և տևողություն՝ 13․11․2018 – 5․12․2018
Զբաղվածություն՝ շաբաթական առավելագույնը՝ 30 ժամ
Աշխատանքի բնույթ՝ ծառայությունների մատուցում
Վայրը՝ ՀՀ բոլոր մարզեր և Երևան

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը մեկնարկում է դասընթացավարների հավաքագրումը` ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին Երևանում և մարզերում դիտորդության թեմայով դասընթացներ անցկացնելու նպատակով։

Աշխատանքի նկարագրություն

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը փնտրում է ընտրական գործընթացներով հետաքրքրված անհատների, ովքեր կմիանան մեր թիմին և պատրաստակամություն կցուցաբերեն աջակցելու Հայաստանում արդար ու թափանցիկ ընտրությունների կայացմանը/անցկացմանը։ Հավաքագրված թեկնածուները, մասնակցելով նախաձեռնության կողմից կազմակերպվող «Դասընթացավարների համար» դասընթանցին, կիրականացնեն դասընթացներ «Ականատես» դիտորդական նախաձեռնության դիտորդների համար՝ ըստ սահմանված մարզերի և ժամանակացույցի։

Նախընտրելի թեկնածուները պետք է ունենան ընտրական գործընթացների վերաբերյալ գիտելիքներ և դասընթացավարի փորձ, ինչպես նաև օժտված լինեն հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններով։

Դասընթացավարի խնդիրներ/գործառույթներ

  • Փորձագիտական գիտելիքներ ընտրական գործընթացների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են դիտորդների դասընթացների պատրաստման և անցկացման համար;
  • Դասընթացներ անցկացնելու առնվազն 2 տարվա փորձառություն և հաղորդակցման/ներկայացման հմտություններ, որոնք անհրաժեշտ են դասընթացների ինտերակտիվ մատուցման համար, լսարանի հետ արդյունավետ հաղորդակցման համար;
  • Պլանավորման հմտություններ, որոնք անհրաժեշտ են դասընթացների ճիշտ կազմակերպման և սահմանված ժամանակացույցի պահպանման համար;

Մասնագիտական կոմպետենցիաներ

  • բարձրագույն կրթություն իրավաբանության, քաղաքագիտության, ընտրական համակարգերի կամ համանման այլ ոլորտներում,
  • ընտրական օրենսդրության գերազանց իմացություն
  • դասընթացներ անցկացնելու առնվազն 2 տարվա փորձառություն
  • հաղորդակցման/ներկայացման հմտություններ
  • հայոց լեզվի գերազանց իմացություն,
  • հաշվետվություններ մշակելու հմտություններ
  • PPT, MS Excel և Google drive-ի հետ աշխատելու հմտություններ

Լրացուցիչ կոմպետենցիաներ

  • Սեղմ ժամկետներում տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
  • ՀՀ տարածքում ճամփորդելու և ճկուն գրաֆիկով (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային ժամերից դուրս) աշխատելու պատրաստակամություն

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք մինչ նոյեմբերի 7-ը, ժամը՝ 23։00-ը [email protected] էլ հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝ «թեմա» դաշտում նշելով «Դասընթացավար»։

  • Ինքնակենսագրական (հայերենով), կատարված համանման աշխատանքի մասին տեղեկություն
  • Շարժառիթային/մոտիվացիոն նամակ, նշելով, թե ինչու եք ցանկանում մասնակցել այս մրցույթին
  • Երկու երաշխավոր անձի անուն և կոնտակտներ (հեռախոսահամար և էլ․ հասցե)

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ «Ականատես» դիտորդական առաքելության գործընկերն է նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:

Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: