Գլխավոր էջ Աշխատանք ԹԻՀԿ-ում Ընտրական գործընթացների քաղաքականության վերլուծաբանի մրցույթի հրավեր
Աշխատանք ԹԻՀԿ-ում
2018 Սեպ
11

Ընտրական գործընթացների քաղաքականության վերլուծաբանի մրցույթի հրավեր

Ընդհանուր տեղեկություններ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:

Ծառայության նպատակը

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում (ինչպես անմիջականորեն, այնպես էլ երկարաժամկետ դիտորդների/համակարգողների միջոցով) և վերլուծություն՝ ըստ մշակված մեթոդաբանության, ինչպես նաև ընտրական գործընթացներում հայտնաբերված խնդիրների և խախտումների վերաբերյալ հաշվետվության, դրանց ռիսկերի նվազեցման ուղղությամբ առաջարկությունների մշակում և ներկայացում շահագրգիռ կողմերին։ 

Աշխատանքի ծավալը

Վերլուծաբանից ակնկալվում է իրականացնել հետևյալ առաջադրանքները.

  • Մշակել մեթոդաբանություն ընտրությունների նախընտրական և հետընտրական գործընթացների դիտարկման վերաբերյալ,
  • Մշակել երկարաժամկետ դիտորդների ձեռնարկ,
  • Մասնակցել երկարաժամկետ դիտորդների դասընթացներին՝ ներկայացնելով նրանց ընտրական գործընթացների վերաբերյալ տվյալների հավաքագրման մեթոդներն ու գործիքները,
  • Դիտարկել և վերլուծել կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունը,
  • Ուսումնասիրել, վերլուծել և ամփոփել երկարաժամկետ դիտորդների կողմից պատրաստվող շաբաթական հաշվետվությունները, բաց տվյալները, ինչպես նաև ընտրական գործընթացներում ներգրավված այլ դերակատարների, այդ թվում ՝ ԶԼՄ-ների, միջազգային կառույցների կողմից հրապարակված տեղեկատվությունը և այլ առնչվող փաստաթղթերը, օրենսդրական դաշտը և իրավակիրառ պրակտիկան,
  • Կազմել դիտորդական առաքելության պարբերական վերլուծական ամփոփագրեր ընտրական գործընթացի տարբեր փուլերի վերաբերյալ՝ ներկայացնելով առաջարկություններ դրանցում բացահայտված խնդիրների լուծման և խախտումների ռիսկերի նվազեցման ուղղությամբ,
  • Հանդես գալ որպես կազմակերպության փորձագետ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներում, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ փոխհարաբերություններում, ըստ անհրաժեշտության և նախնական պայմանավորվածության:

Ակնկալվող արդյունքները

  • Դիտորդների ձեռնարկ և դասընթաց;
  • Ընտրությունների տարբեր փուլերի դիտարկման վերաբերյալ ամփոփագրեր։ Վերջնական զեկույց, ներառյալ ընտրական օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկներ:

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, քաղաքագիտության, իրավագիտության և/կամ հանրային կառավարման ոլորտներում
  • 3-5 տարվա աշխատանքային փորձ ընտրական գործընթացների և/կամ հանրային քաղաքականության ոլորտներում
  • Հայաստանի ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի իմացություն
  • Քաղաքական և/կամ ընտրական գործընթացների հետազոտության/ ուսումնասիրության մեթոդաբանության, պլանների և գործիքների, ինչպես նաև զեկույցների մշակման փորձառություն
  • Հաղորդակցության և ներկայացման հմտություններ,
  • Պետական մարմինների և միջազգային կառույցների հետ աշխատելու փորձառություն /ցանկալի/:

Ժամկետներ

Ծառայության առավելագույն տևողությունը կկազմի 9 ամիս՝ Ծառայությունների մատուցման պայմանագրում նշված մեկնարկի ամսաթվից սկսած:

Տեխնիկական գնահատում

Անհատի/կազմակերպության ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • պահանջվող որակավորում և փորձ (40%),
  • կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն/կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ (20%),
  • ծառայության արժեք (40%):

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված անհատները/կազմակերպությունները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 

  • հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
  • ինքնակենսագրական/կազմակերպությունների դեպքում՝ պորտֆոլիո, որը կներառի առաջարկվող թիմի անդամների ինքնակենսագրականները
  • ծառայության արժեք/բյուջե
  • նմանատիպ ուսումնասիրությունների մեթոդաբանության և զեկույցի նմուշ /որն իրականացվել է վերջին 3 տարվա ընթացքում/
  • կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն/կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ
  • երկու երաշխավորագիր:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել անգլերենով կամ հայերենով էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Քաղաքականության վերլուծաբանի ծառայություններ» մինչև 2018 թ. սեպտեմբերի 18-ը: